Հավաքների ազատությունը սահմանափակելու թաքնված միտում չկա. արդարադատության փոխնախարար

13/09/2017 schedule11:58

Ազգային Ժողովը քիչ առաջ 68 կողմ, 28 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը սեպտեմբերի երեկ լուրջ քննարկումների առիթ էր դարձել: Հատկապես «Ելք» խմբակցության պատգամավորները փոփոխությունների որոշ կետերում մտահոգիչ թաքուն դրույթներ անցկացնելու փորձ էին տեսնում: Մասնավորապես՝ հավաքները սահմանափակելու հիմքերի եւ այլն:  

Այս հարցի կապակցությամբ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, թե համենայնդեպս, ձեւակերպումները թողնում էին ընդերքային ու թաքուն քայլերի տպավորություն, ու այդ տպավորությունները զուրկ չեն հիմքից:

«Մենք բերում էինք փաստարկներ, թե ինչու կարող են այդպիսի ընկալումներ առաջացնել խնդրահարույց դրույթները, օրենքի նախագծի հեղինակները մեզ հետ եկան համաձայնության, որ այն ձեւակերպումը, որի հանելը անհամաձայնություն ու խնդիրներ է առաջացնում, պահպանվեն»,- նշեց Զեյնալյանը՝ հավելելով, թե միշտ մտավախություն ունեն, որ իշխանությունները կարող են ինչ-որ թաքնված դրույթներ անցկացնել, բայց այս հավաստիացումներից հետո, որ հին դրույթները, որոնց հանելը խնդրահարույց էր, պահպանվում են, կարծես մտավախությունները փարատվեցին:

«Հնարավոր չէ ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել, թե այս հարցը քաղաքական կանխամտածված միտում է ունեցել, սակայն հետագայում՝ կախված իշխանությունների վարքագծից, պարզ կլինի քաղաքական միտումներ կայի՞ն, թե ուղղակի ձեւակերպման խնդիր էր»,- տեսակետ հայտնեց Արտակ Զեյնալյանը:

Իսկ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, ով այս հարցի հիմնական զեկուցողն էր, հավաստիացնում է, թե ոչ մի կանխամտածված ու քաղաքական ենթատեքստով քայլ չի կատարվել:

«Մենք ընդամենը միտում ունենք գործող օրենքը նոր սահմանադրությամբ փոփոխված դրույթներին համապատասխանեցնելու: Որեւիցե թաքնված, բացասական  փոփոխություններ, իրավունքի հետքայլ մենք չենք նախատեսել եւ դրա համար ես համաձայն չէի որոշ պատգամավորների այն կարծիքի հետ, թե մենք ինչ-որ թաքնված հետքայլ ենք անում: Իրենց մտահոգությունները փարատված են»,- armtimes.com-ի զրույցում նշեց  Հովհաննիսյանը եւ հավելեց, թե հստակ են, թե որ պայմաններում կարող է սահմանափակվել հավաքների ազատությունը, ու այս առումով հետքայլ չկա՝ բոլոր հիմքերը պահպանված են:

Ամեն դեպքում՝ փոխնախարարը հավաստիացրեց, որ պատրաստ են քննարկել խնդրահարույց  հարցերը եւ պատրաստ են որոշակի շարադրանք փոխել, որպեսզի նաեւ ընդդիմությունն իրենց մտավախությունները փարատի:

Սեպտեմբերի 13-ին «Ելք» խմբակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ հավատում են հավաստիացումներին ու կողմ են քվեարկելու նախագծին: Իսկ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ այս նախագծում իրենք լուրջ մտահոգություններ ունեն, ուստի իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:

Տպել
1947 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված