Իրաքում ԻՊ ադրբեջանցի զինյալները հանձնվել են քրդերին

06/09/2017 schedule09:54

Իրաքում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հարյուրավոր զինյալներ իրենց ընտանիքների հետ հանձնվել են իրաքի քրդերի զինուժին՝ փեշմերգային և թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով, հանձնված զինյալների մեջ նաև Ադրբեջանի քաղաքացիներ կան, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

Առայժմ հայտնի տեղեկություններով, Իսլամական պետության հանձնված զինյալների թիվը հասնում է 250-ի: Նրանք այս կերխ խուսափել են Թել ԱՖարում պարտությունից հետո շիայական ոստիկանության և Իրաքի բանակի վրեժխնդրությունից:

Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներից բացի հանձնված զինյալների թվում նաև Եմենի, Թունիսի, Աֆղանստանի և Եգիպտոսի քաղաքացներ կան: Նրանց հանձնվելու մասին տեղեկությունները հաստատել է նաև շիայական ոստիկանության հրամանատար Թահիր Աբու Ալին: 

 

Օգոստոսի 27-ին Իրաքի բանակը և ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան ամբողջական վերահսկողություն են հաստատել Թալ Աֆար քաղաքում, որն իրաքա-սիրիական սահմանին «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների վերջին կետն էր: 

Օգոստոսի 25-ին հաղորդվել էր, որ Իրաքի բանակը ոչնչացրել է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման ավելի քան 300 զինյալների և ազատագրել է Թել Աֆար քաղաքի 31 թաղամասեր: 

Թել Աֆարում գործողությունը սկսվել է օգոստոսի 20-ին Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Աբադիի հրամանով: Ավելի վաղ իրաքցի զինվորականներն ու շիա զինյալներն արդեն ազատագրել էին քաղաքի մոտակա մի քանի գյուղերը: Թել Աֆարի կենտրոնի ուղղությամբ գրոհը մի քանի կողմից է իրականացվում: 

«Թել Աֆարում մնացել է 2000-ից ոչ քիչ ահաբեկիչ, նրանք հիմնականում արտասահմանցիներ են: Նրանք այլ ելք չունեն՝ կամ պետք է հանձնվեն, կամ մեռնեն», հայտարարել էր Իրաքի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Յախյա Ռասուլը ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի ղեկավար Ռայան Դիլանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: 

Գեներալն ընդգծել էր, որ գործողությունն ավարտելու հստակ ժամկետներ չկան, բայց այն երկար չի տևի: Միջազգային կոալիցիայի ղեկավարն էլ նշել է, որ «Մոսուլի և Թել Աֆարի համար մարտերը Երկրորդ համաշխարհայինից հետո համարվում են ամենախոշոր և ամենակարևոր գործողությունները»: 

 

Տպել
1167 դիտում

Նոյեմբերի 21-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 509 դատապարտյալ

ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Ա. Գրիգորյանն անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարին

Մհեր Մկրտչյանը Ֆրունզիկ Մկրտչյանի մասին ֆիլմ է նկարահանելու. այլեւս չի վախենում տապալումից

Չխառնել աշխատանքն ու քաղաքական գործունեությունը. քաղաքապետը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ

Երեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են. Արմեն Սարգսյան

Ոգեւորված եմ խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր կոչից. Կարին Մարմսոլերին՝ Աննա Հակոբյանին

Մի քանի հարյուր հազար դոլարի փոխանցում եւ հանձնառություն. «Իմ Քայլը» հիմնադրամի մոսկովյան այցի արդյունքները

Ներքին ճգնաժամ ՀԱՊԿ-ում. Բելառուսի սկանդալային դիվանագիտությունը

ԻՐԻՆԱ. քաղցկեղի դեմ պայքարի պատմություն

«Շերեմետեւո»-ում մահացած հայ տղամարդը փորձել էր մտնել ինքնաթիռի շասսիի մեջ

Եվրո 2020-ի վիճակահանությունից առաջ ՀՀ ֆուտբոլի հավաքականն ամենաթույլերի զամբյուղում չէ

Մերժվել է 23-ամյա արտիստի հրաժեշտը կազմակերպելու խնդրանքը. նախարարությունը դեռ չի կողմնորոշվել ընթացակարգի ժամկետներում

Լավագույն ժամանակն է, որ մենք՝ հայերս, եւս մեկ հեղափոխություն անենք. Արմեն Սարգսյան

ԵՄ-ն 850 000 եվրո է տրամադարում խորհրդարանական ընտրությունների վերահսկման համար

Որեւէ մեկը չփորձի ՀՀ քաղաքացուն նվաստացնել՝ 5 հազար դրամ առաջարկելով. վարչապետ

Ինչպե՞ս է հայ տղամարդը մահացել Մոսկվայի օդանավակայանում. ՌԴ ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել

Լենա Նազարյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է «Իմ քայլը» դաշինքի բուկլետը

Բալետի 23-ամյա արտիստի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հայաստանում ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանալու է, այլ փոքրը դառնալու է միջին, միջինը՝ խոշոր. Փաշինյանը՝ գործարարներին

Ալիեւը Մինսկում էր. ՀԱՊԿ-ում լուրջ խոսակցություն է հասունանում