Թուրքիայի նախագահը քաղաքական նոր դաշինքներ և դաշնակիցներ է փնտրում. Газета

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 8-10-ին կայցելի Աստանա, որտեղ կհանդիպի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Դրանից հետո Թուրքիայի առաջնորդը կմեկնի Ադրբեջան: Այցերի այդ աշխարհագրությունը համընկել է Եվրամիություն-Թուրքիայի հարաբերությունների սառը փուլի հետ: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարն ավելի ու ավելի անիրատեսական է դառնում, ինչն Էրդողանին դրդում է քաղաքական դաշնակիցներ փնտրել այլ դաշինքներում, գրում է gazeta.ru-ն:

Հանդիպման մասին հայտարարությունում հատկապես ընդգծվում է Էրդողանի սպասվող այցի բարեկամական բնույթը: Թուրքիայի և Ղազախստանի միջև հարաբերությունները զգալի ամրապնդվել են վերջին տարիներին և հենց Ղազախստանն է միջնորդ հանդիսացել Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, երբ 2015 թվականին թուրքական կործանիչը խոցեց ռուսական Սու-24-ը:

Նազարբաևը նաև առաջին նախագահն էր, որը այցելել է Թուրքիա 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո, երբ եվրոպական երկրների մեծ մասն անհանգստություն է հայտնել տապալված փորձին հաջորդած թուրքական կառավարության գործողությունների առիթով:

Հատկանշական է, որ Ղազախստանում վեհաժողովից անմիջապես հետո Էրդողանը կմեկնի Բաքու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման: Այդ ինտենսիվ ժամանակացույցը և այցերի քարտեզը պատահական չի թվում և, հնարավոր է, վերջին մի քանի ամիսներին զգալի վատթարացած Թուրքիայի և արևմտյան երկրների միջև հարաբերությունների ֆոնով է:

Այս շաբաթ Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները մի քանի հայտարարություններ են արել, որ Թուրքիայում քաղաքական դրությունն անհնար է դարձնում ԵՄ-ին միանալու բանակցությունները: Օրինակ, Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Քասթներն այդ բանակցությունները որակել է «ժամանակի անիմաստ կորուստ»: 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Եվրամիությունը հոկտեմբերին կքննարկի Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու հարցը: Մերկելի խոսքով, Թուրքիան ավելի ու ավելի է հեռանկում իրավական պետություն լինելուց և դա լրջագույն անհանգստության պատճառ է: 

Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ ղեկավարությունը պետք է կողմնորոշվի միությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարի հարցում և «անբարոյական» է անվանել եվրոպական երկրների դիրքորոշումը, որոնք փորձում են Թուրքիային ստիպել դադարեցնել ԵՄ-ին անդամակցության գործընթացը:

Ավելին, օգոստոսին Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Գերմանիայի սոցիալ դեմոկրատները, կանաչները և Մերկելի քրիստոնեադեմոկրատական միությունը Թուրքիայի թշնամիներն են և կոչ է արել գերմանաբնակ թուրքերին չքվեարկել նրանց օգտին: 

Տպել
3155 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին