Հայաստանը միջուկային զենք ունի՞, թե՞ Բագրատյանն օրիգինալ երեւալու ցանկություն ունի

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կրկին պնդում է, որ Հայաստանը միջուկային զենք ունի: Նման հայտարարություն նա արել է ադրբեջանական haqqin.az-ի թղթակցի հետ զրույցում, որը տեղի է ունեցել լեհական Կրինիցա քաղաքում տեղի ունեցող տնտեսական համաժողովի շրջանակներում:

Այսօր armtimes.com-ը Բագրատյանից փորձեց հետաքրքրվել, թե այդ ե՞րբ եւ որտեղի՞ց է Հայաստանը ձեռք բերել այդ զենքը, որտե՞ղ է պահվում կամ ինչու՞ չի կիրառվում: Բագրատյանը, սակայն հրաժարվեց մեկնաբանել իր այս ամպագոռգոռ հայտարարությունը:

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը տնտեսագետ Բագրատյանի այս հայտարարությունը որակում է որպես յուրօրինակ երեւալու մեխանիզմ:

«90-ականներին նա ինչ վարչապետ էր, փորձում էր օրիգինալ երեւալու համար տարբեր հայտարարություններ անել: Մնում-մնում մի բան խոսում է: Եթե ունենաք շատ լավ կլինի, մենք միջուկային զենք պարտադիր պետք է ունենանք»,- ասում է քաղաքագետը:

Armtimes.com-ի այն հարցադրմանը, թե Հայաստանի համար, որը  լինելով կիսապատերազմող երկիր եւ շրջապատված լինելով թշնամի պետություններով՝ նմանօրինակ հայտարարությունը դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա, քաղաքագետը մեկնաբանում է.

«Հիմա տեղեկատվական համակարգն այնքան արագ է աշխատում, որ այդ տեղեկությունը ճշտելն այդքան է բարդ չէ, բայց չեմ կարծում, որ միջազգային կառույցները նրա այդ հայտարարությանը լուրջ վերաբերվեն: Թուրքերին է վախեցնու՞մ, թող վախեցնի: Իսրայելն ունի, բայց ասում է չունեմ, չեմ տեսել, խաբար չեմ: Գիտեք ինչ կա, Հայաստանում արդեն 15 տարի է ինչ ձեւավորվել է խաբելու ցանկությունը, ասում են`խաբել էլի...Պետք է ունենաս, պայթեցնես, որ տեսնեն ունես, չեղած տեղից ինչ է ասում, կարող ա կա, եթե կա, ապա պիտի ասի, թե ինչու է այդ մասին բարձրաձայնում»,- ասում է քաղաքագետը:

Տպել
5357 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին