Չարչարանաց ուղի. դատապարտել են հանցագործի փոխարեն

13/09/2017 schedule15:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի սեպտեմբերի 11-ի համարում

Լոռու մարզի Սարատովկա գյուղի բնակիչ Արմեն Պողոսյանի քրգործը արդարադատության պատմության ամենադաժան ու ամենաուսանելի գործերից է: Այս պատմությանը դեռ շատ կանդրադառնան, կվերլուծեն ու, հուսով ենք, հետեություններ կանեն: Կատակ բան չէ՝ չկատարած հանցանքի համար մարդը դատապարտվել է 15 տարի ազատազրկման, որից 5,5 տարին անցկացրել է Կոշի գաղութում եւ միայն պատահականության շնորհիվ՝ իրական հանցագործի բռնվելու ու խոստովանության հետեւանքով ժամկետից շուտ ազատ արձակվել: Պատկերացնելն անգամ սարսափելի է, թե Սարատովկայի 23-ամյա նախրապան Արմեն Պողոսյանն ու իր հարազատներն ինչեր են քաշել այդ 5,5 տարիների ընթացքում՝ ինչ չարչարանաց ուղի են անցել:

Ոճրագործություն

1999-ի սեպտեմբերի 1-ը Սարատովկա գյուղի համար չարագուշակ օր էր: Այդ օրը Ղանդիլյանների դուստրը՝ 12-ամյա Գեղեցիկ Ղանդիլյանը, դպրոցից վերադառնալուց հետո գնացել էր կորած հորթերին փնտրելու եւ չէր վերադարձել: Ծնողներն ու գյուղացիները երկար փնտրել էին նրան՝ ապարդյուն: 40 օր անց՝ հոկտեմբերի 7-ին աղջկա դիակը գտան գյուղի քարհանքում. գյուղացիներից մեկը այդտեղով անցնելիս գարշահոտ էր զգացել եւ քարերի արանքից հայտնաբերել աղջկա դիակը: Քննությունը ցույց տվեց, որ նրան բռնաբարել են, ապա դանակի 2 հարված հասցնելով՝ սպանել ու թաքցրել քարերի տակ: Կասկածները կանգ առան աղջկան վերջին անգամ տեսած հովվի՝ Արմեն Պողոսյանի վրա, որն աղջկան փնտրողներին միամտաբար հայտնել էր, որ տեսել է նրան գյուղի մոտակայքի խողովակների վրայով անցնելիս:

Հենց հոկտեմբերի 7-ի ուշ երեկոյան նրան տարել են ՆԳ բաժին եւ այլեւս բաց չեն թողել: Տղայի խոշտանգումների մասին վկայող բազմաթիվ ապացույցներ կան գործում. մեկուսարանից դեղ են ուզել՝ ծեծից թարախակալած ականջը բուժելու համար, գործում «քսիֆ» կա, որը նա ուղարկել է ծնողներին՝ գրելով. «Ես անմեղ եմ, այս գործն ինձ վրա սարքել են»: Կան նրա բազմաթիվ բողոք-դիմումները, որոնք գրվել են հետագայում՝ խոշտանգումների վտանգը վերանալուց հետո: Սակայն մինչ այդ՝ դաժան ծեծի ու սպառնալիքների արդյունքում (սպառնացել են, որ մի քանի ուրիշ սպանություններ կդնեն վրան եւ այլն) նա խոստովանական ցուցմունքներ է ստորագրել: Ընդ որում, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկել նաեւ նրա եղբորը՝ Արտակին, որը դեպքի օրը Արմենի հետ է եղել:

Նրա վրա անգամ շուն են բաց թողել: Սակայն Տաշիրի դատախազության քննիչ Ն.Միքայելյանն ու դատախազ Սուքիասյանը միայն գրավոր ցուցմունքներով չեն բավարարվել: Նրանք «հանցագործին» տարել են դեպքի վայր, որ նա անձամբ ցույց տա, թե որտեղ եւ ինչպես է բռնաբարել ու սպանել երեխային, եւ տեսագրել են այդ ցուցմունքները: Այդ տեսագրության ժամանակ Արմենը արտասվելիս է եղել: Գործը բացահայտելու մարմաջով տարված քննիչը տեսագրումից առաջ մանրամասն բացատրել է, թե ինչն ինչպես է արել հանցագործը, եւ ստիպել է, որ զոհը սերտի այդ ամենը, որ տեսախցիկի առաջ չսխալվի:

Կեղծ ապացույցներ

Սակայն, քանի որ ուղղակի վկաներ չկային, նաեւ երաշխիք չկար, որ հանցանք չկատարած տղան մինչեւ վերջ կպնդի ինքնախոստովանական-ինքնազրպարտչական ցուցմունքները, ուստի քննչական մարմինն ավելի հեռուն է գնացել՝ կեղծվել են փորձաքննությունների արդյունքներն ու իրեղեն ապացույցները: Նախ, ձեւակերպել են՝ իբր Արմեն Պողոսյանի գրպանից գտան այն ծալովի դանակը, որով նա կատարել է սպանությունը, ապա դատահետքաբանական փորձաքննություն են նշանակել, եւ փորձագետ Է.Բաբայանը սեւով սպիտակի վրա գրել է, որ Գեղեցիկ Ղանդիլյանի վնասվածքները համընկնում են դանակի կառուցվածքին: Սակայն սա գործով անցնող միակ փորձագետը չէ, որ կեղծ ապացույցներ է սարքել: Բոլոր փորձագետները, որոնք նախապես զգուշացվել են «ակնհայտ կեղծ եզրակացություն տալու դեպքում նախատեսված պատասխանատվության մասին», գնացել են անմեղ մարդուն կործանելու՝ քննիչների թելադրանքով եզրակացություն տալու ճանապարհով:

Դատակենսաբանական փորձաքննության եզրակացությամբ (փորձագետ Հ.Հարությունյան) «հաստատվել է», որ աղջկա դիակի վրա հայտնաբերված մազը համապատասխանում է Արմեն Պողոսյանի սեռական օրգանների մազին, իսկ շորի վրա հայտնաբերված սերմնահեղուկը Արմեն Պողոսյանինն է: Ետ չի մնացել նաեւ քրեագիտական փորձաքննությունը, որը «հայտնաբերել է», որ Գեղեցիկ Ղանդիլյանի հագուստի վրա հայտնաբերված մանրաթելերը համընկնում են Արմեն Պողոսյանի սպորտային անդրավարտիքի գործվածքի մանրաթելերին: Այս վայ փորձագետներին լրացրել են դատական հոգեբույժները, որոնք գրել են, որ Պողոսյանն իրենց պատմել է, թե բռնաբարության եւ սպանության հեղինակն ինքն է եւ զղջում է դրա համար: Նրանք նաեւ «պարզել են», որ Պողոսյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապում, հիվանդագին խանգարումներ չի ունեցել եւ արարքի կատարման պահին մեղսունակ է եղել:

Մի դատիր

Լոռու մարզի առաջին ատյանի դատավոր Գ.Գագիկյանը, քրեական գործերով վերաքննիչ դատարանը՝ Գ.Մելիք-Սարգսյան, Ռ.Ազարյան, Տ.Սահակյան կազմով եւ քրեական գործերով վճռաբեկի պալատը՝ Մհեր Խաչատրյանի նախագահությամբ, փաստորեն առանց խորանալու, առանց ամբողջական դատաքննություն կատարելու, անարդար դատավճիռ են կայացրել՝ Ա.Պողոսյանին դատապարտելով 15 տարի ազատազրկման: Նրանք, բացի ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները վկայակոչելուց, հիշատակել են փորձաքննությունների արդյունքները եւ այժմ էլ արդարանում են, թե՝ մենք ի՞նչ կարող էինք անել, փորձագետները հաստատել են տղայի մեղքը: Իրականում՝ հենց փորձաքննությունները բազում հարցեր են առաջացրել Արմեն Պողոսյանի գործով զբաղվող Արթուր Սաքունցի եւ Միքայել Դանիելյանի մոտ, որոնք խիստ հետեւողականորեն պայքարել են անմեղ տղայի արդարացման համար եւ արել գրեթե անհնարինը:

Մասնավորապես՝ Հելսինկյան ասոցիացիան իր միջոցներով դիմել է անկախ փորձագետի՝ վրաց հայտնի դատափորձագետ Մայա Նիկոլաշվիլուն, որը գործի նյութերի հիման վրա իր կարծիքն է ուղարկել՝ տարակուսանք հայտնելով, որ 40 օր նեխած դիակի վրա փորձագետները սերմնահեղուկ են հայտնաբերել. «Դա սպիտակուցային նյութ է եւ շատ արագ է քայքայվում»: Նաեւ իր զարմանքն է հայտնել, որ չնայած փորձագետը չի կարողացել պարզել մահվան պատճառը (դիակի նեխման պատճառով), սակայն բռնաբարությունն ու սպանությունը՝ որպես մեղադրանք արդեն առաջադրել են Պողոսյանին: Դատարանները Նիկոլաշվիլու կարծիքը պարզապես արհամարհել են եւ հենվել սեփական՝ «փորձված» մասնագետների կարծիքի վրա: Դատարանները նաեւ արհամարհել են դատարանում Արմենի տված ցուցմունքները՝ խոշտանգումների մասին, որոշել են, որ դրանք «պատասխանատվությունից խուսափելու նպատակով են տրվում»:

Մեղադրական դատավճռի կայացման գործում իր ներդրումն ունի նաեւ մամուլը: Ուղղակի սարսռում ես՝ կարդալով այս գործին նվիրված հոդվածները: «Ընդամենը 22 տարեկան մի տղա այնպիսի հանցանք է գործել, որից հետո մոռացում չկա: Եւ ամեն բան ժխտելն էլ փրկություն չէ, ինքն իրենից, իր ներսը լափող քայքայումից ո՞ւր պիտի փախչի». այս կարգի մի գեղարվեստական-մեղադրական հոդված է գրել «02»-ը: «Նախրապանը ամեն միջոցի դիմեց ջրից չոր դուրս գալու համար, չքմեղ ձեւացավ, նույնիսկ այլուրեքության հարց առաջ քաշեց, բայց անկարող եղավ խուսափել քրեական պատասխանատվությունից»,- գրել է «Հայաստանը»:

Իսկ անմեղ դատապարտվող տղան այդ օրերին վերջին ճիգերն էր գործադրում՝ գրելով վերադաս ատյանին. «Խնդրում եմ, հավատացեք, որ առաջիկայում՝ թեկուզեւ իմ անմեղ տեղը դատվելուց հետո, այդ շրջանին էլ ավելի մեծ աղետ է սպասվում այն հանցագործի կողմից, որը գուցե հետեւում էր ողջ դատական պրոցեսին, կհետեւի նաեւ գործի հետագա ընթացքին՝ հավատալով, որ արդարադատությունն իրեն կօգնի հետագայում էլ ավելի ոճրագործություններ կատարել, քանի որ օրենքն իր կողմն է»: Հինգ տարի անց տղայի կանխատեսումը կատարվեց. Գեղեցիկ Ղանդիլյանին բռնաբարած ու սպանած մարդը (ազգությամբ եզդի) նմանատիպ մեկ այլ հանցագործության վրա բռնվելով՝ խոստովանեց իր նախկին հանցանքը, ինչի շնորհիվ էլ Արմեն Պողոսյանի գործը բեկանվեց (99-ին գրած վերաքննիչ բողոքում Պողոսյանը դատարանի ուշադրությունն էր հրավիրել դեպքի օրը մոտակայքում խոտ հնձող եզդիների վրա): Սակայն նրա գործը սարքած քննիչը, դատախազը, դատավորները, փորձագետները դեռեւս պատժված չեն, եւ Արմեն Պողոսյանին ու նրա ընտանիքին պատճառված վնասները փոխհատուցված չեն:

Արմինե Օհանյսն

Տպել
1283 դիտում

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ