Վարչապետը եւ Տարոն Մարգարյանն անուշադրության են մատնել ազատամարտիկի ոտնահարված իրավունքը

«Հայկական ժամանակ»թերթի խմբագրությանը

Ազատամարտիկ՝

Վլադիկ Ռաֆայելի Աբրահամյանից

Հասցե` Ծովակալ Իսակովի պողոտա, 36/72 բն.

 

 

                                                         ԴԻՄՈՒՄ

     Հայտնում եմ Ձեզ այն մասին, որ արդեն 20-րդ տարին է, ինչ թիվ 28 /նախկինում 98/ երթուղու տնօրենն եմ: Ժամանակին երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանն է ինձ հանձնարարել, որ հետևեմ երթուղու գործունեությանը:

Այդ ժամանակ մեր երթուղում տարբեր մասնագիտությունների գծով աշխատում էր 13 ազատամարտիկ, որից յոթը` վիրավոր: Այդ օրվանից մինչ օրս պետական բյուջե եմ մուծել 500 միլիոնից ավելի ՀՀ դրամ: Այսինքն, բոլոր պետական պարտավորությունները կատարել եմ ժամանակին և 100 տոկոսով:

Մի քանի տարի առաջ բժշկական համալսարանի ղեկավարության կողմից եկան և քանդեցին մեր երթուղու՝ Զեյթունի ուսանողական թաղամասի 6-րդ կորպուսի մոտ գտնվող վերջնականգառի պետական դիսպետչերանոցը: Բազմիցս բանավոր և գրավոր դիմեցի պետական մարմիններին, սակայն ոչ մեկն էլ ոչինչ չարեց: Հարկադրված  դիսպետչերանոցը տեղափոխեցի Բ2 թաղամասի 79 շենքի դիմաց կամ այժմյան հասցեով` Իսակովի պ.  32 շենքի դիմացի վերջնականգառ  /Ախպարաշենից ներքև/:

  Այս տարի էլ մի քանի շաբաթ առաջ եկան քաղաքապետարանի թույլտվությամբ  /չնայած չեմ հավատում, թե քաղաքապետը տեղյակ է տարածքից/ քանդեցին  մեր վերջին եղած վերջնականգառը` կրպակի հետ միասին և սկսել են շինարարություն  անել՝ փակելով Իսակովի պողոտայի հիշյալ 32 շենքի լրիվ ֆասադը: Մեր միկրոավտոբուսները հարկադրված կանգնում են  Ախպարաշենի և Բ2 թաղամասը կապող փողոցի մեջտեղում` ստեղծելով վթարային իրավիճակ: Արդեն 4 վթար է գրանցվել հիշյալ տարածքում:

Դիմել եմ թեժ գիծ, ապա բանավոր և գրավոր՝ քաղաքապետարանի ղեկավարությանը: Ինձ ասել են՝ գնա մի տեղ գտի և կանգնիր կամ Եռաբլուր կամ Արգավանդի խաչմերուկ, որտեղ հիսունից ավելի միկրոավտոբուսներ և ավտոբուսներ են կանգնում: Բացարձակ անտարբեր կամ կամ զրո պատասխան: Դիմել եմ Վարչապետին, ՀՀ նախագահի վերահսկողության ծառայություն /երկու անգամ/, Արմենիա հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարին, Գագիկ Շամշյանին, սակայն քար լռություն: Ոչ մի պաշտոնյա կամ որևէ աշխատակից չի գալիս տեսնելու, թե ինչ ավերակ են արել այդ տարածքում:

Մեր ուղևորները` աշխատավորը, ուսանողությունը և թաղամասի ողջ բնակչությունը բազմաթիվ տարիներ արդեն սովորել են այդ կանգառից օգտվելուն:

Հիշյալ վերջնականգառի հարակից հինգ հազար քմ տարածքում  մոտ  500 000 մեքենա հող եմ լցրել, կանաչապատել և ծաղկապատել,  որը տեսնելուց հետո Ձեր ուշադրությանը կարժանանա: Որպես ՀՀ հողագիտության և աքրոքիմիայի գ/հ ինստիտուտի գյուղաշխատող 39 տարի շարունակ ուսումնասիրել եմ ՀՀ ողջ հողային ծածկույթի վարելաշերտում բույսերին մատչելի ջրալույծ կալիումի  դարավոր ապահովվածությունը և այս տարի  /2017թ./ իմ առաջարկով վարչապետ պ-ն Կարեն Կարապետյանի և գյուղնախարարության պաշտոնյանների պայմանավորվածությամբ չեղարկել եմ կալիումական պարարտանյութերի ներկրումը Հայաստան, օգուտ տալով Հանրապետությանը մոտ 3.3 միլիարդ ՀՀ դրամ:  

Պետք է նշեմ նաև, որ ազատամարտիկ եմ: 1988-1994թթ. օգնել եմ Սպիտակի աղետյալներին, ՀՀ սահմանամերձ գոտու  /Նոյեմբերյան, Գորիս, Վայք, Լաչին/ և Արցախի /Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ, Աղդամ/ զինվորականներին և ժողովրդի համար տարել եմ բազմաթիվ անձնական և մի քանի պետական օգնություններ/սննդամթերք, դեղորայք, վառելանյութ, շինանյութ և այլն/, որոնց ընդհանուր գումարը կազմում է հարյուրավոր միլիոնավոր դրամներ: Աղդամի հրամանատարությանը նվիրել եմ իմ երկու սեփական «Վիլիս» ավտոմեքենաները: Գործնական օգնություն եմ ցուցաբերել Ալավերդի քաղաքի գազից թունավորված աշակերտներին` տեղափոխելու, փրկելու, Բալահովիտի դեպքերին և Սև ծովում վթարված ինքնաթիռի ուղևորների փոխադրումը Լենինական, Կիրովական, Երևան և այլն:

1989-1994թթ. մասնակցել եմ Լաչինի միջանցքի հսկողությանը, ՀՀ սահմանների պաշտպանությանը և Արցախի ազատամարտին: Առաջին և միակ հաղթական դրոշը գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանի ներկայությամբ ես եմ բարձրացրել Աղդամ քաղաքի ալրաղաց կոմբինատի վրա:Կազմակերպել ենք Նորիկ Մուշեղյանի հետ Անդրանիկ Օզանյանի ծննդյան 140 ամյակը, իսկ արքեպիսկոպոս Մեսրոպ Աշչյանի և ՀԱԲ-ի զինվոր Վարդանի /Քյասիբ/ հետ Սոսե մայրիկի ամուսնու Արևմտյան Հայաստանից բերված մեծ ֆիդայապետ Սերոբ փաշայի գերեզմանի մասունքների հուղարկավորությունը Եռաբլուր պանթեոնում:

Հաշվի առնելով իմ ծառայությունները մեր հայրենիքին  /Արցախը ներառյալ/ ինձ պարգևատրել են `

  1. ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի 1996թ. դեկտեմբերի 20-ի թիվ 586 հրամանագրով «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակցի կրծքանշանով»:
  2. 1997թ.«Զորավար Անդրանիկ» հայոց համազգային միության կողմից` «Զորավար Անդրանիկ»:
  3. 2007թ. «Արցախի մայրական երախտագիտության»,
  4. 2010թ. ԵԿՄ-ի կողմից հուշամեդալով,
  5. 2013թ. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի  կողմից` «ՀՀ  բանակի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ»,
  6. 2013թ. միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի կողմից «Հայրենիքի պաշտպանության փառքի»,      
  7. 2014թ. հունվարի 21-ի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՀՀ-6-Ա հրամանագրով`«Մարտական ծառայության մեդալով» և շքանշաններով:
  8. «Երևանջուր» /Վիոլյա/ ընկերության կողմից  20/02/2017թ.  Եռաբլուր պանթեոն ջուր անցկացնելու համար պարգևատրվել եմ ոսկեմեդալով:

Ուստի դիմում եմ Ձեզ՝ հաշվի առնել իմ խնդրանքը և ծառայությունները հայրենիքին, և ձեր տպագրած նյութերով պարտավորեցնել  Երևանի քաղաքապետարանին և Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանին, ապամոնտաժել շինությունը  և  թույլատրեն  տեղ հատկացնել  20  տարի գործող  թիվ 28 երթուղուն մեր նախկին կանգառում /որտեղ աշխատում են մոտ 30 տարբեր մասնագետներ/ վերջնականգառի համար, կամ Իսակովի 32  շենքի դիմաց: Դիմումս  չավարատած, իմացանք, որ չբավարարվելով այսքանով,  մեկ ուրիշ անհատի հող են հատկացրել տվյալ հասցեին մոտ բենզալցակայանի հարևանությամբ ջրագծերի վրա, որտեղ էլ պետք է քանդեն և հանեն 5 տարի առաջ մեր կողմից տնկված 4 ընկույզի ծառերը: Խնդրում եմ հաշվի առեք նաև այս հանգամանքը:

 Դիմող` Ազատամարտիկ, ԵԿՄ անդամ, Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու ավագ գիտաշխատող Վ. Ռ. Աբրահամյան

Տպել
4277 դիտում

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան