Ադրբեջանը վաղ թե ուշ Լապշինին պետք է «վաճառեր». Թեւան Պողոսյան

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի, Թուրան գործակալության տնօրեն Մեհման Ալիեւի ազատ արձակումը ճնշումների հետեւանք է, իսկ կոնկրետ Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելը՝ գործարքի արդյունք: Նման կարծիք armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյան:

Ավելի վաղ գրել էինք, որ Իլհամ Ալիեւն այսօր Լապշինի նկատմամբ համաներում է հայտարարել Ադրբեջանի Սահմանադրության 109-րդ հոդվածի 22-րդ կետով: Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: Այսօր ազատ է արձակվել ադրբեջանական Թուրան գործակալության տնօրեն Մեհման Ալիեւը։

- Պարոն Պողոսյան, ի՞նչի արդյունք էին Ալեքսանդր Լապշինի եւ Մեհման Ալիեւի ազատ արձակման որոշումները:

- Միշտ ցանկացած քայլ կատարելուց Ադրբեջանը հենվում է ֆինանսական ներդրումների եւ դրանից ստացած արդյունքների վրա: Երեւի աշխարհում է այդպես, միայն Ադրբեջանի դեպքում չէ: Այս տեսակետից եթե նայենք, ապա Ադրբեջանը մեծ գումարներ ներդրեց, որպեսզի Լապշինի հանձմամբ փորձեցին վախի մթնոլորտ տարածել, որպեսզի մարդիկ Արցախ չգնան, դա տապալվեց, արդյունքներ չունեցավ: Դրանից հետո այդ հարցը չկարողանալով օգտագործել՝ ստիպված պահում էին եւ վաղ, թե ուշ Լապշինին մի օր ինչ-որ ձեւ պետք է կարողանային լավ «վաճառել»: Ձեւավորվեց մի շատ բացասական ֆոն սկսած կոռուպցիոն խնդիրներից, Իսրայելի հետ աշխատանքներից: Վստահ  եմ, որ Իսրայելն էլ ինչ-որ չափով մեծ ներդրում է կատարել, գումարներ, թռչող սարքերի հետ կապված իրենց խնդիրներն է լուծել եւ այլն: Նույն Իսրայելը բանակցում էր իր քաղաքացու՝ Լապշինի համար, իր շահերից, իր տեսակետից միշտ պաշտպանում էր իր քաղաքացուն:

- Կարծում եք գործարքի՞ հետեւանք է Լապշինի ազատ արձակումը:

- Ինձ թվում է այսօրվա խնդիրը դա է եղել, որովհետեւ Ադրբեջանը փորձում է նվեր մատուցել Լապշինին, հաշվի առնելով, որ իրենց պաշտպանության նախարարը մեկնում է Իսրայել: Դրանից բացի մյուս հետեւանքը, որ տեղի ունեցավ նույն կոռուպցիոն սկանդալի արդյունքնում, լրագրողների ձերբակալման հետ կապված, միջազգային ատյանների արձագանքները, նամակները, բացասական ֆոնը բերեց մի իրավիճակի, որտեղ Ադրբեջանը հասկացավ, որ սկսում է կորցնել: Հիմա փորձում է փոքր քայլերով քաղաքականություն վարել, ցույց տա, որ ինքը, այնուամենայնիվ, մի քիչ «պուպուշ է», մարդասեր է եւ այլն, եւ այլն: Սա է ամբողջ խնդիրը, որտեղ երկու դեպքն էլ համընկավ՝ մեկին համաներում շնորհեցին, մյուսին պարզապես ազատ արձակեցին:

- Ադրբեջանի պաշտպանության նախարարի Իսրայել կատարելիք այցի եւ իսրայելական անօդաչու թռչող սարքերի հետ կապված խնդիրների հե՞տ եք միայն կապում Լապշինի ազատ արձակումը:

- Վստահ եմ, որ Իսրայելն էլ իր քայլերն է արել, իսրայելական լոբբին տարբեր տեղեր աշխատել է համակարգված, որպեսզի ձեւավորեն այդ բացասական ֆոնը: Քանի որ Իսրայելն ունի այդ քաղաքականությունը, որը գաղտնի չի, որ իր ցանկացած քաղաքացու հետեւից պայքարում է, եւ փորձում է ազատության բերել, կարողացավ ձեւավորել այդ իրավիճակը: Հիմա Ադրբեջանը փորձում է ինչ-որ մի կերպ նվեր մատուցել, թե իբր ձեր երկիր այցի գալով փորձում ենք մեր հարաբերությունները բարելավել, սա էլ մի ժեստ մեր  կողմից:

- Միջազգային հանրությունը սկանդալային հետաքննություններից հետո ճնշումնե՞ր է գործադրել, որը նման հետեւանքի բերեց:

Բնականաբար, հիմա Ադրբեջանը հասկացել է, որ իր դեմ արշավ է սկսվել եւ փորձում է արշավը կանգնեցել, թույլ չտալ, որ դա զարգանա: Իրենց առաջին արձագանքներն ավելի խորացրեցին իրավիճակը: Սորոսի վրա, հայկական լոբբիի վրա, անհեթեթ տարբեր այլ մեկնաբանություններ: Հասկացան, որ ՌԴ-ն, եթե նույն ձեւով փորձի պաշտպանել Ադրբեջանին, դա արեւմտյան երկրներում նույնպես հարված է հասցնելու Ադրբեջանի իմիջին:

- Եթե չլինեին այդ սկանդալային հրապարկումները, նման զարգացումներ չէ՞ին լինելու:

Կարող է դա չլիներ, այլ ճնշումեր լինեին: Այն մարդիկ, որոնք կարողացան կազմակերպել այդ հրապարակումները, հետաքննությունները եւ այլն, միտված էին նրան, որպեսզի ձեւավորվեր գործիքներ՝ ճնշելու Ադրբեջանին եւ կոնկրետ Ալիեւին: Այդ գործիքներն աշխատեցին:

2017 թվականի օգոստոսի 24-ին ձերբակալվել է ադրբեջանական անկախ «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը։ Տնօրենին ձերբակալել են հարկերից խուսափելու և լիազորությունները չարաշահման մեղադրանքով։

Հուլիսի 7-ին Ադրբեջանի դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման: 2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է:

Տպել
2968 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված