13-ամյա տղա երեխան ինչո՞ւ է փորձել ինքնասպան լինել. լավ ընտանիքից, ժիր, աշխույժ

Արմավիրի մարզի գյուղերից մեկում ինքնասպանության փորձ կատարած 13-ամյա տղայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Արմավիրի բժշկական կենտրոնից նա տեղափոխվել է Երեւան:

Տուժածի վիճակի վերաբերյալ մանրամասներ բուժհաստատությունից մեզ չհաջողվեց պարզել: Համայնքի ղեկավարն ասաց, որ ինքն է երեխային հիվանդանոց հասցրել, իսկ հետո հրավիրված բրիգադը նրան տարել է Երեւան: Ասաց, որ բժիշկների տեղեկացմամբ, տղայի սիրտը թեպետ աշխատում է, բայց շնչահեղձությունից ուղեղն այտուցված է:

«Ինքնասպանության փորձ կատարելու հնարավոր պատճառների մասին ոչինչ չգիտեմ: Ծնողների հետ չենք խոսել, որովհետեւ ի վիճակի չեն իրենք հարցերի պատասխանել: Դեռ շուտ է ինչ-որ եզրակացություն անել»,- ասաց համայնքի ղեկավարը:

Ընտանիքում երեք երեխա կա: 13-ամյա տղան մեծ ու փոքր եղբայրներ ունի: Ապրում է ծնողների եւ տատ ու պապի հետ: Հայրն աշխատում է «Ջրային տնտեսությունում»: Գյուղի տեղամասի պետն է: Ինքնասպանության փորձից առաջ տղան որեւէ գրություն չի թողել:

«Շատ լավ ընտանիք է` չափված, ձեւված, դաստիարակված: Ոչ մի ընտանեկան հարց հաստատ չեմ կապի տեղի ունեցածի հետ: Ապրում են սոցիալական նորմալ պայմաններում: Ոչ գրություն կա, ոչ ավելորդ ինչ-որ բան կարող ենք կապել այդ երեխայի հետ: Ինքը սայտեր-մայտերից էլ էր հեռու, հեռախոսներ մտնելու սովորություն չուներ. այսօր գիտեք` ինչքան է դա տարածված: Դրա հետ հեչ հավես չուներ: Նա նաեւ ժիր, ճարպիկ,աշխույժ տղա էր»,- ասաց գյուղապետը:

Ինքնասպանության փորձ կատարած տղայի վարքում նա արտառոց ոչինչ չի նկատել:

Դեպքը տեղի է ունեցել երեկ` սեպտեմբերի 12-ին` ժամը 16:30-ի սահմաններում: Նրան հայտաբերել է մեծ եղբայրը` տան այգում խաղողի վազերը կախելու համար նախատեսված հենասյանը ամրացված մետաղալարից հակի թելով կախված: Նրան հաջողվել է կտրել պարանը, եւ 13-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց:

Տպել
5836 դիտում

«Նեմրան», Մգեր Արմենիան եւ «Դեպի Եվրատեսիլի» 1-ին կիսաեզրափակչի մյուս հաղթողները

Բանակցային գործընթացն անարդյունավետ է, պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի. Հասանով

Թումոն արժանացել է ՏՏ համաշխարհային համաժողովի գլխավոր մրցանակին

Վթարային ջրանջատում՝ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում՝ փետրվարի 20-ին

Ի՞նչու ԵՄ պաշտոնյաները չեն այցելում Արցախ. Եվրախորհրդի 16 անդամների հարցը Մոգերինիին

Հայաստանի յոթ բռնցքամարտիկ 300 ներկայացուցիչների հետ կմասնակցի «Ստրանջայի» մրցաշարին

ԱԻՆ-ը պարզաբանել է 9-ամյա դստեր հետ կամրջից նետված կնոջ աշխատանքից ազատվելու տեղեկությունը

Մրցույթ՝ «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար

Վանաձորում գործազուրկների թիվը նվազել է. ո՞րն է պատճառը

ԱՄՆ-ում աշակերտների ցույցերը արդյունք տվեցին. զենքի ազատ վաճառքը սենատի որոշմամբ կխստացվի

Անառողջ սնունդ Հայաստանում, շուտով. McDonald's-ի բացասական կողմերը

Ի՞նչ է պետք անել Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու համար

Մարտի 1-ից սկսած մինչեւ հոկտեմբեր 4 723 դեղից 3 632-ը բաց կթողնվեն միայն դեղատոմսով. ցանկ

Քաղաքացիական պայմանագիրը, Հանրապետությունն ու ԼՀԿ-ն առաջիկայում 1 կուսակցություն կդառնա՞ն

Թուրքիային հանձնված «Սանասարյան հան» շենքը վերադարձվել է Պոլսի Հայոց պատրիարքարանին

Այս ի՞նչ կեղտոտ երգեր եք երգում. Ձախ Հարութ

Արցախյան պատերազմում հաշմանդամ դարձածների բողոքի ձայնը տեղ է հասել  

Թուրքիայում առանց բացատրությունների 2 քուրդ լրագրողների են ձերբակալել

Ինչպես են զինվորները լվանում իրենց համազգեստը

Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մետր