ԿԳ նախկին նախարարն Ա. Բախշյանի հետ մասամբ է համամիտ. քաղաքապետի որդին չպետք է պարգեւատրվեր

ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Էդուարդ Ղազարյանը մասամբ է կիսում կրթության փորձագետ, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի այսօր հրապարակած կարծիք-դիրքորոշումը, եւ չի պահանջում կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրաժարականը:

Անահիտ Բախշյանն այսօր հայտարարություն էր տարածել, որտեղ փորձել էր հիմնավորել, որ նախարարի պաշտոնում 5 անգամ նշանակված Մկրտչյանը չի հաջողել այդ աշխատանքում: Իսկ նրա բացթողումներին համապարփակ անդրադառնալու եւ հրաժարականը պահանջելու որոշմանը Անահիտ Բախշյանը հանգել է Հրազդանի քաղաքապետի որդու պարգեւատրման առիթով, երբ նախարարն արդարացնում ու բացատրում էր դա:

Հունիսին, ինչպես հայտնի է, Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդին, չունենալով վարորդական իրավունք եւ վարելով ծառայողական ավտոմեքենա, վրաերթի էր ենթարկել մի տղամարդու, որն ավելի ուշ մահացել էր: Դրանից հետո պատանին Սերժ Սարգսյանից ոսկե մեդալ ստացավ բարձր առաջադիմության համար:

Մեկնաբանելով այս առնչությամբ հանրային դժգոհությունը՝ նախարար Լեւոն Մկրտչյանը հորդորել էր չխառնել երկու տարբեր հարթություններ: Նա շեշտել էր, որ քաղաքապետի որդուն պարգեւ է տրվել ուսման մեջ ունեցած հաջողությունների համար:

«Նա ոսկե մեդալը ստացել է իր աշխատանքի հիման վրա: Ես հետաքրքրվել եմ, իսկապես լավ սովորող երիտասարդ է: Հիմա եթե եղել է դժբախտ դեպքը, այդ ինչ հիմքով իր ուսման, գիտելիքի համար տրվող պարգեւը պիտի չտրվեր: Դա բոլորովին տարբեր խնդիր է: Նույնիսկ ազատազրկման մեջ գտնվող քաղաքացիներն ունեն իրավունքներ, այդ թվում կրթության իրավունք: Եթե մեկը ազատազրկման վայրում է իր պատիժը կրում, բայց արձանագրում է գիտական առաջընթաց, նրան այդ առաջընթացի համար պարգեւը տրվում է ազատազրկման վայրում»,- ասել էր ԿԳ նախարարը:

Անահիտ Բախշյանը, սակայն համոզված է, որ կրթությունը միայն գիտելիքն ու թվանշանը չեն, այլ նաեւ բարոյական ու մարդկային նկարագիրը, այն արժեհամակարգը, որն ունի սովորողը: Նախարարի ուշադրությունը բա հրավիրում է հանրակրթական դպրոցի շրջանավարտի բարոյական նկարագրին ներկայացվող չափորոշիչների վրա ու մասնավորապես ընդգծում, որ ավարտական քննությունների կազմակերպման մասին նախարարի իսկ հրամանում կա այսպիսի կետ. «18. Քննությունից բացակայած կամ ուշացած Մեդալի հավակնորդ սովորողը զրկվում է Մեդալ ստանալու իրավունքից»:

«Ստացվում է քննությունից ուշանալն ավելի մեծ վտանգ է հասարակության համար, քան առանց վարորդական իրավունքի մեքենա վարելն ու մարդուն կյանքից զրկելը»,- արձանագրում է կրթության փորձագետը:

Կրթության եւ գիտության նախկին նախարար Էդուարդ Ղազարյանը քաղաքապետի որդու մասով համամիտ է Անահիտ Բախշյանի հետ: Նա, նկատելով, որ դժբախտ պատահարից ոչ ոք ապահովագրված չէ, միեւնույն ժամանակ նշում է, որ այս դեպքում գործ ունենք օրինախախտման հետ:

«Այդ մանրամասներն արդեն բարդացնում են իրադրությունը: Եթե Հրազդանի քաղաքապետի որդին դրանից հետո է պարգեւատրվել, իհարկե, ինչ-որ վերապահում պետք է լիներ: Նա, փաստորեն, խախտումներ է արել: Բայց այս հարցում ծնողներն ավելի մեղավոր են, քան թե ինքը»,- ասաց Էդուարդ Ղազարյանը:

Ամեն դեպքում նա չի գտնում, թե պետք է պահանջել Լեւոն Մկրտչյանի հրաժարականը ոչ այս դրվագի պատճառով, ոչ էլ նախարարի պաշտոնում նրա գործունեության:

«Նա տարբեր փուլերում է աշխատել, կարծում եմ՝ այդ գործի նվիրյալ է: Իսկ թե ինչպիսի արդյունքների է հասել, դա շատ այլ գործոններից է կախված՝ սկսած ֆինանսավորումից, վերջացրած բարոյահոգեբանական մթնոլորտով, որն այսօր տիրում է հանրապետությունում, արժեհամակարգն է փոխվել եւ այլն: Այդքան հեշտ չէ, մի նախարարության խնդիր չէ դա: Ազգովի պետք է լուծել այդ խնդիրը, բարոյահոգեբանական մթնոլորտը փոխել, վերադառնալ ազգային արժեհամակարգին, ունենալ բավարար ֆինասավորում, որ հնարավոր լինի կրթության ոլորտում ունենալ որոշակի ձեռքբերումներ: Ես այսօր ինձ իրավունք չեմ վերապահում առաջ քաշել նրա հրաժարականի հարցը»,- ասաց նախկին նախարարը:

Տպել
2555 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին