Արդարացումներ խոստացված ներդրումների փոխարեն. Կարեն Կարապետյանի վարչապետության մեկ տարին

Ուղիղ մեկ տարի առաջ՝ այս օրը՝ 2016 թվականի սեպտեմբերի 8-ին, ՀՀ կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական ներկայացրեց: Ո,ւ ըստ էության, հենց այդ օրվանից սկսվեց նոր վարչապետ Կարեն Կարապետյանի, այսպես ասենք՝ էպոխան:

Նրա գործունեության մեկ տարին ԶԼՄ-ները, քաղաքագետները, տնտեսագետները եւ այլն վաղուց հաստատված ավանդույթի համաձայն կամփոփեն մի քանի օրից, երբ լրանա նրա՝ այդ պաշտոնին Կարեն Կարապետյանի նշանակման մեկ տարին: Բայց կա «առաջ ընկնելու» մի փոքրիկ առիթ: Երեկ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը մի ուշագրավ հաղորդագրություն է տարածել, որը վերաբերում է ՀՀ տնտեսության մեջ իրականացված ներդրումներին:

Նախարարության այս քայլը ամենեւին տարօրինակ չէ: Թերեւս կանխազգալով, որ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարվա ամփոփման «կարմիր թելը» լինելու է ներդրումների թեման, նախարարությունը մի ընդարձակ մեկնաբանություն է շարադրել: Բոլորն են հիշում, թե որն է եղել Կարեն Կարապետյանի ամենաարժանահիշատակ հայտարարությունը. այս տարվա ընթացքում մեր տնտեսության մեջ կլինեն 850 միլիոն դոլարի ներդրումներ, առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում ներդրումների ծավալը կլինի 3.2 միլիարդ դոլար, իսկ ընդհանրապես, կառավարության տեսադաշտում կան ավելի քան 5 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր: «Դրանք ռեալ ծրագրեր են»,- հաճախ ասում է Կարեն Կարապետյանը: Ու նախարարությունը երեկվա հաղորդագրությամբ անդրադարձել է «ներդրումներ» եզրույթի տնտեսագիտական սահմանմանը, միջազգային ֆինանսական կառույցների կողմից ընդունված ձեւակերպումներին, ինչ է օտարերկրյա ներդրումը, մասնավորի կողմից արված ներդրում, պետական ներդրում, որն է պորտֆելայինը, ինչ է ներդրումների հոսքը, որն է զուտ հոսքը եւ այլն, եւ այլն, եւ այլն: «Խոսքը վերաբերում է 830-850 մլն դոլարի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումների մասին, որոնք իրականացվելու են 2017 թ.: Դրանց մեջ ներառված են տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում՝ վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն - մասնավոր համագործակցության ներդրումային ծրագրերը, ինչպես նաեւ մասնավոր այն ներդրումային ծրագրերը, որոնք պետության կողմից ստացել են հարկային, մաքսային կամ այլ արտոնություններ։ Ընդ որում նշենք, որ առաջին կիսամյակի ընթացքում հայտարարված ներդրումների շուրջ 40 տոկոսը արդեն իսկ իրականացվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մի խոսքով, 850 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրումներ Հայաստանում չեն լինելու այս տարի:

Մեղավո՞ր է արդյոք Կարեն Կարապետյանը Հայաստանի տնտեսության մեջ իրականացվող ներդրումների նվազման հարցում: Ե՛վ այո, ե՛ւ ոչ: Երբ նա ստանձնեց վարչապետի պաշտոնը, մեր տնտեսությունը արդեն տառապում էր ներդրումների ծարավից: Շատերը դա բացատրում էին 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողություններով, որից մի քանի ամիս հետո էլ տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռեր» խմբի կողմից: Դա, իհարկե, ազդեցություն ունեցավ, որ ներդրումները նվազեին: Բայց հենց նույն պաշտոնական վիճակագրությունը արձանագրել էր, որ ներդրումների ծավալները հետեւողականորեն ու համառորեն նվազում էին դեռ մինչեւ ապրիլյան դեպքերն ու ՊՊԾ-ի գրավումը: Ու դրա պատճառները շատ ավելի խորն են, քան կարելի էր պատկերացնել:

Ներդրումների նվազման հիմնական պատճառները  ունեն քաղաքական շարժառիթներ, որոնք արտացոլվում են տնտեսության վրա: Եթե տնտեսության  հիմնական մասը վերահսկվում է մոնոպոլիաների ու օլիգոպոլիաների կողմից, ապա այդպիսի տնտեսությունը գրավիչ չէ ներդրողի համար, քանի որ մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները ստեղծել են իշխանությունները ու հովանավորվում են իշխանության կողմից: Եթե երկրում կոռուպցիան կրում է կառուցվածքային բնույթ, ապա ներդրողի համար տվյալ երկիրը գրավիչ չէ: Եթե երկրում պետական բարձրաստիճան չինովնիկները մինչեւ կոկորդները խրված են բիզնեսի մեջ, այսինքն քաղաքականությունն ու բիզնեսը սերտաճած են, ապա պոտենցիալ ներդրողներին դա, մեղմ ասած, վանում է: Եթե երկրում ներդրողը չի կարող հույս դնել իրավապահների ու դատական համակարգի վրա այն ժամանակ, երբ ունի ապօրինի ոտնձգություններից պաշտպանվելու խնդիր, ապա տվյալ երկիրը գրավիչ չէ ներդրողների համար: Եթե մի գիշերվա մեջ երկիրը մեկ մարդու որոշմամբ ԵՄ-ի հետ ասոցացումից հրաժարվում ու անդամակցում է դրան տրամագծորեն հակառակ կառույցի՝ ԵԱՏՄ-ի, որը ենթադրում է առնվազն տնտեսական համակարգի արմատական փոփոխություն, տվյալ երկիրը չի կարող գրավիչ լինել ներդրողի համար: Իսկ այդպիսի իրավիճակը Հայաստանում ունի հստակ ընդգծված քաղաքական հիմքեր: 

Բայց Կարեն Կարապետյանը համոզված էր, որ կարող է տնտեսության մեջ ներդրումներ լինեն առանց քաղաքական իրավիճակի փոփոխության: Այսինքն, երկրում շարունակում է ծաղկել կոռուպցիան, մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները շարունակում են իրենց ձեռքում պահել տնտեսության ամենաշահութաբեր ոլորտները, չինովնիկները շարունակում են լինել խոշոր բիզնեսմեններ, բայց ներդրողները հերթ են կանգնում Հայաստանում ներդրումներ անելու համար: Ու դրա համար ընդամենը պետք է գրավիչ բիզնես ծրագրեր լինեն, ստեղծվեն ներդրողների ակումբներ, «մոբիլիզացվեն» մեծահարուստ սփյուռքահայերը՝ հիմնականում Ռուսաստանում ու վերջ...  Գոնե անցած մեկ տարին ցույց տվեց, որ նման սպասումները սին են: Կոնկրետ օտարերկրյա ներդրումների պահով վիճակը հիմա ավելի վատ է, քան անցած տարի: Դժվար է ասել. վարչապետը դեռ մնո՞ւմ է իր համոզմանը, թե՞ կարծում է, որ եկող տարի սպասվող ներդրումները, այնուամենայնիվ, կգան: Բնականաբար՝ չեն գալու, ու հաջորդ տարի ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը մի նոր՝ ավելի ընդարձակ հաղորդագրություն-դասախոսություն կտարածի: Եթե, իհարկե, մինչ այդ վարչապետի պաշտոնում այլ անձ չլինի:

Տպել
5197 դիտում

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը