Ամեն պատահականություն իրավունք չունի ընտրվելու համայնքի ղեկավար (Ֆոտո)

11/09/2017 schedule12:18

Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 5-ին Նեղոցի գյուղապետ Վարդան Աթանեսյանի և Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ: Հիշեցնենք, որ ըստ քահանայի՝ Նեղոցի գյուղապետը մեքենայով, հարբած վիճակում քահանայից պահանջել է բացել եկեղեցու տարածքի դարպասները, հակառակ դեպքում սպառնացել է կրակել:  

Տարածած հաղորդագրության մեջ թեմի առաջնորդը նշել է, որ ամեն պատահականություն իրավունք չունի ընտրվելու համայնքի ղեկավար կամ պատասխանատու. «Ցավոք սրտի, մեր ժողովուրդը գյուղապետ ընտրելու մեծ հնարավորություններ և այլընտրանք չունի: Համայնքներում շատ քիչ գիտակից ու կրթված մարդիկ են հավակնում իրենց թեկնածությունը ներկայացնելու համայնքապետի ընտրությունների ժամանակ, քանզի հասկանում ու գիտակցում են, որ պատասխանատու և հաշվետու են ժողովրդի առջև:
Սակայն իրենց համայնաքապետի թեկնածու համարողներից շատերը մեծամիտ պատահականություններ են՝ կիսագրագետ կամ արկածախնդիր, որ չեն գիտակցում համայնքապետի ծանր ու պատասխանատու պարտականությունները: 
Գյուղեր կան, որոնց բնակչությունը 25 տարի է՝ գերի է կեղեքիչ գյուղապետի ձեռքին: Համայնքում մեծամասնություն կազմող մեկ կամ երկու գերդաստան վճռում են ողջ գյուղի ճակատագիրը: Իսկ բնակչությունը դատապարտված է լռելու և հանդուրժելու: Ցավալի է, որ տեղական ինքնակառավարման մարմիններում դեռ պաշտոն են զբաղեցնում մարդիկ, որոնք պետականն ու սեփականն իրարից տարանջատել չգիտեն, բավարար գիտելիք չունեն՝ տարբերելու ազգայինն ապազգայինից, հայոց եկեղեցին ու ճշմարիտ հավատը՝ աղանդից: Ավաղ, արժանավորների կողքին լինում են նաև անարժաններ, ինչպես ասել է Խրիմյան Հայրիկը՝ «ակոս ծռող եզներ»: 
Մեր խորին համոզմամբ՝ պետք է վերանայել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին օրենքը, որպեսզի բացառվեն նման խոցելի երևույթները»,-ասված է հաղորդագրության մեջ: 

Նեղոցի գյուղապետ Վարդան Աթանեսյանը Armtimes.com-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում մեկնաբանելով Սրբազանի՝ հաղորդագրության մեջ նշված մտքերը, նշեց. «Այդ որակումները եկեղեցականին վայել խոսքեր չեն: Ինձ համայնքի ղեկավար ընտրել է իմ ժողովուրդը: Դա եկեղեցականին, հոգևոր առաջնորդին վայել խոսք չէ…Մի խոսքով, եթե ինքը նման մտքեր է ասել, ուրեմն ես էլ իրեն եկեղեցական չեմ համարում, ինձ ընտրել է ժողովուրդը, իսկ ինքը նույնիսկ իր ժողովրդին չի ճանաչում»,- ասաց համայնքի ղեկավարը, ավելացնելով, որ ինքը դեպքից հետո գնացել ու ներողություն է խնդել եկեղեցուց. «Ես ներողություն եմ խնդրել, եթե ինչ-որ սխալ եմ թույլ տվել»:

Էդվարդ Արզումանյան

Լոռի

Տպել
4072 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ