Պաշտոնյաներին դպրոցից տարածք է տրվել. ուրիշ ով մասնակցեց աճուրդին կամ ով իմացավ այդ մասին

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի ընտանիքը, պարզվում է, դպրոցի տարածք է վարձակալել բավական վաղուց: Ենթադրվում է, որ մնացած հատվածի հարցերով զբաղվում է հիմա:

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ «Երեւանի համար 41 դպրոցը, որը դատարկ էր մնացել օպտիմալացումից հետո, տրվում է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախկին պետ Գայանե Սողոմոնյանին»:

Ավագանու անդամը նաեւ հավելել էր. «Գայանե Սողոմոնյանին, նույն ինքը՝ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախկին պետը, նույն ինքը՝ ընդդիմադիր Իշխան Զաքարյանի կինը, էն նույն Զաքարյանները, ովքեր միլիոնանոց տուն էին սարքել, բայց՝ այլ երկրի քաղաքացիություն ունեցող մեծահարուստի փողերով։ Մանրամասները կներկայացնեմ քաղաքապետարան հարցմանս պատասխանները ստանալուց հետո։ 41 դպրոցը մի հիանալի տեղ է, հարմար, մեծ կայանատեղիով՝ «Պլանի գլուխ», Մարաշ տանող ճանապարհի խաչմերուկում»,- գրել է ավագանու անդամը:

Երեւանի Ա. Գրիբոյեդովի անվան N 41 դպրոցը մեկն է վերջերս օպտիմալացված հանրակրթական հաստատություններից: ՀՀ կառավարության օգոստոսի 24-ի որոշման համաձայն՝ կրթօջախը վերակազմակերպվել է ՝ միացվելով Երեւանի Խրիմյան Հայրիկի անվան N 10 հիմնական դպրոցին:

N41 դպրոցը գտնվում է Մյասնիկյան պողոտայի թիվ 2 հասցեում: Կառավարության որոշման նախագծում առկա տեղեկատվության համաձայն՝ շենքի ընդհանուր մակերեսը ավելի քան 1 500 քառ. մետր է, աշակերտների քանակը՝ 39, չնայած նախատեսված է 300 սովորողի համար:  

Նշվում է նաեւ, որ հետ վերցվող դպրոցի շենքը թողնվում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

Այստեղից փորձեցինք պարզել, թե երբ, ինչ նպատակով ու ինչ պայմաններով է Գրիբոյեդովի անվան դպրոցի տարածքը տրամադրվել Իշխան Զաքարյանի ընտանիքին: Պատասխանեցին, որ դա տեղի է ունեցել աճուրդի միջոցով: Հետաքրքրվեցինք՝ երբ է աճուրդը հայտարարվել, որտեղ է հրապարակվել այդ մասին հայտարարությունը, ուրիշ ինչ կազմակերպություններ են մասնակցել տվյալ աճուրդին ու որքան է դպրոցի տարածքի վարձակալության գումարը:

Ավելի ուշ տեղեկացրին, որ N 41 դպրոցից տարածք է տրամադրվել «Վարդանանք» կրթահամալիրին՝ ՀՀ կառավարության 2012 թվականի N 614-Ա որոշմամբ: Մնացած հարցերի պատասխանը պետք է փնտրեինք այդ փաստաթղթում:

Վերջինից տեղեկացանք, որ Մյասնիկյան 2 հասցեում գտնվող դպրոցի շենքից «Վարդանանք» կրթահամալիրին վարձակալության է հանձնվում մոտ 400 քառ. մետր տարածք՝ 20 տարի ժամկետով: Նկատենք, որ այդ կրթօջախը պատկանում է Զաքարյանների ընտանիքին: «Սփյուռ» տեղեկատուում էլ նշվում է, որ հաստատության ղեկավարն է Շուշանիկ Իշխանի Զաքարյանը:

Կառավարության մեկ այլ որոշում, որին հղում է արվում եւ որը սահմանում է պետական գույքը վարձակալության հանձնելու կարգը, նախատեսում է միայն վարձավճարի նվազագույն մեծություն: Ասել է թե՝ որոշման մեջ չի կարող տեղեկություն լինել այն մասին, թե աճուրդի արդյունքում ինչ վարձավճար ձեւավորվեց:   

Հավելենք, որ Գայանե Սողոմոնյանի հետ կապ հաստատել եւ մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց:

Տպել
5674 դիտում

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան