Բնության հրդեհված տարածքներից դուրս եկող կենդանիները չեն տեղափոխվի բնակավայրեր. գիտնական

07/09/2017 schedule19:27

Վերջին շրջանում Հայաստանում բռնկված հրդեհների առիթով որոշ բնապահպաններ մտահոգություն էին հայտնում, որ այդ տարածքներում ապրող վայրի կենդանիները, զրկվելով իրենց բնական միջավայրից եւ ունենալով սննդի խնդիր, կմոտենան բնակավայրերին, ու հնարավոր չի լինի դրանից խուսափել:

Կենսաբանների ու կենդանաբանների շրջանում, սակայն, չեն կիսում այդ տեսակետը: Մասնավորապես ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը մեր զրույցում քիչ հավանական համարեց, որ հրդեհված տարածքներից ու մասնավորապես Խոսրովի արգելոցից հեռացած կենդանիները կարող են մտնել բնակելի տարածքներ:

Նա նշեց, որ կենդանիները գյուղեր մտնելու փոխարեն կտեղափոխվեն մոտակա այլ անտառներ: Այսպես թե այնպես, ըստ մեր զրուցակցի, այդ կենդանիներն անընդհատ շարժման մեջ են եւ չեն մնում միեւնույն տարածքում: Ընդ որում, առանց հրդեհի էլ նրանք պարբերաբար «այցելում» են գյուղեր ու մոտակա այգիներ:  

«Ես մի քիչ կասկածում եմ, որ կենդանիները պետք է դուրս գան եւ մտնեն բնակավայրեր: Այո, օրինակ Խոսրովի արգելոցում մեծ տարածք է հրդեհվել՝ մոտ 2 000 հա: Այդ տարածքում խոշոր կենդանիներից բնադրվում են արջը, լուսանը, կարող է գայլ պատահել, աղվես, փորսուղ: Բայց դրանք կտեղափոխվեն կողքի անտառը, ոչ թե կգնան գյուղեր: Այդ կենդանիներն անընդհատ տեղափոխվում են: 2 000 հա-ն այնքան քիչ է նրանց համար: Կենդանին, որ ապրում է Խոսրովի արգելոցում, միգրացիաներ է կատարում: Օրվա միգրացիաներ կան, սեզոնային միգրացիաներ կան: Ընդհանրապես, Խոսրովի արգելոցը՝ իր 23 հա տարածքով, շատ փոքր է մեր կենդանական աշխարհի համար: Օրինակ՝ արջի համար դա ի՞նչ է: Շատ քիչ է: Արջը առանց հրդեհի էլ դուրս է գալիս, ուրիշ տարածքներ է գնում, վերադառնում է: Ուղղակի հրդեհի պատճառով կենդանիներն այս սեզոնին, այսպես ասած,  ստիպված դուրս եկան: Կտեղափոխվեն այլ տարածք, մինչեւ որ հրդեհված հատվածը նորից կանաչի ու կամաց-կամաց վերականգնվի»,- ասաց Մամիկոն Ղասաբյանը:

Ինչ վերաբերում է հրդեհված տարածքներից դուրս եկած կենդանիներին չվնասելու եւ չսպանելու կոչերին, գիտնականը նկատում է, որ այդ կենդանիների մեծ մասի որսն արգելվում է ՝ անկախ հրդեհային իրավիճակներից:

«Օգոստոսի վերջից Հայաստանում բացված է որսի սեզոնը, բայց եթե նայեք որսալ թույլատրվող կենդանիների ցուցակը, չկա այն կենդանին, որ Խոսրովի հրդեհից փախել է, դուրս է եկել, ու կարող են իրեն կրակել»,- ասաց Կենդանաբանության ինստիտուտի աշխատակիցը:

Տպել
1860 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը