Կարեն Կարապետյանի կառավարությունը ներկայացրել է մեկ տարվա գործունեության հաշվետվությունը

13/09/2017 schedule16:55

ՀՀ կառավարությունը ներկայացրել է 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտրված ոլորտներում արձանագրված արդյունքների վերաբերյալ հակիրճ հաշվետվություն: Ժամանակահատվածը համընկնում է Կարեն Կարապետյանի պաշտոնավարման շրջանի հետ:

Ըստ կառավարության հաշվետվության մեջ նշվում է, որ WB «Doing Business» զեկույցի շրջանակում հաստատվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագիրը։ Հաստատված 49 միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է, որ ՀՀ դիրքը 190 երկրների շարքում 38-րդ տեղից, այլ հավասար պայմաններում, կբարելավվի 12 կետով:

Հաշվետվությունում նշվում են գործարար միջավայրի բարելավմանն ուղղված իրավական կարգավորումներ.

  • Նվազեցվել է գյուղատնտեսության ոլորտի ջերմոցային տնտեսությունների եւ վերամշակող կազմակերպությունների կողմից սպառվող բնական գազի սակագինը.
  • Հստակորեն սահմանվել են հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու հանցագործություն համարվող բոլոր գործողությունները, ինչպես նաեւ կրկնակի բարձրացվել է դրանք չվճարելու խոշոր չափի նվազագույն շեմը` 2 միլիոնից դառնալով 4 միլիոն դրամ.
  • Հաստատվել են ԱԱՀ գումարները արտահանողներին վերադարձնելու պարզեցված ընթացակարգեր՝ մինչեւ 20 մլն ԱԱՀ գումարների վերադարձի համար սահմանելով 4 օր․
  • Ոչ պետական մարմիններին (լիազորված օպերատորներ` Հայփոստ, Արդշինբանկ, Ամերիաբանկ եւ Կոնվերս բանկ) վերապահվել է պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որոշ գործառույթներ․
  1. Գործարարների հետ քննարկումների արդյունքում խնդիրների բացահայտում եւ հնարավոր լուծումների մշակում․
  • Ռուսաստանի Դաշնությունից ալմաստի հումքի մտակարարումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հստակեցվում են ընթացակարգերը։ Արդյունքում` կսկսվեն ալմաստի հումքի կանոնավոր մատակարարումները ՌԴ Գոխրանից:
  1. Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին, սկսնակ ձեռնարկատերերին եւ նորարարության զարգացմանը.
  • «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ կողմից 2016թ-ի սեպտեմբեր ամսից ի վեր թվով 63 տնտեսվարողի տրամադրվել է ընդհանուր 2․3 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով արտոնյալ վարկեր։
  • ՏՏ ոլորտում երկարաձգվել է հարկային արտոնություններից օգտվելու նախկին ժամկետը` 2020թ. հունվարի 1-ի փոխարեն արտոնություններից օգտվելու ժամկետը սահմանվել է 5 տարի:

2016թ․ սեպտեմբերից մինչ այժմ հավաստագրվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 144 սկսնակ ընկերություն:

Տպել
1653 դիտում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը