Արա Կազարյանը Նազենի Հովհաննիսյանի հետ կվարի «Հայաստանի ձայնը»

05/09/2017 schedule17:27

«Հայաստանի ձայնը» նախագծի 4-րդ եթերաշրջանը հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի հետ միասին կվարի հաղորդավար Արա Կազարյանը: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց նախագծի գլխավոր պրոդյուսեր Իրինա Վարդանյանը: Կազարյանը հատուկ Հայաստան է հրավիրվել իր մասնակցությունն ունենալու համար:

«Այս անգամ մեր հաղորդավարները կլինեն Նազենի Հովհաննիսյանը եւ Արա Կազարյանը, որն ԱՄՆ-ից հատուկ ժամանել է այս նախագծի համար: Նազենին դարձել է մեր նախագծի հաջողության գրավականը՝ կանացի, ուրախ, պոզիտիվ, դրական, գրագետ: Եվ այս անգամ որոշեցինք, որ Արան լինի Կազարյան: Նա շատ փորձառու է, եղել է տարբեր բեմերում: Այժմ նրան կտեսնենք «Հայաստանի ձայնը» վարելիս: Կարծում եմ, որ շատ լավ տանդեմ է նրանց մոտ, եւ կստացվի»,- ասաց նա:

Նախագծի հերթական եթերաշրջանը սկսվում է գրեթե 2 տարի դադարից հետո: Այն կազմակերպելու իրավունքն «Արմենիա» հեռուստաընկերությունը վաղուց է ունեցել, սակայն որոշել է որոշ ժամանակ սպասել:

«Հայաստանյան շուկան փոքր է, եւ մյուս հեռուստաալիքներով նույնպես երաժշտական պրոեկտներ կան, եւ որպեսզի հեռուստադիտողը չհոգնի անընդհատ նույն դեմքերը տեսնելուց, սպասեցինք, որ սերունդը փոխվի, 14, 15 տարեկանները մեծանան եւ կարողանան մասնակցել»,- ասաց Իրինա Վարդանյանը:

Ըստ պրոդյուսերի՝ իրենց համբերությունն արդյունք է տվել: Նախորդ տարիների համեմատությամբ՝ գրեթե կրկնակի ավելի հայտեր են ունեցել: Մասնակցության ցանկություն են հայտնել բազմաթիվ տաղանդավոր մասնակիցներ եւ ոչ միայն Հայաստանից, այլեւ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իրանից, եվրոպական երկրներից: Վարդանյանն ընդգծում է, որ կազմը բավական ուժեղ է:

«Միայն իմ կարծիքը չեմ ասում, մեր վոկալիստները, մեր սիրելի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը.... նախկին ժյուրիի անդամներից նախնական լսումներին ներկա է եղել Հայկոն... կարող ենք ասել, որ, եթե սա չլինի ամենաուժեղ կազմը, ապա հաստատ ոչնչով չի զիջելու նախորդներին»,- ասաց նա:

«Ձայնի» ժյուրիի կազմում այս տարի լինելու են Նունե Եսայանը, Սեւակ Խանաղյանը, Սոֆի Մխեյանը եւ Արամեն: Ընտրության հարցում կան հստակ չափանիշներ. մասնակիցներից 1-ը պետք է լինի մինչեւ 30, 2-ը՝ 30-40 տարեկան, 1-ը՝ 40 անց: Թեկնածուներն ընտրվում են, նրանց CV-ներն ուղարկվում են հոլանդական «Տալպա» ընկերություն, որին պատկանում են նախագծի իրավունքները, եւ ընկերությունը հաստատում է դրանք:  

«Երկար բանակցություններից հետո եկանք կանգնեցինք այս կազմի վրա: Շատ մեծ ցանկություն կար թարմացնելու, թեեւ, իհարկե շատ լավ համագործակցություն ենք ունեցել մեր նախորդ 3 եթերաշրջանների ժյուրիի անդամների հետ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ձեւաչափին, ապա դրա հետ կապված փոփոխություններ չեն լինելու: Միայն որոշ փոքր նորամուծություններ են լինելու, որոնց նպատակը շոուն ավելի հետաքրքիր դարձնել է:

«Կտրուկ փոփոխություններ չկան: Դրանք ընթացքում կերեւան: Եթե հիմա պատմեմ, հետաքրքիր չի լինի»,- ասաց Իրինա Վարդանյանը:

«Հայաստանի ձայնը» նախագծի 4-րդ եթերաշրջանը եթերում կլինի սեպտեմբերի 30-ից:

Տպել
6251 դիտում

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին