Մեկնարկում են FLEX դպրոցականների ծրագրի քննությունները. ովքե՞ր կարող են դիմել ծրագրին

05/09/2017 schedule18:08

Հայաստանի «Ամերիկյան խորհուրդներ» կազմակերպությունն ազդարարում է FLEX կրթական ծրագրին դիմելու մեկնարկի մասին:

FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորութուն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ տարի սովորել ԱՄՆ ավագ դպրոցներում: FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է «Ամերիկյան խորհուրդներ» կազմակերպության կողմից:

2018-2019 ուսումնական տարվա համար FLEX ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր՝

• սովորում են 9-12 դասարաններում կամ քոլեջի 1-3 կուրսում (որոնք համապատասխանում են ավագ դպրոցի 10-12 դասարաններին),
• հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է սովորեն 8-12 դասարաններում,
• ծնվել են 2000թ. փետրվարի 15-ից մինչև 2003թ. հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում,
• ունեն լավ կամ գերազանց առաջադիմություն և տիրապետում են անգլերենին,
• վերջին 5 տարվա ընթացքում չեն եղել ԱՄՆ-ում 3 ամսից ավել,
• համապատասխանում են ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին:

12-րդ դասարանում/3-րդ կուրսում սովորող աշակերտները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության՝ անկախ տարիքից, ծրագրին դիմել չեն կարող։

Յուրաքանչյուր դիմորդ, ով համապատասխանում է վերոնշյալ պահանջներին, կարող է մասնակցել մրցույթին: Ծրագրին կարող է դիմել անսահմանափակ թվով աշակերտ: Քննություններին մասնակցելու համար նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա։ Ամերիկյան խորհուրդների ներկայացուցիչները այցելում են Հայաստանի մարզեր՝ քննություններն իրականացնելու նպատակով: Ծրագրին մասնակցելու համար քննություններ կազմակերպվում են Հայաստանի բոլոր մարզերում:

2017թ․ քննությունների օրերի մասին տեղեկատվությունը տեղադրված է «Ամերիկյան խորհուրդներ»-ի կայքում՝ http://americancouncils.am/am/future-leaders-exchange-flex-application-information/

 

Տպել
1139 դիտում

Եթե ԿԳ նախարարը չփոխի դիրքորոշումը, ես ու կինս կվերանայենք մեր կրթական նվիրատվությունները

Վարչապետը ԳՇ պետից սպասում է ներքնաշորի, հիգիենիկ միջոցների մասին զինվորների զանգերի դադար

Խոշոր բիզնեսի հետ հարաբերվելու միջանկյալ լուծումներ. խմբագրական

Մայիսի 31-ի գիշերվանից Մեծամորի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի

Սոթքի ոսկու հանքի կասեցված աշխատանքը վերականգնվել է ոստիկանության շնորհիվ. պարզաբանում

Տեղի է ունեցել կոռուպցիայի նվազեցմանն ուղղված աշխատանքային հանդիպման երկրորդ փուլը

Եթե մարդիկ գործարար են, չի նշանակում, որ գող են. Բաբլոյանը՝ ՀՀԿ-ի մեծահարուստների մասին

Գերմանիայում Հայաստանի դեսպանի՝ Արցախի մասին խայտառակ դասախոսությունը. բաց նամակ ԱԳՆ-ին

Արա Բաբլոյանը՝ իր եւ Նիկոլ Փաշինյանի լարված հարաբերությունների մասին

Իրանն ուլտիմատում է ներկայացրել. ԱՄՆ-ն մեկուսանում է

Տավուշի փոխմարզպետն ու առողջապահության փոխնախարարը պաշտոնանկ են եղել. նոր նշանակումներ

Դատախազությունն ուսումնասիրում է Սոցապ ոլորտը. խախտումներ՝ նպաստների հանձնման գործում

«Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկայի աշխատակիցները աշխատավարձերի խնդրով դիմում են Ն. Փաշինյանին

Չկա սահմանադրական փակուղի. Թովմասյանը՝ ստեղծված ճգնաժամի եւ իր հրաժարականի մասին

Երջանիկ, ամուր ու նպատակասլաց եղեք. ոստիկանության պետի ուղերձը՝ շրջանավարտներին

Ինքնասպանության փորձ. այս միջոցը սկսում է դառնալ խնդիրների վրա ուշադրություն գրավելու ձեւ

Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին. Էդուարդ Շարմազանով

Արդվեցիներն ամեն ինչ կանեն, որ հանքը չշահագործվի

Ես գրավոր պատասխանել եմ. որտեղ է հրապարակված նախագահի քաղաքացիությունը վկայող փաստաթուղթը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներին