Հենց Ամստերդամի օրակարգ ունենամ, կգնամ Ամստերդամ. վարչապետը՝ Մարուքյանին

13/09/2017 schedule17:18

«Պարոն վարչապետ, դուք չեք այցելում արեւմտյան երկրներ, չեք փորձում այնտեղից ներդրումներ ներգրավել, ձեզ չե՞ն հրավիրում Արեւմտյան մայրաքաղաքներից, կենտրոններից, որ այցելեք, կամ ինձ թվում է, որ հրավիրում են, բայց դուք չեք գնում՝ այդ այցերը մենք չենք տեսնում: Ի դեպ՝ երկու տարբերակներն էլ մեր երկրի համար բացասական են»,- ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հարցն ուղղեց վարչապետ Կարեն Կարապետյանին:

Պատասխանելով պատգամավորին՝ Կարեն Կարապետյանը նշեց, թե իրականում այցը ինքնանպատակ չի կարող լինել, ու եթե չի այցելում, դա չի նշանակում, որ Արեւմտյան երկրների կամ ներդրողների հետ օրակարգ չունենք, կամ չեն քննարկվում այդ թեմաները: Առաջիկայում կլինեն այդպիսի այցելություններ, վստահեցրեց վարչապետը, բայց կլինեն, երբ լինի նման օրակարգ:

«Կայցելենք, երբ լինի առարկայական խոսելու թեմա, որպեսզի այն չվերածվի տուրիզմի: Ինչ վերաբերում է արեւմտյան երկրներ տարանջատմանը, ԵԱՏՄ անդամ լինելով, մենք որեւիցե այլ շուկաների նկատմամբ թերուշադրություն չենք ցուցաբերել»,- ասաց վարչապետը՝ հավելելով , թե դեպի Եվրոպական երկրներ արտահանման աճի տեմպը գերազանցում է դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման աճի տեմպին:

Էդմոն Մարուքյանն արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանի այս դիտարկմանն ու նշեց, որ անհանգստացնում է անցած մեկ տարվա ընթացքում նման այցեր ու հանդիպումները եւ դրանց արդյունքում Հայաստան ներդրումներ ներգրավելու հարցերի օրակարգում չլինելը:

«Ձեր պատասխանից ես այդպես հասկացա, որ չկա նման օրակարգ»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը:

Վարչապետը հստակեցրեց, թե ինքն ասում էր, որ արեւմտյան երկրների, ԱՄՆ-ի հետ նման օրակարգ կա, եւ կոնտակտները բավականին ինտենսիվ են, եւ ինքը նկատի ուներ միայն, որ նման այցեր կատարելու օրակարգ չկա:

Էդմոն Մարուքյանը տեղից նշեց, թե այդ ժամանակահատվածում որքան շատ է դեպի ԵԱՏՄ երկրներ գնում վարչապետը, ինչին Կարեն Կարապետյանը արձագանքեց՝ «Օրակարգ ունեմ, գնում եմ, էլի էմ գնալու: Հենց Ամստերդամի օրակարգ ունենամ, կգնամ Ամստերդամ»:

Տպել
1218 դիտում

Կառավարությունը ՏՏ ոլորտը դիտարկում է որպես տնտեսության առանցքային ճյուղերից մեկը.վարչապետ

ՀՀ ԱԻՆ-ում էր ՄԱԿ-ի գրասենյակի անվտանգության գծով խորհրդատու Ինոք Փեննի-Լային

Վանաձորցի ծննդկանի մահվան մեջ մեղադրվող բժիշկ Շահվերդյանը շարունակում է աշխատել. ՀՔԱՎ

ՊԵԿ-ը կոծկում է հիփոթեքի տոկոսագումարների հավաքագրման խնդիրը. պարզաբանում է ներկայացրել

Գերմանիայում տապալվեցին կոալիցիոն բանակցությունները. Մերկելը երկընտրանքի առջեւ է

Սովամահություն, բռնություն, աղքատություն, ահաբեկչություն. 180 մլն երեխա`ծայրահեղ պայմաններ

ՀՀԿ կերակրատաշտից սնվող կայքին պատգամավորների ցուցակ է տրվել, որոնց պետք է ռասկրուտկա անել

Նաղդալյանը ոչ թե 2 մլն դրամի է խոսել, այլ՝ 1.4 միլիոնի. ԱԺ-ն ներողություն է խնդրում

ԼՂ հիմնախնդիրը կարող են կարգավորել միայն հակամարտության կողմերը. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Թոշակ հանապազօրյա. բնակչության 70 տոկոսը թոշակի հույսին է

Նման գործելաոճը դատապարտելի է. ՀՎԿ-ն՝ պատասխնել է Էդմոն Մարուքյանին

Թուրքիայում միայն 16 հայկական դպրոց է մնացել` 3.000 աշակերտով. Hürriyet

ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է ՌԴ

Վիգեն Սարգսյանի տապալված իմիջը եւ Ծառուկյանի պահպանած իմիջը

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կարևոր գործընկեր է ՀՀ ընտրական գործընթացի բարելավման ոլորտում. ԱԳՆ

Հայաստանն ու Չինաստանը քննարկում են անվտանգության ոլորտում համագործակցությունը

Մխիթարյանը պայքարում է ՄՅՈՒ-ում իր կարիերան փրկելու համար. The Sun

ՊԵԿ-ը մարդկանցից ետ է պահանջում հիփոթեքի տոկոսագումարների համար վերադարձված եկամտահարկերը

ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի առաջարկի վերաբերյալ տեղի կունենան խորհրդարանական լսումներ

Պետք է ավելի շատ խստացնել, ոչ թե հանել կամ սահմանափակել տարկետման իրավունքը. զինծառայող