Ձմեռը ձյուն են հալեցնում, ամռանը անձրեւաջուր խմում. Բազում գյուղում ծանր է (Ֆոտո)

12/09/2017 schedule12:03

Լոռու մարզի 1670 բնակիչ ունեցող Բազում գյուղը տարիներ շարունակ կարոտ է խմելու ջուր ունենալուն: Մարզկենտրոն Վանաձորից շուրջ 500 մետր հեռավորության վրա գտնվող գյուղում ոչ խմելու ջրի ջրագիծ կա, ոչ էլ ներքին ցանց: Բնակչությունն առանձին դեպքերում սարերից է ջուրը հասցրել իրենց տներ, որն, ըստ մասնագետների արած  լաբորատոր հետազոտությունների՝ պիտանի չէ խմելու համար: Ասել է թե՝ տեխնիկական ջուր է: 

Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում Բազումի գյուղապետ Սրբուհի Հարությունյանն ասաց, որ տարիներ շարունակ «Լոռի Ջրմուղ-կոյուղի» ընկերության հետ համատեղ գյուղ խմելու ջուր են բերել, որի համար վճարել է համայնքապետարանը, այսօր արդեն, երբ ընկերությունը դարձել է «Վեոլլա Ջուր», պայմանագիրը դադարեցվել է:«Վեոլլա ջուր» ընկերությունից հայտնեցին, թե իրենց մեքենաները չեն կարող ջուրը գյուղ բերել ու առաջարկեցին, որ մենք գնանք ջուրը բերենք, դա էլ հնարավոր չէ, ոնց կարող ենք, կամ ինչով պետք է բերենք»,- ասաց գյուղապետը: 

Խմելու ջրի խնդրի մասին բարձրաձայնվել է գրեթե բոլոր կառույցներում, սակայն՝ անարդյունք: Վիճակն ավելի է սրվում հատկապես ամռան ամիսներին: Խմելու ջրի բացակայությունը լուրջ խնդիրներ է առաջացնում ոչ միայն բնակչության կենցաղում, այլ նաև գյուղատնտեսական աշխատանքներում. «Թե այգիները, թե տնամերձերը դարձրեցինք խոտհարք, էսօր արդեն անասուններին ենք ուզում վերացնել, իսկի մենք խմելու ջուր չունենք, ինչ մնաց բախչա ջրենք կամ անասունին տանք»,- մեզ հետ զրույցում դժգոհեց 70-ամյա տիկին Քնարիկը, նշելով, թե կառավարությունը հեռուստատեսությամբ հայտարարում է գյուղատնտեսությունը զարգացնելու մասին, մինչդեռ անգամ բնակիչների մասին չի մտածում. «Թող գան էդ պաշտոնյաները, ես իրենց մի բաժակ ջուր հյուրասիրեմ, տեսնեմ՝ կխմեն: Ամեն օր դրած ջուր ենք եռացնում, խմելու ջուրը եսիմ որտեղից ենք մեքենաներով բերում: Եթե մարզկենտրոնին կպած գյուղի վիճակն էսպիսին ա, բա մյուսներինը ինչ կլինի»: 

Գյուղացիները մտավախություն ունեն, որ օրերից մի օր գյուղում համաճարակ է բռնկվելու, որի պատասխանատվությունը կրելու են բոլոր այն մարդիկ ու կառույցները, ովքեր մատը մատին չեն տալիս՝ գյուղը մաքուր ու խմելու ջրով ապահովելու ուղղությամբ. «Մասնագետները գալիս ջուրը տանում են ստուգման ու ասում, որ պիտանի չէ խմելու համար, մեջը ինչ ասես որ չկա, բայց այլ տարբերակ չունենք, ձմեռը  ձյուն ենք հալեցնում, ամռանը՝ անձրևին ապավինում»:

Էդվարդ Արզումանյան

Լոռի

Տպել
2735 դիտում

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար