Թուրքիայի քաղաքացիները կարող են ազատ գալ Գերմանիա. Մերկելը պատասխանել է Թուրքիայի ԱԳՆ-ին

11/09/2017 schedule12:41

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատասխանել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությանը, որով Թուրքիան կոչ էր արել իր քաղաքացիներին չմեկնել Գերմանիա, իսկ Գերմանիայում ապրող թուրքերին և նրանց, ովքեր այցելելու են, զգուշանալ ռասիստական և քսենոֆոբ հարձակումներից, սեպտեմբերի 24-ին կայանալիք ընտրություններից առաջ հեռու մնալ քաղաքական քննարկումներից:

«Թուրքիայի քաղաքացիները կարող են ազատ ճանապարհորդել դեպի Գերմանիա: Մեզ մոտ լրագրողներ չեն կալանավորվում, չեն ձերբակալվում: Մեր երկրում իշխում է օրենքի գերակայությունը, խոսքի ու մտքի ազատությունը»,- ասել է Անգելա Մերկելը, գրում է tr.sputniknews.com-ը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ գրավոր հայտարարություն էր տարածել` նշելով՝ Գերմանիայում քաղաքական մթնոլորտը ծայրահեղ աջերի ազդեցության տակ է և նույնիսկ ռասիստական տրամադրությունների, քանի որ ամբողջ քարոզարշավը հիմնված է հակաթուրքական հռետորաբանության և Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը թույլ չտալու մասին հայտարարությունների վրա:

Թուրքական արտաքին գերատեսչությունը հավելել էր, որ Գերմանիայի իշխանությունները դիտավորյալ թիրախավորում են թուրքերին՝ օդանավակայաններից սկսած, կամայական հարցաքննություններով, նաև, այսպես կոչված, հրդեհ-հարձակումներով:

Անկարան պնդում է, որ թուրքերի նկատմամբ Գերմանիայում խտրական վերաբերմունք կա նրանց քաղաքական դիրքորոշումների պատճառով, և արդյունքում այդ քաղաքացիների դեմ պարբերական հարձակումներ են լինում:

Նախարարությունը նաև նշում է՝ Բեռլինն աջակցում է այնպիսի ահաբեկչական կառույցների, ինչպիսիք են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և գյուլենականները:

Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած սահմանադրական հանրաքվեին ընդառաջ Գերմանիան էր ճիշտ այսպիսի հայտարարություն տարածել գերմանացիների համար:

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հորդորում է Գերմանիայում բնակվող թուրքերին չքվեարկել կանցլեր Անգելա Մերկելի քրիստոնեադեմոկրատական կուսակցության, սոցիալ-դեմոկրատների և կանաչների օգտին, քանի որ այս կուսակցությունները Թուրքիայի թշնամիներն են:

Տպել
1903 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին