ՀՀԿ-ականները հերթով բարձրաձայնում են, որ Սերժ Սարգսյանը ցմահ պետք է լինի տեր-տիրակալ

ՀՀԿ պատգամավոր Նաիրի Սահակյանը հարցազրույցներից մեկում ասել էր. «Անձամբ ես ուզում եմ, որ Սերժ Սարգսյանը ցմահ մնա երկրի տեր-տիրական, որովհետեւ շատ վստահելի մարդ է»։

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողները ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Սամվել Ֆարմանյանից հետաքրքրվեցին, թե նա կցանկանա, որ Սերժ Սարգսյանը ցմահ մնա երկրի տեր-տիրակալ, քանի որ այս օրերին ակտիվ քննարկվում է, թե 2018 թվականին ով է զբաղեցնելու երկրի վարչապետի պաշտոնը:

«Ես այն կարծիքին չեմ, որ Հայաստանի Հանրապետությունը որպես ժողովրդավարական ճանապարհ բռնած պետություն երբեւէ ունեցել կամ ունենալու է տեր-տիրակալ, բայց հանրապետության նախագահը, որպես ՀՀԿ ղեկավար, բնականաբար, ունի իր որոշումը կայացնելու իրավունքը: Եւ մենք՝ որպես իշխող կուսակցություն, հենվելով նախորդ ընտրական ցիկլում գրանցած արդյունքների վրա, կունենանք մեր որոշումը, այդ մասին, բնականաբար, կհայտարարենք: Հիմա որքան էլ լրատվամիջոցների, կամ հասարակության հետաքրքրությունը այդ հարցի շուրջ շատ է, նման որոշում չի կայացվում»,- ասաց Ֆարմանյանը: Իսկ երբ լրագրողները զուգահեռներ տարան Կարապետյանի եւ Սարգսյանի միջեւ, պատգամավորը նշեց, որ Սերժ Սարգսյանն իր անցած ճանապարհով վաստակել է այդ հարցում որոշում կայացնելու իրավունքը:

Սամվել Ֆարմանյանի պատասխանից, թեեւ կարելի է եզրակացնել, որ նա եւս դեմ չէ, որ Սերժ Սարգսյանը ցմահ մնա երկրի տեր-տիրակալը, պարզապես նա բառացի չէր ցանկանում ասել:

Հետաքրքիր է, որ ՀՀԿ-ի առանձին անհատներ վարչապետի պաշտոնի շուրջ թեժ քննարկումներին զուգահեռ՝ լրագրողների հարցերին չեն պատասխանում: Նրանք առիթը բաց չեն թողնում Կարապետյանին, որպես կառավարության ղեկավարի գովելու, իսկ երբ հերթը հասնում է Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան քաղաքական զույգից որեւէ մեկին նախապատվություն տալու հարցին՝ նրանք տարակուսում են:

Տպել
5636 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին