Կինը խոհանոցից վերելակով նկուղ իջնելիս է եղել, երբ ճոպանը պոկվել ընկել է. մանրամասներ

13/09/2017 schedule16:50

Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի Նվեր Սաֆարյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի տան ինքնաշեն վերելակը պոկվելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ երեկ հերթական ինքնաշեն վերելակն է պոկվել, ընկել. այս անգամ դեպքը տեղի է ունեցել Ավան վարչական շրջանում՝ Նվեր Սաֆարյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի տան ինքնաշեն վերելակը պոկվել եւ ընկել է. վերելակում եղել է տանտիրուհին, որն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն: Իզմիրլյան բժշկական կենտրոնից արդեն մի քանի ժամ է չեն կարողանում ճշտել, թե կինն ի՞նչ վնասվածքներ է ստացել եւ վիճակն ինչպես է գնահատվում:

Մեզ հաջողվեց պարզել, որ տուժած 49-ամյա կինը խոհանոցից վերելակով նկուղ իջնելիս է եղել (նկուղի խորությունը 2 մետր է), երբ ճոպանը պոկվել ընկել է:

Նշենք, որ անհատական տներում տեղադրված վերելակները չեն համարվում արտադրական վտանգավոր օբյեկտներ: Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի՝ արտադրական վտանգավոր օբյեկտներ են հանդիսանում այն վերելակները, որոնք տեղադրվում են բազմաբնակարան բնակելի շենքերում եւ հանրային նշանակության շենքերում: Մեր զրույցում ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների եւ ճոպանուղիների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանն ասաց, որ բացի նրանից, որ մասնավոր սեփական տներում տեղադրված վերելակները չեն հանդիսանում արտադրական վտանգավոր օբյեկտներ, նաեւ դրանք փորձաքննության ենթակա չեն: «Թե ինչ տեխնիկական թերություններ են առաջացել, որ նման դեպք է տեղի ունեցել, չեմ կարող պատասխանել, ինչպես նաեւ չեմ կարող պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք սեփական տանը տեղադրված վերելակը եղել է գործարանային արտադրանք, թե՞ ինքնաշեն:

Դեռ պարզ չէ արդյո՞ք այդ վերելակը նախատեսված է մարդկանց տեղափոխելու, թե՞ բեռներ տեղափոխելու համար:

Առաջին դեպքը չէ, երբ սեփական տներում ինքնաշեն վերելակ է պոկվում: Մասնավորապես 2015 թվականին Աջափնյակում գտնվող տներից մեկում ինքաշեն վերելակը պոկվել էր. մահացել էր 5-ամյա երեխա: Մեր հարցին, թե ինչպես պետք է լուծվի ինքնաշեն վերելակների հետ կապված խնդիրը, Լուսինե Հովհաննիսյանն ասաց, որ խնդիրը կլուծվի օրենսդրական փոփոխություններով: «Վերելակներ տեղադրելը ինքնին լիցենզավորված գործընթաց է, ցանկացած ոք վերելակ տեղադրելու իրավունք չունի, բայց ցավոք, լինում են դեպքեր, որ ոչ լիցեզնավորված կազմակերպությունն է իրականցնում տվյալ գործունեությունը»,- ասաց Լուսինե Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է բազմաբնակարան բանկելի շենքերում տեղադրված վերելակներին, ապա ըստ վիճակագրական տվյալների՝ տեղադրված 4596 վերելակներից 1815-ը արդեն ստացել է վերջնական փորձագիտական եզրակացություն: Ըստ Հովհաննիսյանի՝ շուրջ 1000 վերելակի փորձաքննություն տվյալ պահին գտնվում է ընթացքի մեջ. փորձաքննության եթարկված վերելակներից 15-ը ստացել է բացասական եզրակացություն: Դա վերաբերում է տարբեր վարչական շրջաններում տեղադրված վերելակներին:

Սյունիքում մեկ վերելակ ստացել է բացասական եզրակացություն, իսկ Լոռիում՝ 8:

Տպել
2081 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին