Տեխզննության կտրոնը եւ ակնհայտ կոռուպցիան. ինչպես են փող գռփում օրը ցերեկով

Երեկ սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում էր ՀՀ ոստիկանության տարածած տեսանյութը ճանապարհային ոստիկանների եւ մի կին վարորդի շփման մասին:

Կինը, որը ներկայանում է որպես հայտնի ասմունքող, վիճում է ոստիկանների հետ իր մեքենայի տեխզննման կտրոնի ուշացած լինելու շուրջ: Համացանցում քննարկվում էր կնոջ պահվածքը, ինչը գուցեեւ արդարացված է: Բայց խնդիրը տվյալ դեպքում դա չէ: Նույնիսկ այն չէ, թե ոստիկանությունը ինչ նկատառումներով էր տարածել տեսանյութը: Եթե դրա նպատակը հանրությանը տեղեկացնելն էր, որ կան դյուրագրգիռ վարորդներ, ապա դա բոլորը գիտեն: Եթե ոստիկանությունը ուզում է իր կայքի դիտումներն ավելացնել, ապա այդ նպատակն ընդհանրապես անհասկանալի է, քանի որ այդ կայքը չի կարող ունենալ գովազդներ, տնտեսվարող սուբյեկտ չէ եւ դիտումների ավելացման կոմերցիոն խնդիր չպետք է դնի իր առջեւ:

Դեպքը առիթ է խոսելու տեխզննման կտրոնի մասին: «Տեխզննման կտրոն» ասվածը ինքնին անիմաստ բառակապակցություն է Հայաստանում: «Տեխզննման կտրոնը» որեւէ ընդհանուր, նույնիսկ հեռավոր կապ չունի տեխզննության հետ: Իրականում դա գույքահարկի եւ մի քանի այլ անհասկանալի վճարումները հավաստող փաստաթուղթ է: Տեխզննման կտրոնը ստանալու համար մեքենայի սեփականատերն ընդամենը գնում է բանկ, կատարում վճարումներ, ձեռք բերում ինքնասոսնձվող մի թղթի կտոր, որը պետք է փակցնել դիմապակուն: Ու վերջ:

Այս պարզ գործողության տակ, սակայն հսկայական, համատարած կոռուպցիա է թաքնված: Ավելի ճիշտ, ամենեւին էլ թաքնված չէ՝ բոլորովին ակնհայտ է: Ի՞նչն է խնդիրը: Միջին հզորությամբ մեքենայի տեխզննման կտրոնը արժե մոտ 18 հազար դրամ, կախված շարժիչի հզորությունից եւ այլն: Դա պայմանավորված է գույքահարկի մեծությամբ: Տեխզննման կտրոնը պետք է փոխել տարին մեկ անգամ: Ու, մեղմ ասած, ամեն վարորդ չէ, որ 365 օր անընդմեջ մտապահում է, թե երբ է լրանում կտրոնի ժամկետը: Վարորդների մեծ մասը, բնականաբար, մոռանում է:

Իսկ այդ մոռանալու համար սահմանված է տուգանք 20 հազար դրամ: Այսինքն, եթե ձեր կտրոնի ժամկետը ավարտվում է ասենք հոկտեմբերի 31-ին. ապա գիշերը ժամը 12-ն անց 5 րոպեին Ճանապարհային ոստիկանությունն արդեն կարող է ձեզ տուգանել 20 հազար դրամով: Մեկ նախադասությամբ. եթե դուք 18 հազար դրամի վճարումը ուշացնում եք նույնիսկ 5 րոպեով, ապա ենթակա եք տուգանքի 20 հազար դրամի չափով: 

Եթե նկատել եք, յուրաքանչյուր ամսվա սկզբին ՃՈ մեքենաների «խտությունը» կրկնապատկվում է: Դա պայմանավորված է հենց նրանով, որ ՃՈ-ն կտրոնը չթարմացրած վարորդների որս է սկսում:  Իհարկե, ՃՈ աշխատակիցները միանգամից չեն տուգանում: Տեխզննման կտրոնի ժամկետի լրացման մասին հենց այդ պահին գլխի ընկած վարորդներին ՃՈ աշխատակիցները առաջարկում են մի 3 հազար դրամով բաց թողնել առանց պաշտոնապես տուգանելու: Այդ առաջարկին չհամաձայնելը արժե 20 հազար դրամ: Թե ամսվա առաջին օրերին ՃՈ աշխատակիցները որքան գումար են այդպես «վաստակում», դժվար է ասել: Բայց որ դա հսկայական գումար է, վստահ եղեք: Իհարկե, կարող են հանդիպել նաեւ պարկեշտ ոստիկաններ, որոնք ուղղակի զգուշացնում են եւ հորդորում կտրոնը թարմացնել, բայց դա եղանակ չի ստեղծում:

Հայաստանի օրենսդրությամբ չկա որեւէ այլ վճարում, որը 5 րոպե ուշացնելու պարագայում նախատեսված լինի այդ վճարմանը հավասար տուգանք: Թե որ մի «հանճարեղի» ուղեղով է անցել նման տուգանք սահմանելը, անհնար է պարզել: Մտքի մի ինչ-որ գիգանտ որոշել է, որ լուսաֆորի կարմիր լույսի տակով անցնելու ու տեխզննման կտրոնը 5 րոպե ուշացնելու համար վարորդները պետք է նույն չափով տուգանվեն՝ 20 հազար դրամ: Կարմիր լույսի տակով անցնելը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ, մարդկային կյանքեր խլել, իսկ տեխզննման կտրոնը ուշացնելը ոչ մեկի, բացարձակապես ոչ մեկի ոչնչով, բացարձակապես ոչնչով չի սպառնում:

Այնպես որ, դյուրագրգիռ կնոջ պահվածքը չափազանց փոքր խնդիր է այսքան ջանասիրաբար ու ժամերով քննարկելու տեսանկյունից: Իսկ այն, որ մի ամբողջ իշխանություն «տեխզննության կտրոն» անվամբ մի կոռուպցիոն շղթա է կազմել ու տարիներ շարունակ օրը ցերեկով փող է գռփում ՀՀ քաղաքացիներից, անտեսված է մնում: Գուցե հենց դա՞ է պատճառը, որ գռփելն իշխանության մոտ այդքան լավ է ստացվում:

Տպել
9652 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին