Էջմիածնում կրակոցներից սպանված երկրորդ տղամարդը երեք տղա ուներ. նա Տուպիկ Կարենի ընկերն էր

Երեկ երեկոյան Էջմիածնում հնչած կրակոցների հետեւանքով սպանված 36-ամյա Լեւոն Ավետիսյանն Արմավիրի մարզի Արեւշատ գյուղի բնակիչ էր:

Մեր զրույցում գյուղապետ Սուսաննա Գեւորգյանն ասաց, որ Ավետիսյանն ամուսնացած էր, երեք տղա ուներ:  «Փոքրը երեք տարեկան է, մեծը՝ 15: Ծնողների հետ են ապրում, շատ լավ կին ունի, թե ոնց է պատահել չեմ պատկերացնում, ուղեղիս մեջ չի տեղավորվում»,- ասաց Գեւորգյանը:

Վերջինիս խոսքով՝ Լեւոն Ավետիսյանն աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանում որպես հերթափոխի պետ, հետագայում, սակայն ինչ-ինչ պատճառներով դուրս է եկել աշխատանքից: Հարցին, թե քրեական հեղինակությունների հետ շփում ունեցե՞լ է, Արեւշատի գյուղապետն ասաց, որ չգիտի նման անձանց հետ շփում ունեցել է, թե՝ ոչ: «Ինքը խելոք էր, ոչ մի վատ բան չեմ նկատել: Ուղղակի ինքը Էջմիածնի տուպիկ Կարենի (Խոսքը նույն օրը սպանված Կարեն Դավթյանի մասին է,-հեղ.) հետ էր շփվում, իրա հետ շատ մոտ էին»,- ասաց նա: Գեւորգյանն ասաց, որ դեպքից տեղեկացել է առավոտյան, սակայն մանրամասներին չի տիրապետում:

Գյուղապետը ճանաչում էր նաեւ սպանված Կարեն Դավթյանին. վերջինս Էջմիածին քաղաքից էր, ամուսնացած էր:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան՝ ժամը 00:20-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Վաղարշապատում. կրակոցները հնչել են Տոյոտա մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ եղել են վարորդ Լեւոն Ավետիսյանը եւ 44-ամյա Կարեն Դավթյանը: Վերջինս Էջմիածնում հայտնի է որպես «Տուպիկ» Կարեն. նա քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկու ընկերն է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Տպել
12015 դիտում

Տուշոնկան բանակին կրկնակի թանկ է մատակարարվել. ստուգել ՊՆ-ի անցած տարիների բոլոր գնումները

Առաքել Մովսիսյանը (Շմայս) երեկ երեկոյան ԱԱԾ-ում հարցաքննվելուց հետո տուն է վերադարձել

Շղթայական ավտովթար Տավուշի մարզում. կան վիրավորներ

ԱԱ 2018-ում կհաղթի Բրազիլիան. ֆուտբոլային հայ փորձագետներ

Առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն ազատման դիմում է գրել

Շարքից հանվել է ադրբեջանական 22 անօդաչու թռչող սարք. Սենոր Հասրաթյան

Վանաձոր-Վրաստան միջպետական ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար

Ավտովթար Երեւանում. կան վիրավորներ

Առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել

Մարգար Եսայանն այցելել է Թուրքիայի հրեաների հոգեւոր առաջնորդին

Առաջիկա օրերին երեկոյան ժամերին ամենուր տեղումներ կլինեն. անձրեւ ու ամպրոպ է սպասվում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Մինսկ

Լավրովն անդրադարձել է Ղարաբաղի խնդրի կարգավորման ՄԱԿ-ի 4 բանաձեւերին. լուծման տարբերակը

Մեսսիի Արգենտինան մոտ է մոտ է ԱԱ 2018-ը ձախողելուն

Երթևեկության ու կայանման կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում

ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի 8 թիմ

Սփյուռքի նախարարն ընդունել է Ռազմիկ Փանոսյանին եւ Համազասպ Դանիելյանին

Ոստիկանապետը, ԱԱԾ պետն ու վարչապետը՝ ոստիկանության զորքերի 26-ամյակին (լուսանկարներ)

Նոր մանրամասներ՝ Գեւորգ Կոստանյան Արմեն Դանիելյան հեռակա սկանդալային բանավեճից

ՀԽ քարտուղարությունը վերահաստատում է նոր իշխանություններին ամբողջական սատարումը