Կառավարությունը սպասում է, որ հաջորդ տարվանից Լեզվի տեսչությունը մեխանիկորեն լուծարվի

Կառավարությունը կարծես որոշել է համբերատար սպասել Լեզվի պետական տեսչության մեխանիկորեն ու ինքնաբերաբար լուծարվելուն: Բանն այն է, որ 2018 թվականի հունվարից դրա գոյությունն անխուսափելիորեն կդադարի օրենքի ուժով:

Այս տարվա մարտին կառավարության՝ շրջանառության մեջ դրված համապատասխան որոշման նախագծով նախատեսվում էր լուծարել Լեզվի տեսչությունը: Հանրության շրջանում ծայր առած անհամաձայնությունն ու դժգոհության ալիքը, սակայն, կառավարությանը ստիպեց հետքայլ կատարել: Լեզվի տեսչությունը չլուծարվեց, իսկ որոշման նախագիծը հանվեց կառավարության նիստի օրակարգից՝ դա պատճառաբանելով լրացուցիչ քննարկումների անհրաժեշտությամբ:

Ոլորտի պատասխանատուներն այս ընթացքում ոչ այնքան հստակ հայտարարություններ են արել, թե լեզվի տեսչության փոխարեն նախատեսվում է ստեղծել մեկ այլ՝ ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարմին:

Տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանից հետաքրքրվեցինք, թե այդ առումով ինչ գործընթացներ կան եւ Լեզվի պետական տեսչությանը փոխարինող ինչ մարմին է ստեղծվելու, եթե ստեղծվելու է:

«Կոնկրետ նախագիծ չկա, իսկ քննարկումներ շատ են լինում՝ լուծումներ գտնելու համար»,- ասաց նա: Հարցին, թե ինչ քննարկումներ են դրանք եւ ովքեր են մասնակիցները, Հայկ Այվազյանն արձագանքեց. «Համապատասխան պաշտոնատար անձինք: Եթե կա կոնկրետ հարց, ես պատասխանեմ, վերացական բնույթի հարցերին չեմ կարող պատասխանել: Ասացի՝ ինչ աշխատանքներ են տարվում: Դրանից ավելի բան չեմ կարող ասել, որովհետեւ չկա»:

Նա չբացառեց, որ արդեն հունվարից տեսչությունն օրենքի ուժով դադարի գոյություն ունենալ եւ վերջ: «Եթե որոշումը այդպես լինի, այո՛:  Օրենքը հստակ ասում է, որ բոլոր տեսչությունները (միայն Լեզվի տեսչության մասին չէ խոսքը), դադարում են իրենց գործունեությունը»,- նշեց Հայկ Այվազյանը:

Տեսականորեն նաեւ հնարավոր համարեց, որ այդ մարմնի փոխարեն ոչինչ չի ստեղծվի, ինչպես եւ չբացառեց ճիշտ հակառակը:

«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանվում է հետեւյալը. «Տեսչական մարմինները ստեղծվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում», «Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտներում, աշխատակազմերում գործող բոլոր տեսչությունները դադարեցնում են իրենց գործունեությունը»:

Նշված օրենքն ընդունվել է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին: Մինչեւ այժմ տեսչությունների մեծ մասի փոխարեն ստեղծվել են տեսչական մարմիններ, Լեզվի տեսչության դեպքում նման հեռանկարը մշուշոտ է:

Կառավարությունը, որպես երկրում տեսչական բարեփոխումների նպատակ, առանձնացնում է արդյունավետ տեսչական համակարգի հիմնումը եւ դրանով իսկ գործարար միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծումը:

Տպել
1711 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ