Արթուր Պետրոսյանը վեր հանեց հայկական ֆուտբոլի հիմնական խնդիրներից մեկը. Հենոյի վատ խաղը չէ

05/09/2017 schedule15:32

Ֆուտբոլասերները հաղթանակներ, գեղեցիկ ու դիտարժան ֆուտբոլ են պահանջում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից, իսկ թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը կամա թե ակամա բացատրում է՝ ինչու դա հնարավոր չէ: Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Դանիայից կրած (1:4) պարտությունից հետո տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նրա՝ մի քանի հարցերի պատասխանները, նրանից անկախ, ներկայացրին հայկական ֆուտբոլի ներկայիս իրավիճակի պատճառը: Մասնագետի խոսքից կարելի է եզրակացնել՝ ընտրանու այսօրվա վիճակը, պայմանավորված է մանկապատանեկան ֆուտբոլի երեկվա սխալներով:

Հարցին, թե ինչ կարելի է անել, որ դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը գնդակը խաղի մեջ մտցնելիս չսխալվի, Պետրոսյանը պատասխանեց. «31 տարեկան է արդեն, երեւի ինչ-որ բան փորձել ուղղել արդեն ուշ է»: Լրագրողները նշեցին նաեւ հայ ֆուտբոլիստների կատարած ցածր որակի փոխանցումների մասին: Այս հարցի պատասխանը նույնպես բոլոր սլաքներն ուղղեց դեպի մանկապատանեկան ֆուտբոլը: «Հավաքականի վերաբերյալ ոչ մի բան հնարավոր չէ անել, դա պետք է մանկուց սովորեցնեն ակումբներում»,- ասաց Պետրոսյանը:

Դանիայից կրած պարտության հիմնական պատճառներից մեկը, ըստ մարզչի, հենց տեխնիկական խոտանն էր, որը հավաքականում չէ, որ պետք է շտկվի: Ֆուտբոլիստները մանկուց պետք է տեխնիկա ձեռք բերեն: Այսօր գրոհների ժամանակ փոխանցումները տեղ չեն հասնում, ստացած գնդակները ֆուտբոլիստները շատ արագ կորցնում են... Նման որակներով, մասնագետի խոսքով, հեռու գնալ չի ստացվի:

Մարզչի նկատառումները նաեւ պատասխան են մի շարք ֆուտբոլասերներին, որոնք պարտությունների մեջ մեղադրում են հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Վերջերս հաճախ են հնչում կարծիքներ, թե նա ազգային ընտրանու կազմում չի խաղում այնպես, ինչպես «Մանչեստեր Յունայթեդում», քանի որ վախենում է վնասվածք ստանալ եւ կորցնել տեղը «կարմիր սատանաների» հիմնական կազմում: Սակայն ի՞նչ կարող է անել Մխիթարյանը, եթե փոխանցում է կատարում, իսկ գնդակը ստացած ֆուտբոլիստը չգիտի՝ ինչ անել դրա հետ: Միգուցե ավելի թույլ հավաքականների դեմ խաղերում նա կարող է միայնակ վճռել ելքը, սակայն Դանիայի նման եւ ավելի ուժեղ թիմերի դեմ թիմի այս ֆուտբոլով արդյունքը սա է:

Ինչ վերաբերում է առաջնությանը՝ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը, որը եւ պետք է տեխնիկապես, ֆիզիկապես ու հոգեբանորեն պատրաստված ֆուտբոլիստներ մատակարարի հավաքականին, ունի հետեւյալ տեսքը: 8-ից 6 թիմերով մնացած առաջնություն, եւ դրանցից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է լուծարվել: Առաջնություն, որտեղ չեմպիոնը կարող է մրցաշրջանի ընթացքում 4 անգամ մարզիչ փոխել, որտեղ թիմերից մեկը կարող է ինչ-որ պահի փոխանցվել այլ սեփականատիրոջ եւ անհասկանալի քաղաքականությամբ շարունակել գոյությունը, որտեղ թիմերից մեկում մարզչի ցանկությամբ սկսած ֆուտբոլիստներից վերջացրած այլ աշխատակիցներով ամիսներով աշխատավարձ չեն ստանում, ստանալիս էլ գումարը կրճատված է լինում, առաջնություն, որտեղ ակումբը կարող է արտասահմանցի մասնագետներ հրավիրել, երկարաժամկետ ծրագրերի մասին բարձրագոչ հայտարարություններ անել եւ ընդամենը մոտ 1 տարի անց հետ կանգնել որոշումից:

Տպել
5290 դիտում

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է