Թուրքիայում և թուրքերեն հրատարակվել է Սասունի Սալոր գյուղից Անոյի և Տարոնի սիրո մասին վեպը

09/09/2017 schedule09:57

Թուրքիայում «Արաս» հրատարակչությունը հրատարակել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում բնակվող հալեպահայ Մարալ Հարությունյան-Բոյաջյանի «Երբ բացվում են կակաչները» վեպի թուրքերեն տարբերակը՝ «Gelincikler açarken»-ը, գրում է ermenihaber.am-ը: 

Վեպը պատմում է Հայոց ցեղասպանության շրջանում Սասունի Սալոր գյուղում բնակվող երկու երիտասարդի՝ Անոյի և Տարոնի սիրո մասին: Իր ավանդույթներին ամուր կառչած, լեռների ծոցում ծվարած ու իր գյուղական առօրյայի մեջ թաղված Սալորը կարծես լիովին կտրված է արտաքին աշխարհից:

Բայց Վանի ինքնապաշտպանության, քրդական խմբերի հարձակումների, տարբեր վայրերում հայերի կոտորածների մասին լուրերը անգամ այստեղ են սկսում հասնել: Անատոլիական սովորական մի գյուղի սովորական բնակիչների օրինակով հեղինակը ներկայացնում է այնքան սիրելի հայրենիքին, հողին ու ջրին հայերի հարկադիր հրաժեշտի պատմությունը: Սա նաև մի սիրո պատմություն է, որն ապացուցում է. սերը չի մեռնում անգամ այն դեպքում, երբ մեռնում են սիրահարները:

Հալեպում ծնված Մարալ Հարությունյան-Բոյաջյանը փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ և բնակվում է Լոս Անջելես քաղաքում: 2011 և 2014 թվականներին նա այցելել է Վան, Բիթլիս, Մուշ, Շենիկ և Սասուն՝ իր պապերի հայրենիքը, որտեղ նա նախկինում չէր եղել: Բոյաջյանի «Երբ բացվում են կակաչները» գիրքը հրատարակվել է 2015թ. ԱՄՆ-ում:

Տպել
33487 դիտում

Պատասխան. այդ տիկին Քոչարյանը ես եմ

Չի տեսնում. ԼՂ հարցի կարգավորումը հեռու է

Կոմիտասի պողոտայի երթեւեկելի մասի վրա լուսացույցներ կդրվեն. ոստիկանություն

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնին կախարդական փայտիկ է պետք

Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ MMA-ում իր 2-րդ մենամարտում

Ոստիկանության 5 ծառայողի շնորհվել է ոստիկանության լեյտենանտի կոչում (տեսանյութ)

Լարսի ճանապարհը բաց է. ձյուն, բուք, մերկասառույց, մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ՝ ՀՀ-ում

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. ինչ են քննարկել

Վերաքննիչը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ

Քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ին

Մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության

ԱԺ ընտրություններին 442 ենթադրյալ հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել. դատախազություն

ՃՈ-ն որոշ ցուցանակներ ձմռանը կփակի ծածկոցներով, կդադարեցվեն դրանց ազդեցությունը

Ադրբեջան գալու համար պետք է ճանաչեք մեր տարածքային ամբողջականությունը. Ալիևի դուստրը՝ ռուս կանանց

Երեւանում պատրաստված 368,6 կգ քաշով գաթան պաշտոնապես գրանցվել է Գինեսի գրքում

Հնարավոր է՝ առաջիկայում հայ բժիշկները վերապատրաստվեն Շվեյցարիայում. Աննա Հակոբյանը պայմանավորվածություն է ձեռք բերել

Հայաստանը Լիխտենշտեյն է ուղարկել առաջին դեսպանին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Ալիեւն ու Չավուշօղլուն քննարկել են արցախյան խնդիրը