«Ծառուկյան» դաշինքը կքննարկի ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը. Միքայել Մելքումյան

13/09/2017 schedule10:28

ԱԺ «Ելք» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծին ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը հարգանքով է վերաբերվում եւ անպայման քննարկելու է. սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում հայտարարությամբ հանդես գալով, այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Բայց միաժամանակ պատգամավորը շեշտեց, որ նաեւ շատ լրջորեն պատրաստվում են լսել այն ռիսկերի գնահատականները, որոնք պետք է ներկայացվեն:

«Խոսքը վերաբերում է հարյուր հազարավոր մեր քաղաքացիներին ու աշխատանքային միգրանտներին, որ աշխատում են Ռուսաստանում, խոսքը վերաբերում է ամսական 150-180 միլիոն դոլար կազմող տրանսֆերտներին, մեր անվտանգության համակարգին եւ այլ խնդիրներին: Քննարկել, իհարկե, միշտ էլ կարեւոր է, եւ մենք պետք է հարգենք մեր գործընկերների առաջարկները: Մենք կողմ ենք քվեարկել ԵԱՏՄ-ին եւ լուրջ հիմքեր պետք է լինեն, որ մենք մեր տեսակետներում փոփոխություն կատարենք»,- ընդգծեց Միքայել Մելքումյանը:

Ինչ վերաբերում է ԱԺ աշնանային նստաշրջանի ընթացքում «Ծառուկյան» խմբակցության անելիքներին ու քաղաքական օրակարգին, ապա այս առումով ԱԺ փոխխոսնակը նշեց, թե իրենք հավատարիմ են իրենց նախընտրական ծրագրերին՝ այնտեղ նախանշված 15 կետերին եւ վստահ են, որ «Ծառուկյան» խմբակցության ծրագրերին այլընտրանք չկա: Այս առումով՝ Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ իրենց խմբակցության պատգամավորների կողմից մի շարք օրենսդրական նախաձեռնություններ դրվել են շրջանառության մեջ, որոնց մասին իրենք ժամանակին զգուշացնում էին:

«Մասնավորապես, որ շրջանառության հարկի շեմը 115 միլիոն դրամից ցածր սահմանի չբերելու համար, ինչպես նաեւ ավելացված արժեքի հարկը սահմանին 90 օրով հետաձգելու, ինչպես նաեւ մենք պատրաստում ենք մի կարեւորագույն մայր օրենք, որը վերաբերում է գյուղատնտեսության պետական աջակցությանը: Կարծում ենք, որ այնուամենայնիվ, այսօր չնայած իրականացվող ջանքերին, մենք տեսանելի տեղաշարժեր չենք նկատում: Իհարկե, մասնագետները կասեն, որ արագ փոփոխություններ չեն կատարվում, բայց ես կարծում եմ, որ քաղաքական մեծամասնությունը նույնն է, եւ պետք է հետեւողականորեն հետամուտ լինի, որ հնգամյա ծրագրերը կատարվեն»,- հայտարարեց Միքայել Մելքումյանը:

Տպել
1063 դիտում

«Նեմրան», Մգեր Արմենիան եւ «Դեպի Եվրատեսիլի» 1-ին կիսաեզրափակչի մյուս հաղթողները

Բանակցային գործընթացն անարդյունավետ է, պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի. Հասանով

Թումոն արժանացել է ՏՏ համաշխարհային համաժողովի գլխավոր մրցանակին

Վթարային ջրանջատում՝ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում՝ փետրվարի 20-ին

Ի՞նչու ԵՄ պաշտոնյաները չեն այցելում Արցախ. Եվրախորհրդի 16 անդամների հարցը Մոգերինիին

Հայաստանի յոթ բռնցքամարտիկ 300 ներկայացուցիչների հետ կմասնակցի «Ստրանջայի» մրցաշարին

ԱԻՆ-ը պարզաբանել է 9-ամյա դստեր հետ կամրջից նետված կնոջ աշխատանքից ազատվելու տեղեկությունը

Մրցույթ՝ «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար

Վանաձորում գործազուրկների թիվը նվազել է. ո՞րն է պատճառը

ԱՄՆ-ում աշակերտների ցույցերը արդյունք տվեցին. զենքի ազատ վաճառքը սենատի որոշմամբ կխստացվի

Անառողջ սնունդ Հայաստանում, շուտով. McDonald's-ի բացասական կողմերը

Ի՞նչ է պետք անել Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու համար

Մարտի 1-ից սկսած մինչեւ հոկտեմբեր 4 723 դեղից 3 632-ը բաց կթողնվեն միայն դեղատոմսով. ցանկ

Քաղաքացիական պայմանագիրը, Հանրապետությունն ու ԼՀԿ-ն առաջիկայում 1 կուսակցություն կդառնա՞ն

Թուրքիային հանձնված «Սանասարյան հան» շենքը վերադարձվել է Պոլսի Հայոց պատրիարքարանին

Այս ի՞նչ կեղտոտ երգեր եք երգում. Ձախ Հարութ

Արցախյան պատերազմում հաշմանդամ դարձածների բողոքի ձայնը տեղ է հասել  

Թուրքիայում առանց բացատրությունների 2 քուրդ լրագրողների են ձերբակալել

Ինչպես են զինվորները լվանում իրենց համազգեստը

Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մետր