Ծառուկյանը մեծ թափով շինարարություն է սկսել. նոր հյուրանոց կկառուցվի կենտրոնում (ֆոտո)

Երեւանի Աբովյան փողոց 5/5 հասցեում ակտիվ շինարարական աշխատանքներն են: «Մոսկվա» կինոթատրոնի դեմ դիմաց քանդվում է նախկին «Աստաֆյան կազինոի» շենքը, որտեղ հետագայում տեղակայվեց «Պասկուչի» սրճարանը, իսկ դրանից հետո՝ հագուստի մի խանութ: Շենքը պատկանում է «Մուլտի գրուպ» կոնցեռնին, որն էլ հիմնադրել է ԱԺ «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Երեւանի քաղաքապետարանը «Մեդիամաքս»-ին հայտնել էր, որ Աբովյան փողոցի հ. 5/1 հասցեում հասարակական նշանակության շինության քանդման համար առկա է կառուցապատողներ` «Ա.Ս.Դ.Հոթել» ՓԲԸ-ին, «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» կոնցեռն ՍՊԸ-ին եւ Դավիթ Մանթաշյանին 19.07.2017թ. տրված հ.01/18-05/1-Կ-2054-538 նախագիծը եւ ներկայումս հիշյալ հասցեում համապատասխան քանդման թույլտվությամբ իրականացվում է գոյություն ունեցող շինության քանդման աշխատանքներ: Նշված շինության քանդման եւ հարակից տարածքում` համաձայն 20.05.2017թ. տրված հ.01/18-07/1-Կ-1526-295 նախագծման թույլտվության, նախատեսվում է կառուցել հյուրանոցային համալիր, որի քաղաքաշինական փաստաթղթերի համաձայնեցման փուլում կհստակեցվի նաեւ իրականացման ենթակա քաղաքաշինական գործունեության ժամկետները:

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ տարածքում առաջիկայում կառուցվող «Կեմպինսկի» հանրահայտ հյուրանոցի նախագիծն այժմ պատրաստման փուլում է: Դրանով զբաղվում է «Հայնախագիծ»-ը:

««Հայնախագիծ»-ը նոր նախագիծ է իրականացնում, որն ավարտված կլինի 2-3 շաբաթից: Առաջիկայում, երբ նախագիծը պատրաստ լինի, տեղեկատվություն կտրվի»,- armtimes.com-ին տեղեկացրեց քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանը:

Դեռեւս 2012 թվականին Երեւանի քաղաքապետարանում ընթացած քննարկումների ժամանակ հավանության չէր արժանացել Աբովյան 5/5 հասցեում 18 հարկանի շինության նախագծին: Այն ժամանակ Երեւանի գլխավոր ճարտարապետը քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայիս նախագահ Նարեկ Սարգսյանն էր:

Ենթդադրվում է, որ «Կեմպինսկի» հյուրանոցի ապագա շենքը պետք է համապատասխանի Աբովյան-Պուշկին փողոցների հատման մասում կառուցված «Իբիս» հյուրանոցի շենքի բարձրությանը: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հունիսի 16-ի իր ասուլիսում հայտարարել էր, որ մոտ 30 միլիոն դոլարի ներդրում է նախատեսվում:

Տպել
8114 դիտում

Դասադուլ՝ Աշտարակում. ծնողների վճռականությունը դպրոց էր բերել պաշտոնյաներին ու մարզպետին

Երեկ Երեւանում տեղի ունեցած միջադեպի գործով երեք անձ է բերման ենթարկվել

Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով ընթերական անհետացել է

ՀՀ զինուժը զորավարժություններ է անցկացրել «Սմերչ» համակարգերի մարտական կրակով

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ներկայացրել է գերատեսչությունների նորանշանակ ղեկավարներին

Թույլ գնաճային ազդեցություններ. ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6%

Լոնդոնի մետրոյում տեղի է ունեցել փոքր հզորության պայթյուն

Կիպրոսում վստահեցնում են՝ հայերենը Կիպրոսի պատմության եւ մշակույթի անբաժանելի մասն է

Էրդողանը սպառնում է քրդերին. «Մենք կարող ենք գալ հանկարծակի՝ գիշերը»

Բանակից խուսափած եւ արտերկիր մեկնածները կարող են վճարել 1.8 մլն դրամ եւ վերցնել զինգրքույկ

Արտաշատում ՀՀԿ-ի թեկնածուն կլինի Կարեն Բենիամինյանը

«Կամրջելով պատմությունները». հայ եւ թուրք երիտասարդ լուսանկարիչների նոր համատեղ աշխատանքը

«Հայաստան- Իրաք հարաբերությունների դաշտը խիստ փոխշահավետ է». Դավիթ Լոքյան

«Մի գնա»-ից հետո շքեղ առանձնատուն ու ամենագնաց նվեր չեմ ստացել.համաշխարհային հիթի հեղինակ

Թագը վերադարձրել են Միսս Արմենիայի կազմակերպիչները.«Արտյոմսը» հակարդաձում է հասարակությանը

1.62 միլիարդ դրամով վերակառուցված Մեղրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժինը փակվե՞լ է

Փայլանն աջակցություն է հայտնել «Ջումհուրիյեթ»-ի դատավարությունով անցնող թուրք լրագրողներին

Մենք շահագրգռված ենք ներմուծել հայկական մրցունակ ապրանքներ. Իրանի գյուղնախարար

Շարմազանովը Սերգեեւի հետ քննարկել է ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները

«Անհարգալից վերաբերմունք». ԱլԳ Հայաստանի պլատֆորմը քննադատել է վիզա կենտրոնների աշխատանքը