Ի՞նչ է կատարվում ԱԺ-ում. աշխատակազմում պաշտոնանկությունները նոր թափ են հավաքում

ՀՀ Ազգային ժողովում պաշտոնանկությունները շարունակվում են: Armtimes.com-ի տեղեկություններով, օրերս էլ աշխատանքից ազատվել է ԱԺ աշխատակազմի ֆինանսատնտեսական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Վարդան Թորոսյանը: Վերջինիս աշխատանքից ազատվելն ԱԺ-ում պայմանավորում են օպտիմալացմամբ, սակայն իրականությունը բոլորովին այլ է: Թորոսյանի ենթակայության տակ է եղել ԱԺ-ի կարեւոր ոլորտներից մեկը՝ գնումները, եւ հենց այստեղ է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը խնդիրներ է տեսել: Խնդիրը վերաբերվել է ատկատներին: Վարդան Թորոսյանի պաշտոնում դեռ փոխարինող չկա:

Ավելի վաղ գրել էինք, որ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-գործերի կառավարիչ Էրիկ Մինասյանն էր ազատվել զբաղեցրած պաշտոնից:  Աշխատակազմի ղեկավարի տեղակալ-գործերի կառավարիչ շուտով կնշանակվի Ռուբեն Գրիգորյանը, որը ԱԺ աշխատակազմի ղեկավարի խորհրդական է: Երբ Արա Սաղաթելյանը նշանակվեց այս պաշտոնում, իր հետ ԱԺ բերեց նաեւ Ռուբեն Գրիգորյանին: Ինչպես տեսնում ենք, շատ չանցած Սաղաթելյանի օգնականը դառնում է վերջինիս տեղակալը:

Այս պաշտոնանկությունների վերաբերյալ ԱԺ-ն որեւէ պաշտոնական հայտարարություն կամ պարզաբանում չի շտապում տալ՝ միայն նշվում է, որ այս կամ այն պաշտոնյան սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից:

ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ աշխատակազմի ղեկավարի տեղակալ-գործերի կառավարիչ Էրիկ Մինասյանը եւ ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության նախկին պետ Վարդան Թորոսյանը շարունակում են աշխատել ԱԺ աշխատակազմում՝ զբաղեցնելով այլ պաշտոններ, իսկ ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետը դեռեւս սպետեմբեր ամսին է նշանակվել:

«Ազգային ժողովի դերի փոփոխությանը զուգահեռ՝ շատացել են նաեւ ԱԺ աշխատակազմի անելիքները, եւ այս համատեքստում կոնկրետ աշխատանքների ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ կարող են լինել աշխատակիցների փոխատեղումներ, որը մտնում է աշխատակազմի բարեփոխումների ծրագրում»,- պարզաբանես Արսեն Բաբայանը:

«Ժամանակ» թերթն էլ օրերս գրել էր, որ աշխատանքից ազատվել են նաեւ ԱԺ աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահահաշվառման վարչության պետի տեղակալ Ռուզաննա Աթոյանը, հաշվապահական հաշվառման բաժնի պետ Սուսաննա Այվազյանը:

Տպել
2937 դիտում

Արա դու ձենդ կտրի. մեղադրող դատախազը՝ Արամ Մանուկյանին.լարված իրավիճակ ծռերի գործով նիստին

Ոչնչացվել են խաղաղ ու անմեղ մարդիկ. Բելառուս խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Բաքուն Նախիջեւանում գրոհիչ ավիացիա է կուտակել, քաղաքացիականների հավաքագրումն է փորձարկում

ՀՀ-ՌԴ ռազմավարական համագործակցությունը՝ «բարձր վստահության քաղաքական երկխոսության» ներքո

Սերժ Սարգսյան ընդունել է Լավրովին եւ ստացել Պուտինի ջերմ ողջույնները

Որոշ մանկապարտեզներ կգործեն առանց տնօրենների. «պուլտո՞վ» են կառավարվելու

Հայ ժողովուրդը շատ ջերմ ընդունեց ինձ. Սեբուն տպավորված է հայ հանդիսատեսից

Ես ունեմ ստույգ ինֆորմացիա, ձեզ է հանդիպել Սերժ Սարգսյանը. Արամ Մանուկյան

Օրենքն արդեն ընդունվել է. պաշտպանության հանձնաժողովի նախագահը՝ տարկետման կլոր սեղանի մասին

Հնչեց Հայկ Մելիքյանի վիրտուոզ նվագը Խաչատրյանի փառատոնի շրջանակներում

Մոսկվան շատ լավատես չէ ԼՂ հակամարտության արագ կարգավորման հարցում. Լավրով

ՀՀ-ն ոչնչացնելու է 140 միավոր զինտեխնիկա. Գերմանիան ՆԱՏՕ-ի միջոցով 1.3 մլն եվրո կհատկացնի

Վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով. Սուրենյան

ԱԺ-ի դիմաց կայանված մեքենան բռնկվել է վառելիքի արտահոսքի պատճառով. ԱԻՆ

Իմ որդին 15 տարեկան է, պաշտոն էլ չի ստացել. Կորյուն Նահապետյան

Լեւոն Արոնյանի կինը վարչապետին օգնելու է օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցում

3 տարի արտերկրից անօրինական ներմուծել են բջջային հեռախոսներ, պլանշետներ ու իրացրել դրանք

Պայթյուն՝ Բաղրամյան պողոտայում. տեսանյութ. Araratnews

Ես ընտրել եմ Քրիստ Մարուքյանին ու շատ փոշմանել. Արկադի Փելեշյան

Վանաձորի ավագանին արտահերթ նիստում հաստատեց Արկադի Փելեշյանի նշանակումը. լուսանկարներ