Հայաստանում ուսուցչի աշխատավարձը նոր բանաձեւով կհաշվարկվի 2018 թվականի հունվարից

Հայաստանում ուսուցչի աշխատավարձը նոր բանաձեւով կհաշվարկվի 2018 թվականի հունվարից: Այս մասին տեղեկացանք կրթության եւ գիտության նախարարությունից:

Ոլորտի պատասխանատուները, ինչպես հայտնի է, վերջին շրջանում պարբերաբար բարձրաձայնում են ուսուցիչների սոցիալական կարգավիճակը բարելավելու անհրաժեշտության մասին: Մասնավորապես, շեշտադրվում է այն հանգամանքը, որ նրանց աշխատավարձը ձեւավորվում է՝ կախված ըստ աշակերտների թվի դպրոցին տրամադրվող ֆինանսավորման: Հայտարարվում է, թե անարդարացի է, որ միեւնույն աշխատանքը կատարող երկու ուսուցիչներից մեկը ցածր վարձատրվի միայն այն պատճառով, որ դպրոցում փոքր թվով աշակերտներ են ու հետեւաբար՝ նվազ ֆինանսավորում:

Որպես խնդրի լուծման տարբերակ նպատակահարմար էր համարվում, որ ուսուցիչները վարձատրվեն՝ ըստ դրույքի:

Կրթության եւ գիտության նախարարությունից դժվարացան հստակ թիվ նշել, թե մեկ դրույքի դեպքում աշխատավարձը որքան կարող է կազմել կամ ըստ տարակարգերի որքան գումար է քննարկվում վճարել ուսուցիչներին: Ասացին, որ այդ ամենը դեռեւս բավական հում վիճակում է:

Ամեն դեպքում տեղեկացրին, որ նախատեսվում է մեկ դրույքի համար սահմանել աշխատավարձի նվազագույն շեմ, որը կավելանա՝ ըստ տվյալ դպրոցին տրամադրվող ֆինանսական միջոցների:

Տպել
4073 դիտում

Քաշքշել են․ լրագրող Նարինե Ավետիսյանի դեպքով հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

Հրդեհ Դադիվանքում. տանը 4 երեխա է եղել, 2-ին փրկել են, 7-ամսական զույգերը մահացել են

Թվային ցատկ․ վարչապետին ներկայացվել է՝ ինչպես է ձեւավորվում ՀՀ-ում թվային միջավայրը

«Արսենալը» քիչ էր մնում իր համար լուրջ խնդիրներ ստեղծեր. պարտվեց 1:2. Եվրոպա լիգա

Արգենտինայում ՌԴ-ի դեսպանատանն հայտնաբերել են 400 կգ կոկաին․ կան ձերբակալվածներ

Արտակարգ դեպք Գյումրիում․ փլուզվել է 4 հարկանի շենքի երկու հարկը

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կրկին «գործուղվել» Ազատության հրապարակ

«Արթիկ» ՔԿՀ են փորձել տեղափոխել բջջային հեռախոս ու սիգարետի տուփերով թմրամիջոցներ

Թուրքիան քննադատել է Նիդերլանդների կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւերի ընդունումը

Պոլսահայոց կյանքն ալեկոծվել է․ Գերագույն հոգեւոր ժողովի հանդարտության կոչը

Մեդվեդեւան օլիմպիական ոսկին զիջեց 15-ամյա Զագիտովային

Նիդերլանդների խորհրդարանը հավաստեց հավատարմությունը համամարդկային արժեքներին. Նալբանդյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր Սիրիայում հրադադարի սահմանման բանաձեւի քվեարկություն է

Ինչու ՀՀ ՊՆ-ն չի հայտնել զինծառայողի մահվան մասին

Ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի գործով քննության առարկա են դարձել տեսանյութերը

Գագիկ Ծառուկյանի շքեղ ժամանցի կենտրոն այցելելու համար արտոնյալ վարկ են տրամադրում մարդկանց

Փլուզում Գյումրիում. տարհանվել է բնակելի շենքի 11 բնակիչ

Վթարի է ենթարկվել գործարար Խաչատուր Սուքիասյանի որդին. բախվել է 3 մեքենա, կա 4 վիրավոր

Զուգահեռ իրականություններ Բուկինիստի ներսում եւ դրսում

Թուրք կուսակցապետը դատական հայց է ներկայացրել Հունաստանի նախկին ԱԳ նախարարի դեմ