Երեք հարց. երեք դիմանկար` երեք դիմակով. Մերուժանի հոդվածը

05/09/2017 schedule12:58

Սկիզբը` 131-136

Հայաստանի երրորդ հանրապետության տարեգրության ամոթալի էջերն է զբաղեցնում Ռոբերտ Քոչարյանի տխրահռչակ իշխանության ժամանակաշրջանը, որի ընթացքում տեղի ունեցան պառլամենտական տեռոր, զանգվածային մարդասպանություններ ու բռնություններ, որոնք մինչեւ այսօր մնում են որպես չպարզված հանգամանքներում կատարված հանցագործություններ եւ թողնվում են անարձագանք ու անհետեւանք:

Մինչեւ այսօր պարզված չէ նաեւ, թե ում ցանկությամբ եւ ինչպիսի ճանապարհներով Հայաստանում հայտնվեց եւ կառավարության նախագահ նշանակվեց հոգով թուրք, լեզվով` հայ, Ադրբեջանի կոմկուսի այս նախկին անդամը, որը մեր հայրենիքում հաստատվելուն պես հայտարարեց, թե «Հայաստանում տղամարդ չկա»: Քիչ անց այս հայտարարության հեղինակը կարգվեց Հանրապետության նախագահ եւ պատժեց իրեն իշխանության բերողներին: Լեւոն Տեր-Պետրոսյանին ենթարկեց քաղաքական մեկուսացման, Վազգեն Սարգսյանին հաձնեց հողին, Վանո Սիրադեղյանին դարձրեց վտարանդի: Այսպիսով, փակվեց առաջին նախագահի ներկայացման վարագույրը, եւ բեմահարթակ եկավ պատկերամարտիկների մի բանակ, որը պատրաստ էր ոչնչացնել մեր բազմադարյան ազգի բարոյական, քաղաքական ու մշակութային ցանկացած արժեք, միայն թե բաց չթողներ Հայաստանը կեղեքելու հնարավորությունը: Ռոբերտ Քոչարյանին որպես կեղեքիչ ներկայացնելու համար տեղին եմ համարում բերել վերոգրյալը հաստատող երկու խայտառակ դրվագ:

- Անցյալ տարի, - պատմում է Վանո Սիրադեղյանը,- ՀՀՇ գրասենյակ եկան երկու երիտասարդ եւ առանց թույլտվության բացեցին իմ աշխատասենյակի դուռը: Ներս մտան եւ դիմեցին ինձ, ասելով «Դու ճանաչու՞մ ես մեզ»: Ես ասացի, որ իրենց առոգանությունից հասկանում եմ թե նրանք ում կողմից են առաքված: Նրանք նայեցին դեմքիս եւ ամբարտավանորեն պահանջեցին. «մեզ մեկ միլիոն դոլար պիտի տաս»: Ես պատասխանեցի. «Դուք չգիտե՞ք, որ ես փող չունեմ»: Նրանք թթված դեմքով նայեցին ինձ եւ շարունակեցին. «Դու չունես, բայց քո բարեկամը ունի: Զանգ տուր նրան, թող նա տա»: Ես այս տղաներին ուղարկեցի բարեկամիս մոտ: Բարեկամս նրանց պահանջը բավարարել էր ու ճանապարհել: Ուղիղ մեկ տարի անց նույն տղաները կրկին հայտնվեցին` ճիշտ նույն պահանջով: Ես պատասխանեցի. «Բայց ինչքա՞ն կարելի է: Որտեղի՞ց մարդկանց մոտ էդքան գումար»: Նրանք պնդեցին իրենցը. «Եթե չեք ուզում մեզ տալ, փոխանցեք բյուջեի վրա»: Ես ստիպված եղա դարձյալ դիմել բարեկամիս: Երբ տղաները ներկայացել էին բարեկամիս, վերջինս ասել էր. «Տղերք ջան, վերցրեք իմ օբյեկտները` աշխատացրեք, թող դրանց եկամուտը ձեզ լինի»: Այս հարկահանները լկտիաբար պատասխանել էին. «Մեզ չոր փող է պետք, մենք գնացող ենք: Ձեր օբյեկտները թող ձեզ մնան»: Լսելով այս մռայլ պատմությունը, ես հարցրի.

- Առաջին միլիոն դոլարը վերցնելը հասկացա, բայց չէ՞ որ երկրորդ միլիոնը փոխանցվելու էր բյուջե, այնտեղից ինչպե՞ս պիտի գնար իրենց:

- Նրանք գիտեն իրենց գործը,-պատասխանեց Վանո Սիրադեղյանը: - Քոչարյանի համար դժվար ոչինչ չկա: Ամեն ինչ վերցրել է իր ձեռքը:

Հիշեցնեմ, որ մեջբերածս մեր վերջին խոսակցությունն էր, երբ արդեն դադարում էր մարդկանց ելումուտքը Խանջյան փողոցում գտնվող ՀՀՇ գրասենյակ: Եվ ամեն անգամ Վանո Սիրադեղյանին կարդալիս՝ հիշում եմ այն լկտի գյադաներին, որոնք ասում էին. «Մեզ չոր փող է պետք, մենք գնացող ենք»:

Իրականում այն օրերին հանիրավի հետապնդվում էր Վանո Սիրադեղյանը: Նրա դեմ հարուցվել էր քրեական գործ: Նրան մեղսագրված էին ծանրագույն արարքներ, որոնց հանցանշաններն անգամ հայտնի չէին տաղանդավոր մտավորականին ու հայրենասերին, այն մարդուն, որը մեղավոր էր հենց Քոչարյանին Հայաստան ներկրելու մեջ: Այստեղ մեզ թույլ տանք հիշել հին հռոմեացիների թեւավոր խոսքերից մեկը. «Աշխարհում ոչ մի լավ արարք անպատիժ չի մնում»: Այս առածի լավագույն ապացույցն էր ղարաբաղյան կլանի հաստատվելը Հայաստանում:

Այսպիսով, հաստատ համոզված լինելով, որ այլեւս իր բոլոր կամայականությունները մնալու են անհատույց, Քոչարյանն անցավ նոր կառավարության ձեւավորման, կառավարություն, որը պետք է կատարեր նրա հրամանները` հնազանդի հեզությամբ` առանց դույզն- ինչ հակառակվելու: Այդպես էլ եղավ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Աշոտ Նավասարդյանի անժամանակ մահից հետո անցել էր Անդրանիկ Մարգարյանին, որը իր վրա վերցրեց կառավարության նախագահի պարտականությունները: Տեղեկանքի կարգով հայտնենք, որ Անդրանիկ Մարգարյանը միջակ ընդունակություններ ունեցող երիտասարդ էր, որի մոտ բացակայում էր քաղաքական գործիչը, պետական մտածողը, ռեժիմային ծառայության պատրաստ քաղաքացին: Այսպիսի կերպարը հարմար էր իբրեւ ձեռնածու: Պարզ ասած` Անդրանիկ Մարգարյանը հայրենասեր, ազգայնական համոզմունքների տեր, փափուկ բնավորությամբ մեկն էր, որը որպես այլախոհ մի կարճ ժամկետով հայտնվել էր խորհրդային զնդաններում:

Անդրանիկ Մարգարյանի կառավարման առաջին երկու-երեք տարիներին զգացվում էր Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունը, իսկ հետո արդեն Անդրանիկը սկսեց գործել ինքնուրույն`ամեն հարցում, բացի գույքի վաճառքից գոյացած շահույթի բաժանումը, ինչը կատարվում էր երեք-քառորդ` մեկ-քառորդ հարաբերակցությամբ հոգուտ Քոչարյանի: Իհարկե, կադրային քաղաքականությունը միանձնյա վարում էր Քոչարյանը: Այս երեւույթը ստիպեց Քոչարյանին, որպեսզի ՀՀԿ կուսակցության համանախագահ դարձներ Սերժիկ Սարգսյանին: Այսպիսով, կամա թե ակամա սահմանափակվեց Անդրանիկ Մարգարյանի ազատ գործելու հնարավորությունը, մանավանդ, որ առկա էր ժողովրդի կողմից վերջինիս սիրված լինելու փաստը:

2007թ. մարտի քսանհինգին վախճանվեց Անդրանիկ Մարգարյանը, եւ ՀՀԿ միանձնյա ղեկավար դարձավ ղարաբաղյան կլանի երկրորդ, բայց ոչ երկրորդական դեմք Սերժիկ Սարգսյանը: Եվ այդպիսով ՀՀԿ համարվեց 1999թ. Հոկտեմբերի 27-ի ծնունդ, որի այսօրվա առաջնորդը նաեւ պատասխանատուն է հայ ազգի տեսած բոլոր արյունոտ առավոտների:

Այսքանով ավարտված համարենք մեր երեք դիմանկարները` երեք դիմակով եւ փորձենք երեքին ուղղել երեք հարց, որոնք մինչեւ օրս մնում են անպատասխան.

Ա. Ե՞րբ է վերջանալու այս պատերազմը:

Բ. Ե՞րբ է դադարելու այս արտագաղթը:

Գ. Ե՞րբ է վերանալու այս աղքատությունը:

Համոզված ենք, որ երեք հարցերն էլ մնալու են առկախ այնքան ժամանակ, քանի դեռ երկրին իշխում է ապաշնորհ ու հեղինակազրկված այս վարչակազմը:

Տպել
25971 դիտում

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն