Գեղամյանը սյուրպրիզ արեց եւ կոչով դիմեց Ռոբերտ Քոչարյանին

13/09/2017 schedule16:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի սեպտեմբերի 11-ի համարում

Հայ հանրությունը արդեն մեկ ամիս շունչը պահած սպասում էր սեպտեմբերի 10-ին՝ ակնկալիքով, որ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «սյուրպրիզ» (անակնկալ) կմատուցի իրեն՝ ներկայացնելով կուսակցության նոր մարտավարությունը: Անակնկալը իրոք տեղի ունեցավ, որովհետեւ 2003 թվականի նախագահական ընտրությունների քարոզչական փուլից սկսած՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի անվերապահ պաշտոնանկությունը պահանջող Արտաշես Գեղամյանը երեկ Ճարտարապետների միությունում, կուսակցության ակտիվի հետ հանդիպման ժամանակ, խոսելով այն մասին, թե ինչ պետք է առաջիկայում անի ընդդիմությունը՝ բառացիորեն հայտարարեց հետեւյալը. «Պայքարել. ուրիշ պատասխան չկա: Ի՞նչ ձեւով, ի՞նչ միջոցներով: Հերթական անգամ դիմում եմ քաղաքական այն ուժերին, ովքեր պատասխանատվություն են զգում երկրի ապագայի նկատմամբ:

Բոլորս պարտավոր ենք հանուն մեր երեխաների, հանուն մեր վաղվա ապագայի համախմբվել: Գաղափարը մեկն է, ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին հեռացնելը: Ոչ, երկիրը տեղափոխել բնականոն  Սահմանադրական զարգացման դաշտ»: Կարծում ենք, ավելի մեծ «սյուրպրիզ» Արտաշես Գեղամյանից դժվար էր սպասել, քանի որ նա ոչ միայն կարծում է, որ այդ սահմանադրական զարգացման դաշտը հնարավոր է Ռոբերտ Քոչարյանի նախագահի պաշտոնում մնալու պարագայում, այլեւ հիմնավորեց, որ դա կարող է անել հենց Ռոբերտ Քոչարյանը:

«Ստեղծված իրավիճակում միակ եզակի ճանապարհը հետեւյալն է: Պարոն Քոչարյան, կրկին ու կրկին անգամ դիմում եմ ձեզ՝ դուք խրվել եք ծայրաստիճան: Ցավոք սրտի, եթե գործերն այսպես ընթանան, ձեր անունը ողբերգական երանգներով է հիշվելու: Ես երբեք չեմ ուզենա, որ Հայաստանի նորագույն պատմության ընթացքում, լինի դա առաջին նախագահը, երկրորդը, գալիք նախագահները, որ նրանց անունը ողբերգական հնչողություն ունենա: Ուստի, քանի դեռ ժամանակ կա, անհապաղ լուծարեք այս ապիկար Ազգային ժողովը, ինքներդ երաշխավորը դարձեք ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների: Ժողովուրդն այդ պարագայում Ազգային Ժողով կձեւավորի, վերջինս կձեւավորի կառավարություն, եւ հավատացնում եմ բոլորին եւ ձեզ, պարոն Քոչարյան, որ դա նախկինում գործած ձեր մեղքերի քավությունը կլինի», - դիմելով Ռոբերտ Քոչարյանին՝ հայտարարեց Արտաշես Գեղամյանը:

Մի կողմից՝ Գեղամյանի նման քայլը կարող է անտրամաբանական կամ առնվազն անհետեւողական թվալ, եթե նկատի ունենանք, որ դեռեւս երեք ամիս առաջ «Ազգային միաբանություն» կուսակցության լիդերները ծիծաղում էին Արամ Կարապետյանի, ՀՌԱԿ-ի, Տիգրան Կարապետյանի համանման առաջարկների, կոչերի եւ հորդորների վրա՝ համարելով, որ Ռոբերտ Քոչարյանի մեղքերին քավության քաղաքական ճանապարհ չկա, որ պետք է պայքարել բուն պատճառի՝ Ռոբերտ Քոչարյանի եւ ոչ թե նրա հետեւանք՝ ԱԺ-ի եւ կառավարության դեմ: Բայց մյուս կողմից՝ երեկվա իր ելույթում Արտաշես Գեղամյանը հստակ հասկացրեց, որ ինքը կատեգորիկ դեմ է մյուս այլընտրանքին, այսինքն՝ արմատական քայլերի դիմելուն: Նախ՝ պարոն Գեղամյանը հայտարարեց, որ չի վստահում ընդդիմադիր իր գործընկերներին, որոնք արմատական գործողությունների կոչեր են անում:

Նա ներկաներին պատմեց, որ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը վերջինն ինքն է իր թիմակիցներով հեռացել Բաղրամյան պողոտայից: Հայտարարեց նաեւ, որ իր գործընկերները չեն կատարել իրենց խոստումները. «Բա որ ասում էին, թե հարյուրավոր մահապարտներ եկան Հրազդանից, Դարալագյազից` էլ չգիտեմ որտեղից, ո՞ւր էին: Հիմա այդ նույն մարդիկ ասում են՝ վճռականություն չկա: Վճռականությունը ո՞րն է. որ անպայման մեզանից մեկը մեռներ, ճոխ թաղում անեին, հետո էլ դրա վրա սպեկուլյացիաներ անեի՞ն»: Մերժելով արմատականությունը՝ Արտաշես Գեղամյանը ներկայացրեց նաեւ դրա անհրաժեշտության աշխարհաքաղաքական հիմնավորումները. «Վերահաս վտանգը թակում է մեր դարպասները՝ լինի դա հյուսիսից, հյուսիսարեւելքից, թե հարավից: Մենք դատապարտված կլինենք, եթե չգիտակցենք այս ամենը: Բոլորս պարտավոր ենք տոգորվել միայն ու միայն այս գաղափարով»: Մինչեւ վերջերս համազգային համախմբման անհրաժեշտության նման հիմնավորումներ էին ներկայացնում միայն իշխանությունները:

Հ.Գ. Արտաշես Գեղամյանը ասում է, որ «Արդարություն» դաշինքի հետ հետագա համագործակցության ուղիների մասին հնարավոր կլինի խոսել միայն դաշինքի սեպտեմբերի 17-ի համաժողովից հետո:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1833 դիտում

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան