Չի կարող պատահել, որ ադրբեջանական զենքերը նորոգվեն Հայաստանում. Արտակ Զաքարյան

06/09/2017 schedule21:40

Հայաստանը կարող է ռուսական եւ բելառուսական ռազմարդյունաբերական հիմնարկների ծառայություններից օգտվել այդ երկրների ներքին գներով: Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր ձայների մեծամասնությամբ դրական եզրակացություն տվեց Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության կառավարության միանալու մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագծին:

Ինչպես այս նախագծերը ներկայացնելիս նշեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, բացի այդ, մեր երկիրն իրականացնում է մի շարք տեխնիկայի եւ սպառազինությունների սպասարկում եւ վերանորոգում, եւ մենք հնարավորություն ունենք այդ ծառայությունները Հայաստանում եւս մատուցել, որ ռուսական կամ բելառուսական տեխնիկան հայկական ընկերություններում  սպասարկվի կամ նորոգվի: Սա մի կողմից մեր ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների համար նոր հնարավորություն է, մյուս կողմից մեզ համար լավ հնարավորություն է էժան եւ մատչելի ծառայություններից օգտվելու՝ հաշվի առնելով նաեւ ռազմատեխնիկական համագործակցությունը ՌԴ հետ:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հետաքրքրվեց, թե ո՞ր ձեռնարկություններին է վերաբերում՝ միայն պետակա՞ն, թե՞ նաեւ մասնավոր ձեռնարկությունները կարող են մասնակցել այս համաձայնագրով նախատեսված ծառայությունների մատուցմանը: Բայց թե որ ձեռնարկությունները կընդգրկվեն այս գործառույթներում, կորոշի կառավարությունը:

Այս նախագծի համազեկուցող Ֆելիքս Ցոլակյանն էլ բերեց երկաթուղու օրինակը, երբ ժամանակին Հայաստանում ԴԵՊՈ չկար, որտեղ իրականացվեր վագոնների ու քարշակների վերանորոգումը, իսկ երբ Հայաստանում բացվեց ԴԵՊՈ, արդեն այդ գործերը Վրաստանում չէին արվում, այլ Հայաստանում, ինչը թույլ էր տալիս, որ այդ գումարները մնան Հայաստանում:

Այս նախագծերին դրական եզրակացություն տալուն դեմ էր պատգամավոր Սասուն Միքայելյանը, որը մինչ այդ բարձրաձայնեց, թե բուն համաձայնագրի տեքստը, որին Հայաստանը միանում է, բացակայում է, եւ հնարավորություն չի եղել հասկանալու, թե ինչին է Հայաստանը միանում:

Սասուն Միքայելյանը նաեւ հետաքրքրվեց, թե հաշվի առնելով հանգամանքը, որ Ռուսաստանը Ադրբեջանին ակտիվորեն եւ բացահայտ զենք ու տեխնիկա է վաճառում, չկա՞ հնարավորություն, որ օրինակ, ինչ-որ զինատեսակ, կամ ռազմական տեխնիկա Ադրբեջանից գնա Ռուսաստան, ու Ռուսաստանի միջոցով հայտնվի Հայաստանում՝ վերանորոգման, ու ստացվի, որ հայկական ձեռնարկությունները վերանորոգում կամ սպասարկում են ադրբեջանական զենքերը, որոնք հետո կիրառվեն Հայաստանի դեմ: Արտակ Զաքարյանը արձագանքեց՝ «Իհարկե ոչ: Եթե այդպիսի բան լինի, միանգամից կիմանանք, քանի որ դրանք բոլորը սերտիֆիկացվում, փաստաթղթավորում են, ու այդ փաստաթղթերով կարելի է միանգամից հասկանալ, թե ինչ սպառազինություն կամ տեխնիկա է վերանորոգվում»:

Տպել
2970 դիտում

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի