Կրթության տեսչության փոխարեն ստեղծվում է կրթության տեսչական մարմին՝ հաշվետու վարչապետին

ՀՀ կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչական մարմին ստեղծելուն: Այն փոխարինելու է գալիս ԿԳՆ լուծարված կրթության պետական տեսչությանը:

Ստեղծվող տեսչական մարմինը ԿԳ նախարարության համակարգում գործող առանձնացված ստորաբաժանում է, որը իրականացնելու է մասնավորապես վերահսկողական գործառույթներ, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով կիրառելու է պատասխանատվության միջոցներ կրթության բնագավառում:

Որոշման նախագծում նշվում է, որ տեսչական մարմնի խնդիրներից են կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների, կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների, կրթակարգի կիրառման, կրթության իրավունքի, կրթական համակարգի սոցիալական երաշխիքների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը:

Փաստաթղթում նաեւ չի բացառվում, որ կրթության տեսչական մարմնով փոխարինվող կրթության պետական տեսչությունում կարող են լինել որոշակի կադրային կրճատումներ:

Ինչ վերաբերում է նշված հին ու նոր մարմինների տարբերությանը, ապա թեեւ երկուսն էլ գործել կամ գործելու են ԿԳ նախարարության կազմում, նորաստեղծ մարմինն, ի տարբերություն նախորդի, հաշվետու է լինելու վարչապետին: Տեսչական մարմնի ղեկավարին ու նրա երկու տեղակալներին նշանակելու է վարչապետը:

Տեսչական մարմինը կառավարելու է տեսչական մարմնի կառավարման խորհուրդը՝ կազմված ինն անդամից, որոնք ներկայացնելու են տարբեր գերատեսչություններ:

Կառավարության որոշման նախագծում տեղի ունեցող փոփոխության հիմնավորումը բավական հետաքրքիր է եւ հղում է արվում նպաստավոր գործարար միջավայր ստեղծելուն: 

Այդ հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնել է երկրում տեսչական բարեփոխումների իրականացումը, որի նպատակն է առավել արդյունավետ տեսչական համակարգի հիմնումը եւ դրանով իսկ գործարար միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Այդ նպատակով եւ տեսչությունների գործունեության հետ կապված կարգավորումները միասնականացնելու համար 2014 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունվել է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքը, որի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որտեսչական մարմինները ստեղծվում են նշված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում: Նշված հոդվածի պահանջը կատարելու համար անհրաժեշտություն է առաջացել լուծարել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչությունը»:

Տպել
3388 դիտում

Գերմանիան դադարեցնում է զենքի մատակարարումները Սաուդյան Արաբիա

12-րդ դասարանի ավարտական քննությունները կենտրոնացված չեն լինի. այդպես կլինի միայն 9-րդում

«Վորլդ Վիժն» Հայաստանն ու Իմ Քայլը հիմնադրամը համագործակցության տարբերակներն են քննարկում

Ավարտին է հասցվել «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքարշ բեռնատարների համար շարունակում է փակ մնալ

Երեւանի քաղաքապետարանը հրավիրում է քննարկելու 2019-ի բյուջեն ու զարգացման ծրագիրը

Լատվիայի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Ակցիաների հետեւում մարդիկ են, որոնք մեծ բիզնեսներ ձեռնարկելու շահ ունեն. Ռ. Խաչատրյանը հրաժարականի մասին

Սերժ Սարգսյանը դիմել է կենսաթոշակ ստանալու համար

Շախմատի ֆեդերացիան հետին ամսաթվո՞վ փաստաթուղթ է տեղադրել կայքում. պատմում է Լիլիթ Գալոյանը

Սասնա Ծռեր Համահայկական կուսակցության նախընտրական ամբողջական ցուցակը՝ 174 հոգուց բաղկացած

Վալերի Օսիպյանը հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարի հետ

Մենք լուռումունջ համակերպվողի դերում չենք. Նիկոլ Փաշինյանը՝ Բելառուսի ԱԳՆ-ի վերջին հայտարարության մասին

Արտագնա աշխատանքի մեկնածների եկամուտը հարկելու որեւէ նախագիծ կամ գաղափար չկա. ՊԵԿ նախագահի հավելյալ պարզաբանումը

Կենդանաբանական այգու 213 կենդանատեսակից մնացել է 143-ը. գործառույթները պատկանում են Երեւանի ավագանուն

Փաշինյանն ընդունել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսին

Գյումրիում 325 մլն դրամանոց ստրատեգիական նշանակության փողոց է շահագործվել

Խորվաթիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Հանդիպել են Աննա Հակոբյանը և Գարո Արմենը, քննարկել են համագործակցության հնարավոր ուղիները

Որոշ մարդիկ անձնական խնդիրների պատճառով կարող են ստոր քայլի գնալ. Խաչատրյանը՝ թունավորված զեբրի մասին