Երևան
16 °C
Ազգային Ժողովի սեպտեմբերի 12-ի նիստի վերջում, պատգամավորների հայտարարությունների ժամանակ «մի սարսափելի նորության» մասին հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: Նա ԱԺ-ին հիշեցրեց, որ օրերս վարչական լծակների ուղղակի գործադրմամբ, մշակույթի նախարարության ուղղակի հրահանգով փակվել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի կողմից կազմակերպված «Հայաստանը խավարում» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Խորհրդային տարիներին բռնադատվածներին ու ստալինյան ռեպրեսիաներին:
Պատգամավորը հիշեցրեց նաեւ, որ այդ ռեպրեսիաների շրջանակներում շուրջ 45 հազար հայ եւս բռնադատվել է, որոնցից 7 հազարից ավելին հետագայում գնդակահարվել են, այդ թվում՝ Չարենցը, Բակունցը, նույն Հովհաննես Թումանյանի երկու որդիները եւ այլն:
«Սա ուղղակի գրաքննություն է՝ իրականացված մշակույթի նախարարության կողմից, որն ուղղակի ստանձնում է մշակութային ոստիկանի պարտականությունները, ինչը բոլորովին ընդունելի չէ: Սա չի կարող տեղ գտնել հայ իրականության պայմաններում: Ուշագրավ է, որ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, անդրադառնալով ցուցահանդեսի փակման պայմաններին, նշել է, թե մենք պետք է պարզ երեսով նայենք մեր պատմությանը, եւ որ ցուցահանդեսը մի փոքր քաղաքականացված էր: Նախ՝ ի՞նչ է նշանակում՝ քաղաքականացված. ինչպե՞ս կարող է քաղաքականացված չլինել մի ցուցահանդես, որը նվիրված է բռնադատվածներին եւ ուղղված է բռնությունների դեմ: Կամ ինչպե՞ս կարող է մշակույթը քաղաքականացված չլինել, չէ՞ որ մշակույթի առաքելությունը հենց դա է՝ վեր հանել սուր երեւույթներ, հարցադրումներ, որոնք հասարակությանը պետք է առաջ տանեն»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ այս երեւույթի մեջ երկրորդ ուշագրավ պահն այն է, որ այս ամենը տեղի է ունենում ՀՀԿ իշխանության օրոք եւ ՀՀԿ կառավարության գոյության պայմաններում. մի կուսակցության, որի հիմնադրումն իսկ խարսխված է անկախականության, նժդեհականության գաղափարների վրա:
Այնուհետեւ Միրզոյանը հիշեցրեց, որ ՀՀԿ-ի հիմնադիրներ Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը հենց բռնադատված են եղել, ինչպես նաեւ նույն Նժդեհը ստալինյան ռեպրեսիաների զոհ էր, ու տասնյակ տարիներ գտնվում էր Սիբիրում:
«Ժողովուրդ, իմ մոտ այն ասոցիացիան է առաջանում, երբ Ֆրունզիկ Մկրտչյանը «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում ժեստ ունի, ասում է՝ «հայ-հա՜յ», էս ո՞ւր ենք հասել, իմ ուղեղի մեջ սա չի տեղավորվում: Այսպես ենք անում, որ օրինակ ՌԴ պետդումայի պատգամավորը կարողանում է իրեն թույլ տալ, անվանել թշնամական քայլ՝ Երեւան քաղաքում մեր մի հայրենակցի անունով փողոցի վերանվանումը մեկ այլ հայրենակցի անունով: Ավելին ասեմ՝ ինչո՞ւ կանգ առնենք՝ մտել ենք ջուրը, ուրեմն պետք չէ վախենալ ոտքերը թրջելուց. գնանք առաջ՝ ԵՊՀ-ն նորից վերանվանենք Մոլոտովի անվան, Մաշտոցի պողոտան վերանվանենք Լենինի պողոտա»,- ասաց պատգամավորը, բայց չհասցրեց ելույթը եզրափակել, քանի որ ժամանակը սպառված էր ու նախագահությունը որոշեց անջատել Միրզոյանի բարձրախոսը:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ