Դատավորը փաստաբաններ Լուսինե Սահակյանի եւ Մուշեղ Շուշանյանի նկատմամբ սանկցիա կիրառեց

06/09/2017 schedule13:00

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը հերթական սանկցիան կիրառեց այս անգամ էլ «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանի եւ Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ:

Դատարանը որոշեց նրանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմում ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատ:

Հիշեցնենք, որ փաստաբանները չէին կարողացել մտնել նիստերի դահլիճ այն բանից հետո, երբ կարգադրիչները պահանջել էին բացել պայուսակները:

Որոշման հրապարակումից հետո նիստերի քարտուղարուհին զեկուցեց, որ նիստերի դահլիճում բացակայում է Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը. վերջինս դատարանին  դիմում էր հասցեագրել: Ըստ այդմ՝ Պապիկյանը նշել է, որ իր պաշտպանյալին անհիմն նիստերի դահլիճից հեռացնելուց հետո դատարանը չի լսել պաշտպանների դիրքորոշումը, ուստի իր անհամաձայնությունն է հայտնում:  «Հայտնում եմ նաեւ, որ ինձ զննելու ժամանակ մետաղորսիչը բազմաթիվ ձայներ արձակեց, իմ պայուսակում կային բազմաթիվ մետաղական առարկաներ, սակայն ինձ անարգել ներս թողեցին: Իմ գործընկերներ Լուսինե Սահակյանը եւ Մուշեղ Շուշանյանը նույն պայմաններում չկարողացան ներս մտնել: Դուք ձեր գործողություններով նպաստում եք փաստաբանների մասնագիտական աշխատանքները խոչընդոտելուն, ուստի հայտարարում եմ, որ ես չեմ շարունակելու մասնակցել այսօրվա դատական նիստին»,- դիմում գրել է Պապիկյանը:

Դատարանն այպիսով երկրորդ անգամ հեռացավ խորհրդակցական սենյակ. այս անգամ էլ Արայիկ Պապիկյանի վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու: Կես ժամ անց վերադառնալով սանկցիա կիրառեց նաեւ Արայիկ Պապիկյանի նկատմամբ:

Այնուհետեւ այսօրվա նիստում նույնպես գործի քննությունը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդություն արվեց՝ ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանի ու Սմբատ Բարսեղյանի կամքին հակառակ հանրային պաշտպան ներգրավելու հարցի հետ կապված:

Այս անգամ օրենքի դրույթի սահմանադրականությունն որոշելու հարցով ՍԴ դիմելու միջնորդությամբ հանդես եկավ հանրային պաշտպան Գարեգին Մարգարյանը՝ ավելի վաղ նույնաբովանդակ միջնորդությամբ հանդես էին եկել նաեւ հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը, Լիանա Գասպարյանը:

Դատարանը, սակայն երրորդ անգամ նույնաբովանդակ որոշում կայացրեց՝ միջնորդությունը թողնվեց առանց քննության:

Արա Զաքարյանը միջնորդեց նիստը հետաձգել`պատճառաբանելով, որ իր գործընկերները չեն կարողացել ներկայանալ նիստին՝ խուզարկության պատճառով, իսկ նիստին ներկա ամպբաստանյալներից շատերը առանց պաշտպանի են:

«Հորդորում եմ այդ պաշտպաններին հնարավորություն տալ իրականացնել պաշտպանություն եւ ձեւական խոչընդոտները վերացնել: Դուք աչք եք փակում այն փաստի վրա, որ կարգադրիչները մեզ թույլ չեն տալիս մտնել նիստերի դահլիճ: Եթե դատախազները ներկա չլինեին, դուք կշարունակեի՞ք նիստը: Սա կողմնակալ վերաբերմունք է»,-ասաց Արա Զաքարյանը: Այս միջնորդությանը միացան նաեւ գործով մյուս փաստաբանները: «Ես կոչ եմ անում նաեւ վերջ տալ փաստաբանների նկատմամբ հալածանքներին: Ամեն մեկիս վրա 10- ից ավել սանկցիա կա, հիմա էլ դիմում եք փաստաբանների պալատ, այսպես փաստաբանական գործունեություն իրականացնելու հնարավորությունից էլ կզրկվենք»,- հավելեց Տիգրան Հայրապետյանը: Այս միջնորդությունը դատավորն այդպես էլ չքննեց:

Այնուհետեւ Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ընթերցեց Կարո Եղնուկյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի՝ նա ցանկանում է Տիգրան Հայրապետյանից բացի, մեկ այլ պաշտպան ունենալ՝ Նինա Կարապետյանցին: Դատավորը Կարո Եղնուկյանին քաղբանտարկյալ անվանեց. «Հիմա ընթերցում եմ քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի միջնորդությունը»: Սա առաջացրեց դահլիճում ներկա գտնվողների ծիծաղը:

Քանի որ Նինա Կարապետյանցը դատարանի դահլիճում չէր, նիստը հետաձգվեց: 

Մյուս նիստը նշանակվեց սեպտեմբերի 13-ին. նշենք, որ այդ օրը 170-ից ավել փաստաբաններ գործադուլ են անում՝ ընդդեմ զննության:

Տպել
2486 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել