Երևան
10 °C
Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն, ինչպես գիտենք, ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու օրինագիծ է դրել շրջանառության մեջ: Օրենքի այս նախագիծը, իհարկե, դեռ կհասցնի հայկական ներքաղաքական օրակարգում լուրջ քննարկվել: Բայց մինչ այդ՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը այս նախագծի նպատակի կապակցությամբ նշեց, թե այս նախաձեռնության նպատակն ավելի շատ Հայաստանի Հանրապետության հանրությանն է ուղղված, այլ ոչ կառավարությանը կամ Ռուսաստանի իշխանությանը:
«Խնդիրն այն է, որ մեր ժողովուրդը հույսը դնի ինքն իր վրա ու չվախենա: Մենք չենք ասում՝ ռուսները վատն են ու նրանց հետ չարժե ոչ մի առնչություն ունենալ, ռուսների հետ կարելի է փոխադարձ հարաբերություններ ունենալ: Բայց մենք ասում ենք, որ դա չի նշանակում, թե ռուսները մեզ պետք է թելադրեն: Մեր ամբողջ էներգետիկ համակարգը կենտրոնացրել են իրենց ձեռքում եւ դա սարքել են մահակ մեր պետության գլխին: Ինչո՞ւ մենք պետք է շարունակենք պահել այն, ինչը թվային առումով հիմնավորել ենք, որ մեզ ի վնաս է: Մարդը նախ պետք է չվախենա մտածել, որ ինքն այդ կառույցից կարող է դուրս գալ»,- ասաց Արամ Սարգսյանը:
Ակնհայտ է, որ քաղաքական մեծամասնությունը՝ իշխանությունները «Ելք»-ի այս նախաձեռնությունը չեն ողջունելու, ավելին՝ դեմ են լինելու դրան: Սակայն անգամ դեմ լինելով, եթե իհարկե ցանկանան, կարող են դրանից օգուտներ քաղել՝ հենց միայն նման հարց օրակարգում ունենալու հանգամանքը «թանկ ծախելով»:
«Նախ՝ քաղաքական մեծամասնությունը, եթե խելոք լինի ու առաջնորդվի Հայաստանի Հանրապետության զուտ պետական շահերից, ինքը կարող է այս նախաձեռնությունից լուրջ օգուտներ քաղել: Խելոք իշխանությունը նույնիսկ կդիմեր իր ընդդիմությանը, որ իր ընդդիմությունը նման քայլեր աներ, այլ ոչ թե բոլոր ուղիներով կփորձեր խոչընդոտել, կփորձեր քայքայել այդ ընդդիմությունը: Մենք քաղաքական մեծամասնությանը կոչ ենք անում, թող գան, քվեարկեն այս նախաձեռնությանը, եթե չեն էլ քվեարկում, կարող են գնալ ու Աբխազիայի երկաթուղու բացման շուրջ ինչ-որ բան կորզել, դրա դիմաց կարող են լրացուցիչ զենքի պաշարներ բերել Հայաստան, դրա դիմաց կարող են Ղարաբաղի հիմնահարցում իրենց դիրքերն ուժեղացնել, ես դա մեծ ձեռքբերում կհամարեմ նաեւ «Ելք»-ի կողմից, որ կարողացանք հասնել նրան, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, մեր շնորհիվ, կարողացավ նման բաներ անել: Բայց իրենք դրան էլ ընդունակ չեն: Այս իշխանությունն անգամ բարձրաձայն նման բան մտածելուց է վախենում՝ իր տանն անգամ, որ հանկարծ ռուսները կլսեն, կասեն՝ այս ի՞նչ խաղեր ես խաղում ու վե՛րջ՝ պրծավ իր իշխանությունը՝ էլ ինքը չի կարող վերարտադրվել: Այիսնքն՝ այս իշխանությունն այդքան «դուխ» չունի, որ որեւէ ընդդիմադիր ուժի ասի՝ արի պայմանավորվենք, դուք այս քայլն արեք, որ մենք էլ գնանք այսինչ բանը բերենք, ո՞ւր էր՝ մի այդպիսի իշխանություն ունենայինք, որ երկրի շահից ելնելով՝ ինչ-որ քայլեր աներ ու ռուսներից բան պոկեր. չկա այդպիսի իշխանություն, ցավոք սրտի՝ չկա»,- շեշտեց Արամ Սարգսյանը:
Ինչեւէ, փորձեցինք ոչ թե ենթադրել, այլ ուղիղ հարցով պարզել, թե իշխանություններն ինչպես են վերաբերվում «Ելք»- նախաձեռնությանը: Այս կապակցությամբ armtimes.com-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե խիստ բացասաբար է վերաբերվում ԵՏՄ-ից դուրս գալու օրենսդրական նախաձեռնությանը եւ հավելեց, թե նման հիմքեր բացարձակապես չկան, եւ այդ հարցի կապակցությամբ բոլո պատասխանները կտրվեն: Իսկ ընդհանուր առմամբ՝ Բաղդասարյանը նշեց, թե նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը «Ելք»-ի ու առհասարակ՝ ԱԺ-ում ներկայացված յուրաքանչյուր քաղաքական ուժի իրավունքն է, բայց նաեւ հավելեց. «Բնականաբար դա քաղաքական ուժի իրավունքն է, բայց չի նշանակում որ նրանք պետք է մեկ ուղղվածությամբ իրենց հակվածությունը դնեն ու բերեն Ազգային Ժողովում քննարկման առարկա դարձնելու: Մեր քաղաքական դիրքորոշման մեջ, արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն չկա, մեր ընտրությունը ճիշտ է կատարված: Բայց մենք մեր համագործակցությունը հետագայում պետք է զարգացնենք նաեւ եվրոպական ընտանիքի հետ, եւ ընդհանրապես Արեւմուտքի հետ»:
Ամեն դպքում, նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը, ԵԱՏՄ- Հայաստան հարաբերություններում այս նախաձեռնությունները չեն կարող օգուտ տալ, բայց նաեւ հավելեց, թե ոչ էլ վնաս կտան այն հարաբերություններին:
Որ իշխող ՀՀԿ-ն պետք է դեմ լինի նման նախաձեռնությանը, թերեւս պարզ է ու հասկանալի՝ հենց իրենց կուսակցապետ ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է նման որոշում կայացրել, ու իրենք էլ՝ ամբողջ քաղաքական թիմով մինչ օրս փորձում են գովերգել այդ որոշումը: Բայց քանի որ հատկապես հիմա շատ է քննարկվում ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում մեր երկրի կրած վնասները, ուստի առնվազն հետաքրքիր է, թե օրինակ խորհրդարանական մյուս ուժերն ինչպիսի դիրքորոշում կզբաղեցնեն ԵԱՏՄ-նից դուրս գալու օրենսդրական նախաձեռնության նկատմամբ: Այս հարցի պատասխանը սեպտեմբերի 11-ին մասամբ տվեց օրինակ, ԱԺ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Աժ-ում այս հարցի կապակցությամբ նա տարակուսանք հայտնեց, թե մենք ավելի լավ առաջարկներ ունենք ուրիշ երկրների կողմից, որ ավելի շատ ներդրումներ կլինեն, ժողովրդի վիճակը կլավանա, անվտանգությունն ավելի ապահով կլինի:
«Պիտի քննարկենք, հնարավոր ա, որ մենք այլ կերպ անդրադառնանք, երեւի մենք մեր ԵԱՏՄ-ի հնարավորությունները լավ չենք օգտագործում: Այն 200 միլիոնանոց շուկա է...Եվրամիության հետ էլ են կնքում, բայց մենք տեղյակ չենք, չեն ասում, թե ինչ են ուզում, երբ կներկայացնեն, մենք էլի մեր կարծիքը կասենք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
Ինչևէ. նախագիծն արդեն դրված է շրջանառության մեջ, ու այս պահին հստակ է միայն այն, որ ՀՀԿ-ականները դրան բացասաբար են վերաբերվում: Իսկ մնացածը ժամանակը ցույց կտա:
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ
Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ
Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ
Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել
ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)
Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը
ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան
Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին
Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր
Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ
Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են
ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն
Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ
Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան
96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են
Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը
Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին
200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան
Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը
Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն
Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը
© 2024 Հայկական ժամանակ