Չեն հասցնի մինչ տարեվերջ ավարտել Հյուսիս-Հարավ մայրուղու 2 եւ 3 տրանշների աշխատանքները

13/09/2017 schedule18:15

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ սեպտեմբերի 13-ին, տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման ընթացքի վերաբերյալ հարց ուղղեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Պատգամավորին հետաքրքրում էր, թե ծրագրի 2-րդ եւ 3-րդ տրանշները դեռ ամբողջությամբ չեն իրացվել, որոնց հիմքով 4-րդ տրանշի համար հայտը ներկայացնելու վերջնաժամկետը 2017 թվականի դեկտեմբերի 17-ն է. ուստի ե՞րբ է ներկայացվելու մնացած երկու տրանշների ֆինանսավորման հայտերը, կհասցնե՞ն մինչեւ վերջնաժամկետ ավարտել աշխատանքները: Բացի այդ, Կյուրեղյանը նշեց, թե արդեն իսկ ավարտված 1-ին տրանշի Երեւան-Աշտարակ ու Երեւան-Արտաշատ ճանապարհահատվածները լիովին ավարտված  չեն ու աչքի չեն ընկնում իրենց որակով:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը, պատասխանելով պատգամավորի հարցադրմանը, նշեց, թե տրանշ 1-ը դեռ ավարտված չէ, դեռ երաշխիքային սպասարկման մեջ է եւ վճարված չէ վերջին 3 միլիոն դոլարից քիչ ավելի գումարը: Ինչ վերաբերում է որակին, ապա նախարարը նշեց, թե կապալառուն իր հաշվին ուղղում է թերությունները:

«Ինչ վերաբներում է տրանշ-2-ին ու տրանշ-3-ին, ապա դրանք ֆինանսավորվում են ԱԶԲ-ի ու Եվրոպական ներդրումային բանկի միջոցներով, աշխատանքները շարունակվում են, եւ ըստ պայմանագրի նախատեսվում է դրանք ավարտել 2019 թվականին»,- պատասխանեց նախարարը:

Արմենուհի Կյուրեղյանը հստակեցրեց, թե իր հարցը վերաբերում էր ժամկետների մեջ տեղավորվելուն ու վերջնաժամկետին հասցնելուն, ինչին Վահան Մարտիրոսյանը պատասխանեց, թե ինչ վերաբերում է պարտավորությունների կատարմանը, ապա նախարարությունն իր պարտավորությունները միշտ կատարում է:

«Վերջացնել չենք հասնի»,- եզրափակեց նախարարը:

Տպել
1380 դիտում

Կառավարությունը ՏՏ ոլորտը դիտարկում է որպես տնտեսության առանցքային ճյուղերից մեկը.վարչապետ

ՀՀ ԱԻՆ-ում էր ՄԱԿ-ի գրասենյակի անվտանգության գծով խորհրդատու Ինոք Փեննի-Լային

Վանաձորցի ծննդկանի մահվան մեջ մեղադրվող բժիշկ Շահվերդյանը շարունակում է աշխատել. ՀՔԱՎ

ՊԵԿ-ը կոծկում է հիփոթեքի տոկոսագումարների հավաքագրման խնդիրը. պարզաբանում է ներկայացրել

Գերմանիայում տապալվեցին կոալիցիոն բանակցությունները. Մերկելը երկընտրանքի առջեւ է

Սովամահություն, բռնություն, աղքատություն, ահաբեկչություն. 180 մլն երեխա`ծայրահեղ պայմաններ

ՀՀԿ կերակրատաշտից սնվող կայքին պատգամավորների ցուցակ է տրվել, որոնց պետք է ռասկրուտկա անել

Նաղդալյանը ոչ թե 2 մլն դրամի է խոսել, այլ՝ 1.4 միլիոնի. ԱԺ-ն ներողություն է խնդրում

ԼՂ հիմնախնդիրը կարող են կարգավորել միայն հակամարտության կողմերը. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Թոշակ հանապազօրյա. բնակչության 70 տոկոսը թոշակի հույսին է

Նման գործելաոճը դատապարտելի է. ՀՎԿ-ն՝ պատասխնել է Էդմոն Մարուքյանին

Թուրքիայում միայն 16 հայկական դպրոց է մնացել` 3.000 աշակերտով. Hürriyet

ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է ՌԴ

Վիգեն Սարգսյանի տապալված իմիջը եւ Ծառուկյանի պահպանած իմիջը

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կարևոր գործընկեր է ՀՀ ընտրական գործընթացի բարելավման ոլորտում. ԱԳՆ

Հայաստանն ու Չինաստանը քննարկում են անվտանգության ոլորտում համագործակցությունը

Մխիթարյանը պայքարում է ՄՅՈՒ-ում իր կարիերան փրկելու համար. The Sun

ՊԵԿ-ը մարդկանցից ետ է պահանջում հիփոթեքի տոկոսագումարների համար վերադարձված եկամտահարկերը

ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի առաջարկի վերաբերյալ տեղի կունենան խորհրդարանական լսումներ

Պետք է ավելի շատ խստացնել, ոչ թե հանել կամ սահմանափակել տարկետման իրավունքը. զինծառայող