Պնախարարը մտնում է երկինք. մնացածը տեխնիկայի հարց է

12/09/2017 schedule16:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի սեպտեմբերի 10-ի համարում

«Հայկական միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը այս տարեվերջից երեւի կզրկվի Հայաստանից թռիչքներ իրականացնելու իրավունքից, եւ նրան պատկանող չվերթերն իրականացնելու իրավունքը կտրվի «Արմավիային», որը այդպիսով կդառնա Հայաստանից ուղեւորափոխադրումներ իրականացնող միակ ընկերությունը: Սակայն, «Արմավիայի» մենաշնորհը կկրի ժամանակավոր բնույթ, քանի որ առաջիկայում ըստ ամենայնի Հայաստանից կսկսի չվերթեր իրականացնել նաեւ մի քանի ամիս առաջ ստեղծված պետական «Արմ-Աէրո» ավիաընկերությունը, որի կառավարումը վերապահված է պաշտպանության նախարարությանը: Քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրադարձությունների նման զարգացման տեսլականը մեզ ակնհայտ դարձավ ՀՀ կառավարությանն  առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի հետ մեր զրույցի արդյունքում:

ՀՄԱՈւ-ի հետագա ճակատագրի վերաբերյալ մեր նախորդ հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ այդ ավիաընկերությունում հույս ունեն, թե կերկարաձգեն յոթ ուղղություններով չվերթեր իրականացնելու իրենց տրված իրավունքները, որոնց գործունեության վերջին ժամկետը 2004 թվականի դեկտեմբերի վերջն է: ՔԱԳՎ պետի խոսքերից, սակայն, ակնհայտ դարձավ, որ ՀՄԱՈւ-ն, այնուամենայնիվ, ստիպված է լինելու հրաժարվել իր չվերթերից: «ՀՄԱՈւ-ի իրավունքների երկարաձգման համար անհրաժեշտ է, որպեսզի «Արմավիան» իր համաձայնությունը տա»,- ասաց ՔԱԳՎ պետը: Ավելին, «Արմավիան» արդեն դիմել եւ ստացել է ՀՄԱՈւ-ի կողմից շահագործվող ուղղությունների նոր իրավունքները եւ ձեռնամուխ է եղել չվերթերի իրականացման հետ կապված մնացած կազմակերպչական հարցերը լուծմանը:

Այսինքն, ՀՄԱՈւ-ն երեւի թե սին հույսեր է փայփայում:  ՔԱԳՎ պետի խոսքերով՝ իրենց համար առաջնայինը ՀՄԱՈւ-ի կողմից իրականացվող կանոնավոր չվերթերի շարունակականության ապահովումն է, որպեսզի դրանց իրականացնողի փոփոխությունից հետո նախապես տոմս գնած ուղեւորները փաստի առաջ չկանգնեն եւ փողոցում չմնան: Իսկ ինչ վերաբերում է «Արմավիայի» ապագա մրցակից «Արմ-Աէրո» ընկերությանը, վերջինս ստեղծվել է կառավարության մայիսի 6-ին կայացրած որոշման հիման վրա, եւ նրա բոլոր բաժնետոմսերը պատկանում են կառավարությանը, բայց դրանց կառավարումը վերապահված է պաշտպանության նախարարությանը: Հիշեցնենք, որ կառավարության նույն որոշմամբ՝ այս ընկերության հաշվեկշռին փոխանցվեցին «Հայկական ավիաուղիների» ուղղաթիռները եւ նրանց պահեստամասերը:

Հետագայում ՊՆ-ն ձեռք բերեց երկու բեռնատար ինքնաթիռներ, որոնք եւս տրվեցին «Արմ-Աէրո»-ին: Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ «Արմ-Աէրո»-ն զբաղվում է բեռնափոխադրումներով, իսկ առաջիկայում պատրաստվում է նաեւ մարդատար չվերթեր իրականացնել: Ի դեպ, «Արմ-Աէրո»-ն օգտվում է «Էրեբունի» օդանավակայանից, որը  եւս, ըստ էության, ՊՆ ենթակայության կառույց է: Մեր զրույցում Ա. Մովսեսյանը, չբացառելով «Էրեբունի» օդանավակայանը «Արմ-Աէրո»-ի կողմից ուղեւորափոխադրումների նպատակով շահագործելու հեռանկարը, ասաց, որ այդ խնդիրը դեռեւս քննարկման փուլում է, քանի որ անհրաժեշտ է վերջնականապես պարզել՝ արդյոք «Էրեբունի» օդանավակայանը քաղաքացիական նպատակներով շահագործելով՝ «Զվարթնոցի» կառավարչի հետ կնքված պայմանագիրը չի՞ խախտվի:

Իրավաբանների դրական եզրակացության դեպքում՝ կսկսեն քննարկել «Էրեբունի» օդանավակայանի շահագործման տեխնիկական խնդիրները: Ըստ Արտյոմ Մովսեսյանի՝ «Էրեբունի» օդանավակայանը կապիտալ վերանորոգման կարիք է զգում, քանի որ երկար տարիներ ուղեւորատար ինքնաթիռների սպասարկման նպատակով չի օգտագործվել: Մի խոսքով, «Արմ-Աէրո»-ի եւ «Էրեբունի» օդանավակայանի շահագործումը տեխնիկայի հարց է. այսինքն՝ եթե պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը որոշել է ուղեւորափոխադրումներ իրականացնել, ուրեմն՝ բոլոր խոչընդոտները կհարթվեն, խնդիրներն էլ կլուծվեն: Սա մեզ համար հուսադրող է այնքանով, որ հայկական երկինքը Ռուսաստանի մենաշնորհը չի լինի: Այս ֆոնին պետք է ընդգծել, որ այսօր Հայաստանից 36 ուղղություններով գործող չվերթերը, անգամ «Արմ-Աէրո»-ի գործունեության պարագայում, կշարունակեն մնալ «Արմավիայինը», իսկ նոր ավիաընկերությունը չվերթեր կբացի նոր ուղղություններով: Մեր տեղեկություններով՝ «Արմ-Աէրո»-ն պատրաստվում է սպասարկել այն ուղղությունները, որոնք անհրաժեշտ են Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողներին:

Վահագն Հովակիմյան

Տպել
2037 դիտում

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում