ՄԱԿ ԳԱ-ն կուսումնասիրի՞ իրավիճակը «Ադրբեջանի գրավյալ տարածքներում». Երեւանում «քնած չեն»

Սեպտեմբերի 12-ին մեկնարկող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախնական օրակարգում ընդգրկված է «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» հարցը: Ավելի ճիշտ՝ հարցը սույն նստաշրջան է տեղափոխվել նախորդից, որի ժամանակ այդպես էլ չքննարկվեց: Այս անգամ հարցի քննարկումը նշանակված է դեկտեմբերի 11-ին, նստաշրջանի եզրափակիչ շաբաթվա ընթացքում: Բայց դա դեռ չի նշանակում, որ այն անպայման կքննարկվի. չի բացառվում, որ այն կրկին արժանանա 71-րդ նստաշրջանում ունեցած ճակատագրին եւ որպես այդպես էլ չքննարկված հարց տեղափոխվի հաջորդ՝ 73-րդ նստաշրջան:

ՄԱԿ ընթացակարգերի մասնագետ չենք, բայց կարծես թե ինչ-որ պրոցեդուրաներ կան, որոնցից կախված է՝ այս նստաշրջանում կքննարկվի՞ « Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում», թե ոչ: Ենթադրվում է, որ Ադրբեջանը նաեւ բանաձեւի նախագիծ ունի պատրաստած, որը, բնականաբար, շրջանառության եւ քվեարկության կդրվի, եթե հարցն այնուամենայնիվ մնա օրակարգում:

Նախօրեին Բաքվում տեղի էր ունեցել  Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը, որի  ընթացքում ընդունված հայտարարության մեջ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղում եւ Աբխազիայում հակամարտությունները պետք է լուծվեն Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակում:

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն էլ հայտարարեց, թե Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստին Լեռնային Ղարաբաղին և Աբխազիային վերաբերող հարցերում Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը համատեղ հանդես կգան: «Մենք Նյու Յորքում միասին կընդգծենք, որ ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Աբխազիայի հիմնախնդիրները հարկավոր է րոպե առաջ լուծել խաղաղ ճանապարհով եւ երկու երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասաց նա:

Հայաստանում քաղաքագետներն ու վերլուծաբանները քննարկում են, թե ինչու նման հայտարարություն արվեց, ինչու է Վրաստանը վերջին շրջանում լարում հարաբերությունները Հայաստանի հետ: Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Վրաստանի ՊՆ-ն իրենց երկրում ընթացող զորավարժությունների հետ կապված՝ Հայաստանի ՊՆ-ին կեղծիքի եւ անպատասխանատվության մեջ մեղադրող հայտարարություններ է անում:

Երեւանից առանձնապես չեն վրդովվում  եւ ամենայն նրբավարությամբ են արձագանքում, բերելով իրենց գործողությունների տարբեր հիիմնավորումներ: Վրացական կողմը, սակայն, չի հանդարտվում եւ շարունակում է կրակի վրա յուղ լցնել: Այսօր Հայաստանի ՊՆ-ից armtimes.com-ին հայտնել էին, որ նախարարի՝ Չինաստանից վերադառնալուց հետո պաշտոնական հայտարարություն կլինի, կներկայացվեն փաստեր, որոնք ապացուցում են, որ Հայաստանի ՊՆ-ն այդ զորավարժություններին մասնակցելու  պաշտոնական համաձայնություն չի տվել:

Ակնհայտ է, սակայն, որ Երեւանում չեն ցանկանում այս թեման խմորել, որովհետեւ վրացական կողմի ագրեսիվությունը ոչ թե նվազման, այլ հակառակ միտումն ունի: Երեւանը կնախընտրի թեման մոռացության տալ հետագա լարվածությունը կանխելու նպատակով:

Մինչեւ այժմ, իհարկե, հայտնի չէ, թե ինչն է պատճառը որ Հայաստանը չմասնակցեց այդ զորավարժություններին, սակայն այժմ այդ մասին չէ խոսքը: Հետաքրքիր է, թե ինչու է Վրաստանը շարունակ սրում այս թեմայով խոսակցությունը: Հաշվի առնելով, որ առջեւում գործողությունների հիմնական թատերաբեմը լինելու է ՄԱԿ ԳԱ-ն, պետք է ենթադրել, որ Թբիլիսին պարզապես իր համար հող է նախապատրաստում ՄԱԿ-ում Հայաստանի դեմ ազատ եւ անկաշկանդ գործելու համար: Հայ-վրացական բարեկամական հարաբերությունները թույլ չեն տալիս մեր հարեւանին ՄԱԿ-ում Հայաստանի դեմ կտրուկ գործողությունների մասնակցել, ուստի նստաշրջանից առաջ փոքրիկ պառակտումը չէր խանգարի այս փուլի գործողությունները լեգիտիմացնելու համար:

Արդյոք խոսքը վերոնշյալ հարցը նստաշրջանի օրակարգ մտցնելուն եւ համապատասխան բանաձեւի շրջանառությա՞նն է վերաբերվում, թե՞ Հայաստանի դեմ այլ քայլեր էլ կարող են կատարվել: Արդյո՞ք Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին կրկին բացահայտ ապավինելով՝ Երեւանը փորձում է  ՄԱԿ-ում հնարավոր զարգացումները չեզոքացնել: Ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ ղարաբաղյան հակամարտության կողմերին զենքի վաճառքի վրա էմբարգո դնելու անհրաժեշտության մասին ավելի ու ավելի հաճախ հնչող հայտարարությունները: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը armtimes.com-ի հարցին, թե  ի՞նչ պետք է անի հայկական կողմը, կա՞ն արդյոք որոշակի գործիքներ ու միջոցներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ազդել այս գործընթացի վրա, ասել է, որ անհրաժեշտ քայլեր ու գործողություններ արվել են ու արվում են: Թե ինչ է արվում, բնականաբար՝ չի նշվում, բայց ակնհայտ է, որ ամեն ինչ շատ խճճված է, եւ դժվար ժամանակներ են սպասվում:   

Տպել
5168 դիտում

Աուտիզմով հիվանդ տղայի որոնումներն այսօր վերսկսել են Այնթափում, ավարտել անարդյունք

Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի. ըստ Tert.am-ի ասել է Ռուբեն Հայրապետյանը

Նախագահ Արմեն Սարգսյանն ու մի խումբ երեխաներ նախագահականի մոտ ուսումնասիրել են աստղերը

Վրաստան գնալիս մեքենայի սեփականատիրոջ լիազորագրի պահանջը ժամանակավոր հետաձգվում է

Երեք գյուղերը սպասարկող տրանսպորտը չի աշխատում, բայց կաշխատի. պարզաբանում է փոխնախարարը

Բողոքների տեղատարափից հետո «Օդից փող» հաղորդաշարն այլեւս եթերում չի լինի

73-ամյա միայնակ թոշակառուի դեմ հայցը 6 տարի է՝ լուծում չի ստանում. բաց նամակ վարչապետին

Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը պաշտոնից ազատման դիմում է գրել

Բազմաթիվ կոնֆլիկտներից հետո, վերջապես տեղի ունեցավ Արամ Մանուկյանի արձանի բացումը

Պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել, Ադրբեջանը ստում է. ՊԲ

ԶԼՄ ներկայացուցիչները մտահոգված են՝ կա այլակարծության նկատմամբ անհանդուրժողականություն

Փախստական, քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության հարցերը՝ ՀՀ դատախազությունում

Ոստիկանության պետը ծաղիկներ խոնարհեց զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին

Արամ Մանուկյանը գտավ հաղթանակ՝ պարտությունների տեղատարափի ներքո. վարչապետ (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչված Յուրի Խաչատուրովը տեղափոխվել է շքեղ առանձնատուն

Վարչապետի այսօրվա երեւանյան զբոսանքը. զվարճալի միջադեպեր

Հայաստանի ու Վրաստանի օմբուդսմանները կխորացնեն համագործակցությունը

Քաղաքացին հայտնել է Գագիկ Խաչատրյանի կողմից իրականացված հետապնդումների մասին. ՊԵԿ

Վարչապետը հանձնարարել է պատշաճ վիճակի բերել Սևանա լճի շրջակայքի օբյեկտների պայմանագրերը

ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականները տանկերով մտել են Փանիկ եւ խուճապի մատնել մարդկանց