Բանկերը ծաղկում են քաղաքացիների սնանկացման եւ արտագաղթի արդյունքում. Միքայել Մելքումյան

13/09/2017 schedule14:14

Բանկերը գերշահույթներ են ապահովում, իսկ քաղաքացու մասին ո՞վ պետք է մտածի. այսօր, ԱԺ-ում «բանկերի ու բանկային գործունեության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի քննարկումների ժամանակ ամբիոնից իր դժգոհությունը արտահայտեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, թե տարիներ ի վեր ամեն ինչ արվում է, որ հանկարծ բանկերը վնասներ չկրեն, արդյունքում ժողովուրդն է տուժում:

«Բանկերը մեզանում ամենաանձեռնմխելի, էլիտար բլոկն է. դե պարզ է, որովհետեւ վարկերը ստանում են 0.25, կամ 0.75 տոկոս տոկոսադրույքով, բայց քաղաքացիներին տրվում է 18, 20 կամ ավելի տոկոսներով՝ ստանալով գերշահույթներ: Դա դեռ բավական չէ, մի բան էլ ասում է՝ քաղաքացի՛, եթե քո վիճակը լավացել է, որ դու տանում ու ժամկետից շուտ փորձում ես վարկերդ մարել, ուրեմն պետք է շքեղության տուրք վճարես, բա քո վիճակը լավացել է, պիտի բանկին տուրք տաս, որ դու բանկի հնարավոր 3,5 կամ տաս տարիների հնարավոր գերշահույթների մեխանիզմը խաթարել ես: Ու դեռ մի բան էլ զեկուցողն էստեղ կանգնած զարմանում է, որ մենք փորձում ենք շարքային քաղաքացու շահը պաշտպանել ու ասել, որ եթե քաղաքացին ունի հնարավորություն իր կնքած պայմանագրից շուտ մարելու վարկը, նրան չասել՝ ստոպ, դու խախտել ես բանկի հնարավոր գերշահույթների մեխանիզմը, ու դրա համար պիտի նալոգ վճարես»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Իսկ նույն խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բերեց մի օրինակ, երբ մի ամբողջ գյուղ փոխկապակցված, ընդամենը 60 միլիոն դրամ վարկ են տվել ու ամբողջ գյուղին երաշխավորության պայմանագրեր ստորագրել են տվել:

«Հիմա ամբողջ գյուղի հաշիվները կալանքի տակ են, աշխատավարձ չեն ստանում. լավ բա էս գյուղը ո՞նց է ապրելու: Լավ՝ բա էդ բանկը որեւէ պատասխանատվություն չունի՞ այս պետության հանդեպ: Այսինքն՝ ինքն առանձին պետության կարգավիճակում աշխատող կառույց է դարձել: Սա փորձանք է մեր գլխին»,- ասաց Բագրատյանը՝ կառավարությանը կոչ անելով քննարկել ու միասին զսպել բանկերի ախորժակը, հակառակ դեպքում, նշեց, որ կառավարությունը կորցնում է քաղաքացու վստահությունը:

ԱԺ փոխխոսնակ, տնտեսագիտության դոկտոր Միքայել Մելքումյանն էլ նշեց, թե ցավոք, բանկային համակարգն անցած 10-15 տարում այն համակարգերից մեկն է, որը լոմբարդային բնույթ կրեց:

«Ճիշտ է, բանկային ոլորտի ներկայացուցիչները հայտարարում են, թե իրենք պահպանել են կայունությունը, բայց դա գերեզմանային կայունություն է, երբ բանկային համակարգերը ծաղկել են, հարյուր հազարավոր քաղաքացիների սնանկացման ու արտագաղթելու արդյունքում»,- հայտարարեց Միքայել Մելքումյանը:

Տպել
3063 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին