Քրեական դատավարության օրենսգիրքը ծալել, շպրտել եք մի կողմ.ծռերի պաշտպանները լքեցին դահլիճը

07/09/2017 schedule13:08

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործով արտագնա դատական նիստը:

Մինչ նիստի մեկնարկը դատական կարգադրիչները հերթական անգամ արգելեցին փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի եւ Դավիթ Գյուրջյանի մուտքը նիստերի դահլիճ՝ կրկին, ըստ նրանց, զննություն չանցնելու պատճառով:

Նիստը սկսվեց առանց «Սասնա ծռեր խմբի 18 անդամի: Պաշտպանական կողմի հարցին, թե որտե՞ղ են իրենց պաշտպանյալները նախագահող դատավորը պատասխանեց, որ նրանց նկատմամբ դատարանը նախորդ նիստի ժամանակ դատական սանկցիա է կիրառել:

Նիստերի քարտուղարուհին ի պատասխան դատավորի հարցին, ասաց, թե Մուշեղ Շուշանյանը, Դավիթ Գյուրջյանը եւ եւս մի քանի պաշտպաններ նիստին չեն ներկայացել՝ դատարանին անհայտ պատճառով: Սա զայրացրեց պաշտպանական կողմին: Մասնավորապես՝ Լուսինե Սահակյանը ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ երեկ իրեն նույն պայուսակով թույլ չեն տվել մտնել նիստերի դահլիճ, իսկ այսօր նույն պայուսակը կրկին ազդանշան է տվել, սակայն վերջինս անարգել մտել է ներս: Դատավորն էլ արձագանքեց. «Նենց տպավորություն ա, որ էդ սարքը կողմնակալ է, մեկին ազդանշան տալիս, է մյուսին՝ ոչ: Մեզ համար անհասկանալի է, թե ինչ է կատարվում, ընդ որում, մեզ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ են ֆիքսվել նույն Մուշեղ Շուշանյանի վրա, գոնե մյուս պաշտպաններին թույլ են տալիս որոշ օրեր մուտք գործել, իսկ նրան գրեթե երբեք թույլ չեն տվել մտնել: Իսկ դատարանն էլ համառորեն նշանակում է հանրային պաշտպան Մուշեղ Շուշանյանի պաշտպանյալների համար»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Պաշտպանները մի քանի անգամ միջնորդեցին ընդմիջում հայտարարել եւ ապահովել Մուշեղ Շուշանյանի եւ Դավիթ Գյուրջյանի ներկայությունը, սակայն դատարանն այդ միջնորդությունն անգամ քննության չառավ, ապա հավելեց, թե Շուշանյանն ու Գյուրջյանը օրենքի պահանջը չեն կատարել: Լուսինե Սահակյանն էլ նկատեց, որ եթե փաստաբանները բացեին իրենց պայուսակը, ապա դա կլիներ օրենքի պահանջի խախտում: «Կոնկրետ փաստաբանների նկատմամբ հետապնդում է սկսվել»,- դիմելով դատավորին ասաց փաստաբաններից Գրիշա Բալասանյանը: Ինեսսա Պետրոսյանն էլ շարունակեց Բալասանյանին՝ հետապնդումը սկսվում է հենց դատարանի մուտքից:  

Լարված իրավիճակ սկսվեց հատկապես այն ժամանակ, երբ դատավորն անցավ մեղադրող դատախազների բացարկի հարցը քննարկելուն: Պաշտպաններին զայրացրեց այն հանգամանքը, որ բացարկի հարցը քննարկվում է առանց մի քանի պաշտպանների ներկայության: «Երբ հաջորդ նիստին կբարեհաճեն ներկա գտնվել, կրկին կկրկենք...Պաշտպանի բացակայությամբ այո՛, շարունակում եմ նիստը, քանի որ սա նախապատրաստական փուլ է: Հաջորդ դատական նիստին, երբ նրանք գան զրկված չեն...»,- գրեթե բղավելով ասաց դատավորը:  Ինեսսա Պետրոսյանն էլ դատավորից հետաքրքրվեց, թե Քրեական դատավարության օրենսգիրքը քանի՞ անգամ է նախատեսում նախապատրաստական փուլ: Ի պատասխան Արտուշ Գաբրիելյանն ասաց՝ թիվ գոյություն չունի: «Ոնց գոյություն չունի, նույն բանը 10 անգամ պիտի անենք»,- զարմացած հարցրեց Պետրոսյանը.

- Այո:

- Ո՞նց

- Հենց ըտենց:

Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ ասաց, որ մեղադրողներին բացարկի միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից զրկված է: «Մեր կոլեգաները չեն գտնվում դատարանի դահլիճում: Եվ բացի դա, մեր պաշտպանյալները չեն գտնվում: Սա դնենք մի կողմ, դա այլ հարց է: Մենք պահանջում են, որպեսզի դատարանը նախ եւ առաջ ապահովի մեր կոլեգաների ներկայությունը: Այնուհետեւ, պարզել, թե ամբաստանյալներից ով այս պահի դրությամբ չունի պաշտպան, պարզել, եթե կա ամբաստանյալ, որ մնացել է անպաշտպան, եթե կան այդպիսիք, ապա քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ գործի քննությունը հետաձգել: Քրդատը հստակ պահանջում է, որ եթե պաշտպանը չի ներկայանում դատարան, եթե հնարավոր չէ նրան այլ պաշտպանով փոխարինել, ապա նիստը պետք է հետաձգվի: Սա քրեական դատավարութան օրենսգիրքն է, որ ո՛չ դուք, ո՛չ մեղադրողները չեն կարող փոխել: Այլ օրենսգիրք, եթե ունեք, տվեք ծանոթանանք, թե ինչ օրենսգրքից եք օգտվում: Հիմա ունեմ բացարկ մեղադրողներին, մեղադրողները նստած են այստեղ, համատարած խախտում է տեղի ունենում: Քրեական դատավարության օրենսգիրքն ուղղակի գցել եք ոտքի տակ, տրորել, ծալել շպրտել եք, իսկ մեղադրողները նստած ոչինչ չեն անում: Եթե դատարանն իր առջեւ նպատակ է դրել 7 տարի դատական նիստ անելուն, մենք այդպիսի նպատակ չունենք: Ուստի խնդրում եմ քննարկել իմ միջնորդությունը, որից հետո կանդրադառնանք մեղադրողների բացարկին: Այլապես ես կլքեմ նիստերի դահլիճը, որովհետեւ ի տարբերություն ձեզ, ես հարգում եմ Քրեական դատավարության օրենսգիրքը, չեմ ծալել, գցել մի կողմ, ես հարգում եմ նաեւ իմ վստահորդներն, իմ մասնագիտությունը»,- դատավորին բացատրեց Սահակյանը:

Ի պատասխան դատավորն ասաց, որ եթե պաշտպանները կատարեին կարգադրիչների օրինական պահանջները, կկարողանային մուտք գործել նիստերի դահլիճ: «Հիմա եթե դատական կարգադրիչն ասի՝ հատակ մաքրեք, փաստաբանները պիտի մաքրե՞ն»,- զայրացած ասաց Սահակյանը: Վերջինիս միջնորդությունն առանց քննելու դատարանը կրկին անցավ մեղադրողների բացարկի հարցը քննարկելուն, ինչից հետո Սահակյանը հայտարարեց, որ չի պատրաստվում ներկա գտնվել ապօրինություններին, եւ լքեց նիստերի դահլիճը: Դահլիճը լքեցին նաեւ փաստաբաններ Արայիկ Պապիկյանը եւ Հրանտ Գեւորգյանը:

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ նրանց վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու: Ապա՝ վերադառնալով նրանց նկատմամբ հերթական սանկցիան կիրառեց: «Հիմա որ մենք ձեզ չենք կարում սանկցիա տանք, հետո՞»,- բղավեց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, ինչից հետո դատավորը նրա նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման տեսքով: 

Տպել
2905 դիտում

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել