Հայաստանում գիտության հետադիմության պատճառը՝ շովինիզմն է. Վահե Խումարյանի հոդվածը

07/09/2017 schedule11:10

Սովետական Հայաստանի ինտելեկտուալ էլիտաներից ժառանգած եւ մի քանի տարի առաջ լրջորեն ակտիվացած հայերենակենտրոն գիտության եւ կրթության պարադիգմը կարծես վերջնականապես հանգում է իր տրամաբանական ավարտին։ Մինչդեռ ընդդեմ օտարալեզու դպրոցների վերաբացմանը կամ ինտերնետային տիրույթում լատինատառ հայերեն արտահայտվելուն ուղղված սնոբիստական ջանքերը, նաեւ նոր հայերեն գեղարվեստական գրական արտադրանքի քաջալերումը կարեւոր դեր են խաղացել անցումային շրջանում մասսայական ընկալումների, պրակտիկաների եւ ազգային ինքնության կառուցման գործում։ Այնուամենայնիվ այսքանով, այսինքն՝ հայոց լեզվի դերի հետ կապված առանց դա էլ պարզունակ նորմատիվային կանոնների եւ հասարակական կոնսենսուսի վերահաստատումով՝ ավարտվում է հայալեզու ինտելեկտուալ պրակտիկաներին վերագրվող մի յուրահատուկ մեսսիական նշանակությունը։

Հայերեն գիտությունը չի կարող զարգանալ, որովհետեւ այն գոյություն չունի եւ երբեք գոյություն չի ունեցել։ Գիտությունը ինքնին, դրա հետ կապված գործունեությունը ծնվել եւ հասունացել են համաեվրոպական, այնուհետեւ համաշխարհային կոնտեքստում։ Վերջին մի քանի դարերի ընթացքում, երբ հետադարձ հայացքով հայտնաբերվում է գիտության զարգացում, եւ ավելի վաղ շրջանում՝ այդ զարգացման պրիմիտիվ նշույլներ՝ գիտությունը ձեւավորվել է որպես հստակ իմաստային, գործառութային բնորոշումներով երեւույթ։

Գիտական է այն աշխատությունը կամ գործունեությունը, որը ճանաչվում է այդպիսին, այսպես ասած՝ լեգիտիմացվում է գիտական հանրույթի կողմից։ Ենթադրվում է, որ ցանկացած գիտական ոլորտ ունի իր ճանաչված ներկայացուցիչներին, որոնք եւ քննության են ենթարկում այս կամ այն նորարար գիտական միտքը։

Չի կարող ոչ 2,5, ոչ 3 միլիոնանոց, ոչ էլ «աշխարհասփյուռ» մասշտաբներով մի քիչ ավելի մեծ լեզվական հանրույթը ապահովել ներկայացուցչություն զանազան գիտական ոլորտներում։ Որպես օրինակ՝ Միացյալ Նահանգների 2015 թ. մարդահամարի համաձայն՝ միայն թեկնածուականին համարժեք գիտական աստիճան (PhD) ունեցողների քանակը կազմում է ավելի քան 3.5 մլն. մարդ, եւ դա՝ չհաշված բժշկության դոկտորներին (MD) եւ այլ մերձգիտական բարձրագույն որակավորում ունեցողներին։ Այսպիսով, նույնիսկ եթե ամբողջ Հայաստանի բնակչությունը այս պահի դրությամբ սկսի զբաղվել գիտությամբ, միեւնույն է, դա չնչին թիվ է համաշխարհային գիտական հանրույթի հետ համեմատած։

Այս պարզ իրողությունը առավել նշանակություն ունի փոքր ազգերի համար, եւ դրա մերժումը ուղղակի կործանարար է, քանի որ համաշխարհային գիտությանը չընտելացած, բայց տիեզերական մասշտաբի հավակնություններով հայ գիտնականները ստեղծում են մի սահմանափակ էքսկլյուզիվ հիմունքներով ակումբ, որոշ ոլորտներում իբր հիմնվելով մի քանի հեղինակությունների ուսերին, կոռումպացված եւ գավառային մի կիսակրոնական հանրույթ, որտեղ իրենց համոզմունքները այլեւս տեղ չեն թողնում գիտական գիտելիքին։

Բացի այդ, չկա որեւէ միջոց, որպեսզի հրաշքի արդյունքում, ենթադրենք, հիպոթետիկորեն արժեքավոր հայերեն (եւ այդ թվում հայալեզու գիտական միջավայրի ծնունդ) գիտական աշխատությունը ճանաչելի դառնա աշխարհում։ Սակայն գիտության կազմակերպված համակարգում, եւ հասարակական գիտություններում առավելապես, տիրող անախրոնիկ իրողությունը ձեռնտու է այդ համակարգի անդամներին, քանի որ նրանք ստանում են աշխատանք, թոշակներ եւ հանցավոր կոռումպացված գերիշխանության լծակներ։ Այդ գործունեությունը չունի ոչ մի նշանակություն ոչ հասարակության, ոչ մարդկության, ոչ տեխնոլոգիաների կամ պետական քաղաքականության զարգացման համար, իսկ գաղափարախոսական կողմնակալության եւ զուտ հետադիմական գիտելիքի արծարծման պատճառով՝ ոչ էլ զուտ տեսական գիտելիքի կուտակման համար։ Միգուցե դա է պատճառը, որ Հայաստանի պետական քաղաքականությունը գիտական ոլորտի կազմակերպման խնդրի հանդեպ բացարձակապես թքողական եւ իներցիոն մոտեցում է որդեգրել։ Որովհետեւ այն «անշառ» է, բացառում է ցանկացած մերիտոկրատական, դրական սելեկտիվությունը, իսկ հարկ եղած դեպքում կանգնում է իշխանավոր էլիտայի թիկունքին կամ լռում։

Ցավոք սրտի, այս ամենը արվում է Հայաստանի քաղաքացիների վճարած հարկերի հաշվին, եւ հնարավոր է դառնում «գիտության զարգացման անհրաժեշտության» մասին դիսկուրսիվ միջավայրի եւ գիտական ոլորտի իրական վիճակի մասին լայն զանգվածների թերի պատկերացումների շնորհիվ։ Իսկ այդ ընթացքում իշխանավոր էլիտան ստեղծում է եւ ապահովում մեկ այլ՝ «գիտական» էլիտա, այնուհետեւ ենթարկելով նրան իր շահերին եւ կիսվելով հասարակությունում գերիշխանությամբ պայմանավորված բարիքներով։

Այս ամենը հնարավոր չէր լինի, եթե չլիներ մեր հասարակության նույնիսկ պրոգրեսիվ շերտերի լեզվական շովինիզմը, ինչպես հնարավոր չի, օրինակ, որեւէ անգլալեզու կամ ֆրանսալեզու հասարակությունում։ Այդ աֆրիկյան եւ ասիական պետություններում գիտության այն ոլորտները, որոնք համաշխարհային գիտելիքի վերիֆիկացիայի չեն ենթարկվում՝ ուղղակի գոյություն չունեն։ Ոչ մի ավելորդ ամբիոն կամ հետազոտական ինստիտուտ, ոչ մի պսեւդոգիտական արհեստական դիսկուրս ուղղակի հնարավոր չեն կամ մինիմալ քանակի են եւ կարճատեւ կյանք ունեն։ Փոխարենը ֆինանսական միջոցները ուղղվում են զուտ միջին որակավորման տեխնոլոգիական ոլորտներին, բժշկությանը եւ լավագույն դեպքում կիրառական գիտություններին, իսկ հումանիտար եւ հասարակական ոլորտների տեսական մասը ապահովվում է համաշխարհային գիտական հանրույթների գիտական արտադրանքի հիման վրա։

Եթե Հայաստանի գիտական միջավայրը չլիներ հայալեզու, կամ ավելի ճիշտ այդքան հայալեզու, իսկ որոշ ոլորտներում միայն հայալեզու՝

Եթե գիտական հանդեսները պարտադրեին միայն անգլերեն լեզվով (կամ այլ պայմանական lingua franca լեզվով) հոդվածների տպագրություն՝

Եթե ատենախոսությունները պաշտպանվեին միայն անգլերենով՝

Եթե համալսարան ընդունվողները չհանձնեին թեկուզ եւ ոչ մի այլ ստուգողական, բացառությամբ ակադեմիական անգլերենի, իսկ հետագայում ավարտեին միայն վերջինի գերազանց իմացությամբ՝

Եթե հայերեն լեզվով գիտությամբ զբաղվելը անընդհատ անիմաստ եւ կործանարար կերպով չարծածվեր հասարակության տարբեր ներկայացուցիչների կողմից, այդ թվում նաեւ ներկայիս գիտական կառուցվածքում գերիշխող ստատուս-քվոյից տառապողներից՝

Եթե գիտության կոսմոպոլիտացման հույժ անհրաժեշտությունը գիտակցվեր, եւ այդ հարցի շուրջ կոնսենսուս հաստատվեր գոնե ընդդիմադիր ուժերի, քաղաքացիական ակտիվիստների եւ անկախ ինտելեկտուալ խմբերի միջեւ՝

Հայաստանում գիտության զարգացման լավատեսական երկարատեւ հեռանկարները գոնե կարելի կլիներ համարել հավանական, մինչդեռ այն մոլորությունների, ինքնասեր ու մութ շովինիզմի եւ բթության առաջխաղացման անհույս ճահիճ է։

Վահե Խումարյան
ձախ հետազոտող, աջլիկ գրող

Տպել
25207 դիտում

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)