Ինչպե՞ս են մեծ քանակությամբ ձկներն Ախուրյանի ջրամբարից հայտնվել գյուղերում (լուսանկարներ)

13/09/2017 schedule17:32

Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երեւում է, թե ինչպես են Արմավիրի մարզի Արգինա գյուղի ջրատարների մեջ հայտնվել մեծ քանակությամբ ձկներ: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ նման դեպք նույն օրը եղել է նաեւ Արգինայի հարեւան Քարակերտ գյուղում: Գյուղացիները մեր զրույցում հայտնեցին, որ ձկները հոսող ջրի հետ հասել են իրենց ցանքատարածություններ՝ մեծ մասը կենդանի վիճակում:

Սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում էլ բնապահպաններն էին ահազանգել, որ Ախուրյանի ջրամբարում մեծ թվով ձկներ են սատկել:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ Արգինա գյուղում հայտնված ձկները, ըստ էության, Ախուրյան գետի ձկներն են, որովհետեւ գյուղի հողատարածքները ոռոգող ջրանցքը սնվում է Ախուրյան գետից: «Ջրանցքը կառուցվել է 80-ական թվականներին եւ այդ ժամանակ տրվել են տեխնիկական որոշակի լուծումներ, որոնք պետք է թույլ չտային ձկների մուտքը ջրանցք, բայց ենթադրում եմ, որ Ախուրյան գետում ջրի նվազման հետեւանքով ձկները լցվել են ջրանցք ու այս խնդիրն է առաջացել: Սա վերջին երեւի 7-8 տարիների ընթացքում առաջին դեպքն է, որ մենք արձանագրում ենք: Նման դեպք ուղղակի դեռ չէր եղել»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը՝ նշելով, որ ՋՏՊԿ-ի առաջիկա ծրագրերով նախատեսված է բոլոր նմանատիպ ջրանցքներում տեղադրել հաշվիչ սարքեր, որպեսզի կարողանան վերահսկել ջրի կորուստը եւ այդ ժամանակ էլ կփորձեն ավելի արդիականացնել այն տեխնիկական միջոցները, որոնք այսուհետ ուղղակի կխոչընդոտեն ձկների մուտքը ջրանցքներ:

«Կոմիտեում այս դեպքով որեւէ գործողություն չի իրականացվում, բայց Արմավիրի մարզի մեր գործընկերներն այնտեղ աշխատում են՝ ջրօգտագործողների ընկերությունը»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը:

ՀՀ բնապահպանության նախարարությունից էլ մեզ փոխանցեցին, որ նույն դեպքի վերաբերյալ դիմել են բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

Տպել
1051 դիտում

Արա Բաբլոյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Ալբերտ Վայլերին

Ու ոչ մի ստորագրահավաք «չի փրկելու» սաբոտաժներ հրահրողներին. Արսեն Թորոսյան

Հասանովն ու Կասպրշիկը քննարկել են սահմանային իրադրությունը՝ ադրբեջանական տեսակյունից

Հետաքննություն է սկսվել թուրք ընդդիմադիր կուսակցապետի դեմ՝ Էրդողանի ծաղրանկարի պատճառով

Իրանն Ամերիկայի դեմ միջազգային դատ է բացում է. Թեհրանը դիմել է ՄԱԿ-ի դատարան

Եթե մեր հայրը մահանա, քո մեղքը կլինի. Մեգան Մարքլի քույրը մեղադրում է նրան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի նախկին ու ներկա պետնախարարներին

Ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ներառական հասարակություն․ քննարկում

Վարչապետին է հյուրընկալվել անվանի լողորդ Շավարշ Կարապետյանը

Հիվանդություններ, որոնց առկայության դեպքում ծնողները կզրկվեն ծնողական իրավունքներից

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորին խոշտանգելու համար մեղադրանք է առաջադրվել

1 տարեկան երեխայի մահվան պատճառը պատվաստումը չէ, թոքերի խնդիր է եղել. ԱՆ-ն պարզաբանում է

Աղանդավորների հավաքատեղի, աղյուսի արտադրամաս, տաքսի սերվիս. ինչերի է ծառայեցվել «Կանազ»-ը

ՊՆ-ում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցության հեռանկարները

Ի՞նչ «հստակ գաղափարներ» է ակնկալում ԵՄ-ն Հայաստանի կառավարությունից

Զինվորները պարապում են +45 աստիճան շոգին, բայց լողանում շաբաթը 1 անգամ. ահազանգ ծնողներից

Նիդերլանդներից ուղարկված ծրարի մեջ թմրանյութի նմանվող զանգված է հայտնաբերվել

Օրբելյանին պաշտոնից ազատելու լուրը Մակունցը չի մեկնաբանում, Օրբելյանը ասուլիսով հանդես կգա

Գուցե անցած խաղում մրցակիցը մեզ թերագնահատեց. Աշոտ Բարսեղյան

Թեղուտ ու Հաղարծին գյուղերի բնակիչները հարձակվել են անտառը հսկող բնապահպանների խմբի վրա