Սամվել Բաբայանին ասացի, որ մեր կողմնակիցներին ձերբակալել են, ասաց՝ լավ են արել. շտաբի պետ

11/09/2017 schedule14:44

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Իգլայի» աղմկոտ գործով դատական նիստը:

Այս գործով որպես ամբաստանյալ անցնում է նաեւ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը:

Այսօր դատարանում ցուցմունք տվեց վկա «ՕՐՕ» դաշինքի Արմավիրի մարզի շտաբի պետ Սուսաննա Հարությունյանը:

Հարցին, թե ամբաստանյալներից ո՞ւմ եք ճանաչում վկան ասաց, որ ճանաչում է Արմեն Պողոսյանին, Սանասար Գաբրիելյանին, Սամվել Բաբայանին եւ Կարեն Քոչարյանին:  

Մինչ ցուցմունք տալը, Սուսաննա Հարությունյանն ասաց, որ շատ զարմացած է Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքներից: Ապա դատարանին պատմեց, որ ապրիլին ԱԺ ընտրություններին մասնակցող «ՕՐՕ» դաշինքի նախընտրական շտաբում կազմակերպչական աշխատանքներով է զբաղվել, որի ընթացքում էլ առնչվել է սույն գործով ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանի եւ Արմեն Պողոսյանի հետ: 

Սուսաննա Հարությունյանը պնդեց, որ Սամվել Բաբայանն անգամ չի ճանաչել գործով որոշ մեղադրյալների: «Նա՝ Արցախի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտը չէր կարող գործ ունենալ Հրաչյա Մայիլյանի եւ Արմեն Պողոսյանի հետ. նրանք Էջմիածնին բնակիչներ են: Նա չի ճանաչել նրանց»,- ասաց վկան, ապա շարունակեց. «Ձերբակալության նախորդ օրը Սանասարն այցելեց մեր շտաբ, ասաց, որ Երեւան-Սեւան մայրուղում իրեն ԱԱԾ-ն խուզարկել է: Ես դա կապեցի Ջրառատի դեպքերի հետ (ՕՐՕ դաշինքի համակիրների եւ Լեւոն Երանոսյանի բարեկամների միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին է խոսքը,- հեղ.): Առավոտյան արդեն իմացա, որ իրեն ձերբակալել են: Զանգեցի Սամվել Բաբայանին եւ ասացի, որ մեր կողմնակիցներից մեկին ձերբակալել են: Բաբայանն ասաց՝ «լավ են արել»…Այդպես մեր խոսակցությունը ավարտվեց»: Վկայի խոսքով՝ ավելի ուշ շտաբ է գնացել Սանասարի ընկերը՝ Աշոտը եւ ցանկացել տեսնել Սամվել Բաբայանին: «Աշոտը մտավ Բաբայանի սենյակ եւ սկսեց պատմել, թե ինչպես են ձերբակալել Սանասարին: Բաբայանը ավելի ուշ ինձ ասաց, որ դուրս գամ: Ես այդ նույն պահին դուրս եկա: Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ իրենք գումար են ուզում: Ավելի ուշ եկա շտաբ մեր աղջիկներից մեկն ասաց, որ ժամը 3-ի սահմաններում ձերաբակալել են Սամվել Բաբայանին, ես զարմացա»,- պատմեց վկան:     

Վերջինս նշեց, որ երբեք չէր էլ կարող մտածել, որ նման խնդիր կա, հեռուստացույցով է տեղեկացել «Իգլա»-ի մասին: «Ես շատ վաղուց եմ ճանաչում Սամվել Բաբայանին եւ բարձր կարծիք ունեմ նրա մասին: Կարծում եմ՝ աշխարհում 10 միլիոն հայ գիտի, թե ով է Արցախի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը»: Վկան դատավոր Արշակ Վարդանյանի հարցերին պատասխանելիս նաեւ գործի հետ կապ չունեցող մանրամասներ էլ էր պատմում, ինչը հաճախ էր ծիծաղ առաջանցում նիստերի դահլիճում ներկա գտնվողների մոտ: Վերջինս մի քննիչին գովում էր, մյուսին՝ ոչ, ապա պատերազմի մասին պատմող ֆիլմերից էր դրվագներ հիշեցնում, իսկ երբ դատավորը փորձում էր ընդհատել, նա ի պատասխան ասում էր, որ ոչ մեկի չի ընդհատել, ուստի խնդրում է թողնել միտքը ավարտել: «Կարո՞ղ եմ արդեն հարցեր տալ»,- վերջապես հետաքրքրվեց դատավորը, ինչին ի պատասխան Սուսաննա Հարությունյանն ասաց. «հա բա ոնց, բա դրա համար եմ եկել»:

Վկան ասաց, որ զարմացած էր այն հանգամանքից, որ գաղտնալսել եւ տեսանկարահանել են Սամվել Բաբայանի գրասենյակը: Նա նաեւ դժգոհեց ԱԱԾ աշխատակիցներից, ովքեր նրա պատմելով «Լենկ Թեմուրի պես ներխուժել են իրենց բնակարան. «Շատ տգեղ ձեւով եկան մեր տուն գեղեցիկ չի այդ ձեւով»,- ասաց վկան:

Տպել
2857 դիտում

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան