Եթե իմանայի, որ ուզում է օդանավ պայթեցնել, զոռով կպահեի տանը.դատապարտյալները հարցաքննվեցին

08/09/2017 schedule19:13

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ այսօր երկու ժամ ուշացումով շարունակվեց 2015թ. նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով հերթական նիստը:

Նիստը սկսվեց երկու ժամ ուշացումով՝ պաշտպաններից մեկի բացակայության պատճառով:

Այսօր այս գործով ցուցմունք տվեցին մայր գործից անջատված մասով հարուցված քրեական գործով դատապարտյալները: Խոսքը վերաբերում է Արթուր Վարդանյանի խմբին զենք-զինամթերք վաճառելու համար դատապարտված անձանց: Մասնավորապես, 2016 թվականի սեպտեմբերի 8-ի դատավճռով 4 անձ մեղավոր էր ճանաչվել զենք-զինամթերք իրացնելու համար: Հակոբ Հակոբյանը դատապարտվել էր 3 տարի 6 ամիս, Անուշավան Ավետիսյանը` 3 տարի, Ստեփան Չիլինգարյանը` 1 տարի 6 ամիս, Հարություն Հովհաննիսյանը` 1 տարի 6 ամիս ժամկետով ազատագրման:

«Արթիկ» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Անուշավան Գրիգորյանը հրաժարվեց ցուցմունք տալուց՝ պնդելով իր նախաքննական ցուցմունքը: Համաձայն այդ ցուցմունքի՝ նա զենք է ձեռք բերել Ստեփան Չիլինգարյանից եւ այն իրացրել Արթուր Վարդանյանին:

Դատավորի հարցին ի պատասխան դատապարտյալ-վկան ասաց, որ նախքան ազատությունից զրկվելը Գյումրիում տաքսի ծառայություն է մատուցել:

Գրիգորյանն ու այս գործով մյուս դատապարտյալ Հակոբ Հակոբյանը, նախքան ազատությունից զրկվելը, Գյումրիում տաքսի ծառայություն են մատուցել: Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին՝ Ավետիսյանն ասաց, որ մի քանի անգամ Արթուր Վարդանյանին ինչ-որ տեղ է տարել: Արթուր Վարդանյանն էլ հետաքրքրվեց վկային. «Քո հետ ինչ-որ մեկը հանցավոր համաձայնության եկե՞լ է», վկան արձագանքեց. «Ես քո հետ ինչ գործ ունեմ: Մենք ընդամենը նույն խցում ենք եղել»:

Ավետիսյանը նշեց, որ իրեն Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել են տաքսու վարորդ Հակոբի միջոցով:

Նշենք, որ խոսքը Հակոբ Հակոբյանի մասին է, նա նույնպես Գյումրիում տաքսի ծառայություն է մատուցել: Նա իր պատիժը կրում է «Արթիկ» ՔԿՀ-ում: Նա դատարանին պատմեց, որ Արթուրի հետ ծանոթացել է 2015 թվականի սեպտեմբերին, այդ ժամանակ իր որդին զինվորական ծառայության մեջ է եղել: Մեղադրողի հարցին, թե ի՞նչ հարաբերությունների մեջ է եղել Արթուր Վարդանյանի հետ, վկան ասաց՝ զենքային: Նրա այս պատասխանը ծիծաղ առաջացրեց դահլիճում ներկա գտնվողների մոտ: Վկայի խոսքով՝ Արթուրն իրեն առաջարկել է զենք հայթայթել, որպեսզի հետը տանի Սիրիա՝ Քեսաբ, փոխարենը խոստացել է այնպես անել, որ որդին դիրքեր չբարձրանա: Նա հայտնեց, որ երկու անգամ է իր տաքսիով զենք տեղափոխել Երեւան՝ չիմանալով, թե ինչ նպատակով է այն իրականում օգտագործվելու: «Եղել է դեպք, որ զենքերը տեղափոխել եմ նաեւ Ստեփանակերտ՝ հենց այդտեղ էլ ծառայում է տղաս, դրա համար էլ մեծ ուրախությամբ գնացի, հանդիպեցի որդուս: Որդիս տեսողության խնդիրներ ուներ, այդ մասին տեղյակ եմ պահել Արթուրին, որն էլ ասել է, որ հնարավորության սահմաններում կօգնի»,- ասաց վկան: Ըստ նրա՝ Արթուր Վարդանյանը ներկայացել է որպես «իսկական հայրենասեր» տղա եւ շահագրգիռ է օգնել Քեսաբի հայությանը: «Եվ դրա համար իրեն զենք էր պետք, ասեց կարող եք ինձ էս հարցով օգնել, ես էլ ելնելով էն բանից, որ ձեռքը ձեռք կլվա, երկու ձեռն էլ երես, շահագրգռեցի, օգնեցի, ինքն էլ խոստացել էր տղայիս օգնել»,- ասաց վկան: Հարցին ումից է ձեռք բերել զենքերը եւ տվել Վարդանյանին, վկան ասաց,որ դրանք իրեն փոխանցել է Անուշավան Ավետիսյանը: «Ավտոմատ, մեկ էլ պատրոններ եմ փոխանցել»,- ասաց նա:

Հարցին` արդյո՞ք ճանաչում է այս գործով ամբաստանյալ, հանցավոր խմբին ֆինանսավորելու մեջ մեղադրվող հայր Անտոնին, Հակոբյանը պատասխանեց, որ հայր Անտոնն օգտվել է իր տաքսուց: Բացի Հայր Անտոնից, տաքսի ծառայություններից օգտվել են նաեւ «Ռադիո Մարիամ»-ի աշխատակիցները: Նա խոստովանեց, որ մի անգամ զենքը տեղափոխելիս Գյումրիից Երեւան է տեղափոխել նաեւ հայր Անտոնին, սակայն հավաստիացրեց, որ հայր Անտոնը տեղյակ չի եղել մեքենայի մեջ եղած զենքերի առկայության մասին:

Համաձայն մեղադրական եզրակացության ՝ Հակոբ Հակոբյանը 2015թ. հուլիսին, Արթուր Վարդանյանից առաջարկություն ստանալով` համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր է հայթայթել և իրացնել նրան՝ չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում՝ իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, նույն հարցով դիմել է ծանոթին` Գյումրի քաղաքի բնակիչ Անուշավան Ավետիսյանին, որից հետո երկուսով, նախնական համաձայնությամբ, ձեռնամուխ են եղել այդ գործընթացին: Ստեփան Չիլինգարյանն էլ, Գյումրիում 4700 ԱՄՆ դոլարով զենք-զինամթերք է իրացրել Անուշավան Ավետիսյանին:

Դատարանում ցուցմունք տվեց նաեւ գործից մեկ այլ անջատված մասով (այս մասով գործի նախաքննությունը դեռ շարունակվում է) կալանավոր Մարատ Թադեւոսյանը: Նա նույնպես հրաժարվեց ցուցմունք տալուց, ուստի մեղադրողների միջնորդությամբ հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը: Նա հայտնել էր, որ եղել է Արթուր Վարդանյանի հիմնած «Հայոց վահան» ՀԿ-ի անդամ: Նրա խոսքով՝ Արթուրն իրեն առաջարկել է որոշակի գումարի դիմաց գնալ Սիրիա՝ Քեսաբ, եւ այնտեղ կռվել թուրքերի դեմ, ինչից ինքը հրաժարվել է:

«Մի անգամ հարցրեց` ի՞նչ է պետությունն արել քեզ համար`որպես ազատամարտիկի, պատասխանեցի՝ ոչ մի բան»,- իր ցուցմունքում ասել էր վկան՝ մանրամասն պատմելով Արթուրի հետ հանդիպման, իր որսորդական հրացանը նրա հայրական տանը թողնելու մասին:

Ցուցմունք տվեց նաեւ ազատամարտիկ, սույն գործով մեղադրյալ Խաչիկ Ավետիսյանի ընկերը՝ Մկրտիչ Հովհաննիսյանը: Նա նույնպես անջատված մասով դատապարտյալ է եւ պատիժը կրում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Նա ասաց, որ իր մոտ զենք-զինամթերքը մնացել է արցախյան պատերազմից, որոնք էլ փոխանցել է Խաչիկ Ավետիսյանին: «Խաչիկ Ավետիսյանն իմ մարտական ընկերն է, 2015 թվականին ավելի հաճախ ենք հանդիպել, մի անգամ ասել ա Քեսաբի ուղարկելու համար զենք է պետք, ես էլ պայթուցիկներ եմ տվել իրեն»,- ասաց վկան: Մեղադրող դատախազի հարցին, թե լսե՞լ եք Արթուր Վարդանյանի մասին, վկան պատասխանեց՝ հեռուստացույցով:

Ամբաստանյալը հայտնեց, որ եթե իմանար իր ընկերը՝ Խաչիկ Ավետիսյանը, ցանկանում է օդանավ պայթեցնել կամ իշխանության յուրացման փորձ անել, ապա նրան զոռով կպահեր իր գյուղի տանը: Խաչիկ Ավետիսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանի հարցին, թե նա իր պաշտպանյալին հրացան, ական տվե՞լ է, վկան ասաց, ոչ, ոչ էլ ունեցել է:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին:

Տպել
2845 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ