Կոալիցիոն ՄԵԽ. հարց, որ ցնցելու է կոալիցիան

12/09/2017 schedule16:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի սեպտեմբերի 10-ի համարում

Քաղաքական շրջանակներն այսօր քննարկում են երկու սպասվող իրադարձություն, որոնք կարող են կոալիցիայի փլուզման կամ առնվազն կոալիցիոն լուրջ ցնցման պատճառ դառնալ։ Դրանցից առաջինը սեպտեմբերի 19-ին Կոտայքի մարզում կայանալիք թիվ 44 ընտրատարածքի պատգամավորական ընտրությունների վերաքվեարկությունն է, երկրորդը՝ «Խնայբանկերի» ավանդների վերադարձման հարցը, որն այսօր պետք է քննարկվի ԱԺ ֆինանսավարկային մշտական հանձնաժողովում եւ ներառվի առաջիկա եռօրյայի օրակարգ։ Ի դեպ, չնայած աղմկահարույց ընթացքին, շատերի գնահատմամբ, եղվարդյան ընտրությունների արդյունքներն այնպես չեն կարող ցնցել կոալիցիան, ինչպես հնարավոր է՝ դա տեղի ունենա ավանդների բազմաչարչար հարցի քննարկման ժամանակ։

Ժողովրդի չվճարված ավանդների հեղինակային իրավունքը սեփականաշնորհած «Օրինաց երկիրը» խիստ շահագրգիռ է, որ մինչեւ բյուջե-2005-ի քննարկումները  «Հայխնայբանկերում ավանդադրած քաղաքացիների ավանդների վերականգնման, փոխհատուցման եւ մարման երաշխիքների մասին» օրենքի նախագիծն ընդունված լինի, եւ հենց բյուջե-2005-ով նախատեսվի սոցիալական որոշ խմբերի ավանդների վերադարձը։ Ինչպես բազմիցս հայտարարել է ԱԺ եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, իրենց բոլոր հանդիպումների ժամանակ ժողովուրդը մեկ հարց է բարձրացնում՝ ե՞րբ եք տալու ավանդները։ Ու եթե այսօր տեղի ունենալիք ֆինանսավարկային մշտական հանձնաժողովում կառավարության ներկայացուցիչը, որը, ըստ ամենայնի, լինելու է ֆինանսների փոխնախարարը, փոխանցի կառավարության բացասական եզրակացությունն, ու հանձնաժողովն էլ որոշի  ավանդների վերադարձի մասին օրենքի սույն նախագիծը չներառել առաջիկա եռօրյայի օրակարգ, ապա մեծապես վտանգվում է «Օրինաց երկրի» իմիջը, քանզի հասարակությունն արդեն եզրակացրել է, որ իր ավանդներն ինքը պետք է ուզի առաջին հերթին Արթուր Բաղդասարյանից։

Իսկ որ հանձնաժողովի տվյալ նիստում կառավարության եզրակացությունը լինելու է բացասական, դրա մասին բազմիցս ասել է ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը՝ նշելով, որ ավանդների վերադարձի հարց կառավարության օրակարգում չկա, եւ բյուջեի հնարավորությունները թույլ չեն տալու նման հարց ներառել բյուջե-2005-ում։ Բնականաբար, իր ֆինանսների նախարարին պաշտպանելու է նաեւ ԱԺ հանրապետական խմբակցությունը, որն ամեն ինչ անելու է, որ «Հայխնայբանկերում ավանդադրած քաղաքացիների ավանդների վերականգնման, փոխհատուցման եւ մարման երաշխիքների մասին» օրենքի նախագիծը թեւածի եռօրյայից եռօրյա՝ մինչեւ ավարտվի բյուջե-2005-ի կազմումը։ Ինչպես մեզ հետ զրույցում երեկ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ իրենք չեն կարող վտանգի տակ դնել պետության ապագան:

«Չկա մի քաղաքական ուժ, որը դեմ լինի ավանդները վերադարձնելուն, սակայն մեր պետությունն այսօր այդ գումարները վերադարձնելու հնարավորություն չունի»,- սա, ըստ Գալուստ Սահակյանի, ՀՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումն է: Ակնհայտ է, որ հանուն ՕԵԿ-ի իմիջի՝ ՀՀԿ-ն չի կարող վտանգել իրեն պատկանող վարչապետի աթոռը, քանզի եթե 2005-ի բյուջեի վրա նման ծանր բեռ է դրվում, ինչպիսին  ավանդների վերադարձն է, ապա դրա չկատարման պատասխանատուն առաջին հերթին լինելու է հանրապետական վարչապետը։ Բացի դա, ՀՀԿ-ն, բնականաբար, չի կարող բաց թողնել այնպիսի հրաշալի առիթ, ինչպիսին լինելու է ավանդների վերադարձը 2005-ի բյուջեում չներառելու դեպքում ՕԵԿ-ի տապալումը ժողովրդի աչքին։ Ինչեւէ, ավանդների վերադարձի հնարավորությունն ուսումնասիրող այլեւս նախկին հանձնաժողովի նախագահ, ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ իրադարձություններից առաջ ընկնելու անհրաժեշտություն չկա, եւ պետք է սպասել մինչեւ ֆինանսավարկային հանձնաժողովի նիստը:

«Ես այսօր չեմ ուզում քննարկել այս կամ անձի, նաեւ՝ ֆինանսների նախարարի անձնական կարծիքները։ Երբ կառավարությունը պաշտոնապես կներկայացնի իր եզրակացությունը, եւ պարզ կլինի օրենքի նախագծի հետագա ճակատագիրը, այդ ժամանակ էլ «Օրինաց երկիրն» իր քաղաքական դիրքորոշումը կհայտնի։ Մի բան միանշանակ է՝ մեր կուսակցության  դիրքորոշումը չի փոխվել. մենք պնդում ենք, որ 2005-ից պետք է սկսել վճարել ժողովրդի ավանդները։ Ուստի, օրենքը պետք է ընդունվի մինչեւ բյուջեի քննարկումները»,- ասում է ՕԵԿ խմբակցության ղեկավարը։ Շատ ավելի լոյալ է ՀՅԴ-ի տեսակետը. «Մենք համարում ենք, որ պետությունը պետք է ընդունի ավանդների գոյությունը, քանզի այս հարցը հասունացած է։ Բայց թե որքանով է այս օրենքը արդարացի, պարզ կլինի հանձնաժողովում՝ քննարկումների ժամանակ։ Դաշնակցությունը, սկզբունքորեն ընդունելով խնդիրը՝ միաժամանակ կարծում է, որ նման օրենքներում շտապողականություն դրսեւորելու հարկ չկա»,- ասում է Լեւոն Մկրտչյանը։

Ի դեպ, ՀՅԴ-ին քիչ է մտահոգում նաեւ այն հարցը, որ ավանդների խնդրի շուրջ ունեցած խիստ սկզբունքային տարաձայնությունները կարող են լրջորեն ցնցել կոալիցիան: «Սա այն հարցերից մեկն է, որի դեպքում կոնկրետ մեզ շատ քիչ է հետաքրքրում, թե կոալիցիայի հետ ինչ կլինի։ Հարցը վերաբերում է ողջ ժողովրդին, եւ մենք իրավունք չունենք եւս մեկ օրենքով հասարակությանը տանել հիասթափության: Այստեղ դրված չէ այս կամ այն կուսակցությանը դիվիդենտներ ապահովելու հարցը»,-  ասում է դաշնակցության ներկայացուցիչը։ ՀՀԿ-ում եւս չեն վախենում կոալիցիոն ցնցումներից: «Ես չգիտեմ, թե ավանդների հարցը ում ինչն է ցնցելու, բայց մենք չենք կարող պետությունը տանել սնանկացման»,- ասում է Գալուստ Սահակյանը: Իսկ մեկ այլ հանրապետական պատգամավոր էլ ավելացնում է, որ կոալիցիան ՀՀԿ-ի ապօրինի զավակը չէ, որ ամենից շատ ՀՀԿ-ն անհանգստանա կոալիցիայի պահպանմամբ: Ինչեւէ, այսօր արդեն պարզ կլինի՝ կընդունի՞ խորհրդարանը 2005-ի հունվարից 1000 խորհրդային ռուբլուն 30 ԱՄՆ դոլար վճարելու ՕԵԿ-ի առաջարկը, թե՞ ՀՀԿ-ին կհաջողվի անորոշ ժամանակով «ցրել» ՕԵԿ-ի քարոզչական «մեխը»:     

Նաիրա Զոհրաբյան 

Տպել
1874 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում