Երևան
6 °C
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ոստիկանությունը երեկ հրապարակեց 6-7 րոպե տեւողությամբ մի տեսանյութ, որն ամբողջությամբ նկարահանված է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչների կրծքին փակցված տեսախցիկով:
Զավեշտալի պատմություն
Տեսանյութում երեւում է, թե ինչպես են ոստիկանները փորձում տուգանել ժամկետի մեջ գտնվող տեխզննության կտրոն չունեցող «Toyota»-ի վարորդին՝ Լիանա Զուրաբյանին: Վարորդը խուսափում է ոստիկաններին փաստաթղթեր ներկայացնելուց եւ հեռանում: Ոստիկանները հետապնդում ու ապա նորից են կանգնեցնում վարորդին, որն այս անգամ ցույց է տալիս, բայց չի տրամադրում իր փաստաթղթերը... Ապա նորից հեռանում է: Ոստիկանները կրկին հետապնդում ու կանգնեցնում են վարորդին, որն արդեն սկսում է գոռալ, թե «իմ ավտոյի վրա ակտ չպտի գրեք», սպառնալ «զանգել ղեկավարությանը» եւ այլն:
Պատմությունը էլ ավելի զավեշտալի է դառնում, երբ Լիանա Զուրաբյանի մեքենան այդ վեճերի ընթացքում ետ է գլորվում ու հարվածում Ճանապարհային ոստիկանների պարեկային մեքենային: Զուրաբյանը էլ ավելի է բորբոքվում ու հրաժարվում է ԱՊՊԱ կանչել:
Հարգանքի տուրք տալով Ճանապարհային ոստիկանության տեսուչների համբերությանը եւ մի կողմ թողնելով վարորդի արարքի քննարկումը՝ փորձենք քննարկել ՀՀ ԿԱ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության՝ խնդրո առարկա տեսանյութի տարածման օրինականությունը:
Օրենքն ու խախտումը
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը ամրագրում է, որ անձնական տվյալ է «ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը»: Այսինքն, խնդրո առարկա տեսանյութը Լիանա Զուրաբյանին վերաբերող անձնական տվյալ է:
Նույն օրենքի 8-րդ հոդվածը ամրագրում է, որ «Անձնական տվյալներ մշակելը օրինական է, եթե՝
1) տվյալները մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ, եւ տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ սույն օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերի, կամ
2) մշակվող տվյալները ձեռք են բերվել անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից»:
Տվյալ դեպքում հանրամատչելի աղբյուրի մասին խոսք չկա, քանի որ ՃՈ տեսուչի տեսախցիկի նկարահանած տեսանյութը հանրամատչելի չէ: Վարչական իրավախախտում գործող անձի պահվածքի ու տեղաշարժի մասին տեսանյութեր տարածելու իրավական նորմ, բնականաբար, որեւէ օրենքով ամրագրված չէ:
Հետեւապես, ոստիկանությունը պետք է ունենար Լիանա Զուրաբյանի թույլտվությունը: Իսկ այդ թույլտվությունը չկար: Եվ անգամ ավելին, Զուրաբյանը, որը հանրության որոշ շերտերում հայտնի ասմունքող է, տեսանյութում խնդրում է, որ նշված միջադեպը «պետք չի լրագրողներին տալ»:
Այսինքն, Ոստիկանությունը կոպտորեն խախտել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ առանց թույլտվության եւ օրենքով ուղղակիորեն չնախատեսված դեպքում անձնական տվյալ հրապարակելով:
Այսինքն, սեփական գործը գովաբանելու համար ոստիկանությունը չի խորշում նաեւ քաղաքացիների իրավունքներն ու ՀՀ օրենսդրությունը խախտել:
Հայաստանը Իրանին է արտահանձնել իրանցի 8 բանտարկյալի
Տավուշի մարզը զարգացման մեծ հնարավորություններ ունի. Չինաստանի դեսպան
Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վալերի Լեոնտևը հայտարարել է բեմից հեռանալու մասին
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ
ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ
«Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են
Վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 102 հայցադիմում՝ ավելի քան 400 միլիարդ դրամ պահանջով
Արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճ․ ամփոփվել է Դատախազության նախորդ տարվա աշխատանքը
Գեղարքունիքում տուն է փլուզվել. 92-ամյա բնակիչը դուրս է բերվել պատգարակով
ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիրը մտել է ԱԺ օրակարգ
Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան
Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ
Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ
Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է
ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ
Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ
Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում
Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին
Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)
Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար
Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)
ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել
Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին
«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով
Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են
Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)
Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան
Պակիստանում երկրաշարժ է գրանցվել
Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը
Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած
Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում
© 2024 Հայկական ժամանակ