«ՍԱՍ»-ի ժողովի մասնակիցները չպատժվեցին, երկու հոգու ձերբակալելը ձեւական է. իրավապաշտպան

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի սեպտեմբերի 5-ի դատավճռով Արտենի գյուղի բնակիչ՝ Ա. Առաքելյանը, ով մեղադրվում էր 2017թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրություններին մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու մեջ, դատապարտվել է երկու տարի ազատազրկման: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ա. Առաքելյանը ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, քվեարկել է Արտենի գյուղի թիվ 18/34 ընտրատեղամասում, որից հետո, ժամը 12:00-ի սահմաններում, վերադառնալով նշված ընտրատեղամաս, փորձել է մեկից ավելի անգամ քվեարկել: Վերջինսի նկատմամբ պատիժ է սահմանվել երկու տարի ազատազրկումը:

Նույն հանցագործության համար կրկին երկու տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել Արտյոմ Սերժիկի Հովհաննիսյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 08:37-ին, ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով այցելել է Վանաձոր քաղաքի թիվ 18-րդ դպրոցում տեղակայված 23/02 ընտրատարածք և քվեարկել: Նույն օրը՝ ժամը 09:13-ին, մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ կրկին այցելել է վերոհիշյալ ընտրատարածք՝ փորձել գրանցվել քվեարկության համար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, ընտրատարածքի նույնականացման սարքի կողմից համապատասխան ազդանշան տալու և կրկին անգամ գրանցվելու փորձ արձանագրելու պատճառով:

Արտյոմ Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ  է նշանակել ազատազրկում` 2 տարի ժամկետով:

Դիտորդական առաքելություն իրականացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը armtimes.com-ի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ երկու դեպքերին, մեկնաբանում է, որ իրավապահների այս գործողությունները կրում են ձեւական բնույթ: Իրավապաշտպանը նաեւ բերում է օրինակներ առավել հանրային հնչեղություն վայելող ընտրախախտումներ իրականացնող անձանց մասին, որոնք օրենքի սահմաններում պատասխանատվության չեն ենթարկվել:

 «Կան զանգվածային ընտրակաշառքներ, որոնք գոյություն ունեն եւ դրանց բացահայտման հետ կապված մենք չտեսանք իրավաչափ գործողություններ: Եղան բյուջետային հիմնարկներում ղեկավարների կողմից, իսկ բիզնես ոլորտում գործատուների կողմից ճնշումների հետ կապված, ինչպես նաեւ դպրոցների տնօրենների կողմից տվյալների հավաքագրման, այն կուսակցությունների շտաբներին, քաղաքապետարաններին, մարզպետարաններին ներկայացնելու դեպքեր: «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած այդ հավաքի ձայնագրության ուղղության հետ կապված մենք իրավաչափ գործողություններ, նույնպես չտեսանք: Այսինքն՝ սա ձեւական ինչ-որ տվյալներ են՝  ի ցույց դնելու համար, բայց երեւույթի վրա բովանդակային որեւէ ազդեցություն չի կարող ունենալ: Նման տիպի որոշումներ կային նաեւ սահմանադրական հանրաքվեից հետո մի քանի մարդկանց նկատմամբ, բայց տեսանք, որ որեւէ ազդեցություն չունեցավ, ընդհակառակն ավելի շատացավ ընտրակեղծարարությունը: Ուզում եմ արձանագրել, որ այս դեպքերը հետագա ընտրությունների ազատ ու անկախ անցկացման վրա որեւէ ազդեցություն չեն ունենա»,- կարծում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Սաքունցը պնդում է, որ իշխանությունները նման մեկ-երկու օրինակներով փորձում են շահել եվրոպական դրամաշնորհատուների սիրտը, ովքեր մարդու իրավունքների ոտնահարման կանխարգելման ծրագրեր են իրականացնում:

«Հայաստանի Հանրապետության իշխանությունը շատ լավ գիտի եւ հասկանում է, որ բավականին լուրջ ֆինանսական աջակցություն է ստանում եվրոպական երկրների կազմակերպություններից: Նրանք շատ լուրջ հետեւում են ժողովրդավարության, մարդու իրավունքների բնագավառում տեղի ունեցող փոփոխություններին եւ թե պետության, թե իշխանության կողմից ինչ քայլեր են կատարում: Հայաստանում փորձում են ցույց տալ, որ մենք կամք ունենք, ու իրավիճակ ենք փոխում: Պետք է արձանագրել, որ կամք ընդհանրապես չկա, քանի որ պայքար չկա կոռուպցիայի դեմ, միայն կոնկրետ խախտումների բացահայտմամբ չէ, որ պայքարում են ընտրախախտման դեմ, այլ ընդհանրապես՝ ընտրական պրոցեսի ընթացքում զանգվածային շարունակական խախտումների թույլ չտալով է երեւում քաղաքական կամքի առկայությունը: Կամք կլիներ, եթե Հանրապետական կուսակցությունն ընդհանրապես ընտրական պրոցեսից հեռացվի»,-եզրափակում է իրավապաշտպանը:

Տպել
6761 դիտում

Ինչու՞ է կասեցվել Ալավերդու գործարանի աշխատանքը. «Վալլեքս»-ը հայտարարություն է տարածել

Գարեգին Բաղրամյանն ընդունել է «Էներգո ինվեստ հոլդինգ» ընկերության ներկայացուցիչներին

ՀՀԿ-ի սաբոտաժը. ինչու էր կառավարությունը թերացել եւ ամեն ինչ թողել վերջին 20 րոպեին

Մեյն առաջարկել է ստեղծել ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ մաքսային տարածք

Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը

Հայ ազատոճայիններից աշխարհի առաջնության մեդալի հույս ունի միայն աշխարհի չեմպիոն Սաֆարյանը

Նախարարի պաշտոնակատար Բաղրամյանը հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին

Թուրքական ռազմական ուղղաթիռները կմասնակցեն Մարոկոյում կայանալիք ավիացուցահանդեսին

Առավելեւս Նոր Հայաստանում կաշառք պահանջել կարող է միայն ստահակը. Նիկոլ Փաշինյան

Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին

Ուկրաինան ԱՀԿ է դիմել Հայաստանի եւ Ղրղզստանի մաքսատուրքերի դեմ բողոքով

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահն ընդունել է Ֆրանսուա Պուպոնիին և Ֆրանսուա Ռոշբլուանին

Բակո Սահակյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության կենտրոնական գրասենյակ

Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպությունը ՀՀ ՄԻՊ-ի փորձն առաջարկել է Տաջիկստանին

Հայոց պատմությունը, ցեղասպանությունն ու Արցախյան հիմնահարցը՝ եգիպտացիների ուշադրության կենտրոնում

Մենք «ոչ» ենք ասել կոռուպցիային․ սա ոչ թե օդում ասվող խոսքեր են, այլ իրականություն. Վալերի Օսիպյանը՝ ՃՈ ղեկավար կազմին

Առաջարկված փոփոխությունները շահավետ էին առաջին հերթին ո՛չ իշխանական ուժերի համար. Միրզոյան

ՊԵԿ 3 պաշտոնյաները 1 մլն դրամ կաշառք են պահանջել եւ ստանալու պահին բռնվել (տեսանյութ)

Արցախի Շեխեր եւ Ֆրանսիայի Առնուվիլ համայնքների միջեւ ստորագրվել է Բարեկամության հռչակագիր

Ինչ ընտրական օրենսգրքով էլ լինի, դեկտեմբերին տեղի են ունենալու ԱԺ արտահերթ ընտրություններ. Ն. Փաշինյան