Ինչը կարող է դեռահասին հասցնել ինքնասպանության. հոգեբանի մեկնաբանությունը

Նախօրեին հայտնի դարձավ 13 տարեկան տղայի ինքնասպանության փորձի մասին, ինչի պատճառով նա այժմ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում եւ շնչում է արհեստական շնչառության սարքի միջոցով: Անցյալ տարի ինքնասպանություն էր գործել 12-ամյա մի տղա: Դրան նախորդած տարում եւս նույն կերպ կյանքն ընդհատել էր 12 տարեկան մի աղջիկ:

Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը, սակայն, նշում է, որ դեռահասության եւ մանավանդ վաղ դեռահասության շրջանում (11-13 տարեկան) ինքնասպանությունները բնորոշ չեն եւ առկա դեպքերը համարվում են եզակի: Նա նշում է, որ նույնիսկ դեպրեսիաները, որոնք հիմնականում հանգեցնում են ինքնասպանությունների, այդ հասակում հազվադեպ են հանդիպում:

Այդուհանդերձ, հոգեբանն ուշադրություն է հրավիրում տվյալ տարիքային խումբը թիրախավորող տարբեր «մահվան խմբերի» վրա («Խաղաղ տուն», «Կապույտ կետ»), որոնք թեպետ հիմնականում գործում են Ռուսաստանում ու ռուսական սոցիալական կայքերի միջոցով, բայց որոշ չափով ներթափանցել են նաեւ Հայաստան: Դրանք, ըստ մեզ զրուցակցի, երեխաներին տարբեր խաղեր են առաջարկում` պարբերաբար ինչ-որ դեստրուկտիվ առաջադրանքներ տալով: Ասենք, օրինակ` մարմինը խարազանել, հանձնարարված վայրում «սելֆի» անել, տխուր երաժշտություն ունկնդրել, այսինչ բանը ջարդել, իսկ արդեն վերջին հանձնարարությունը եւ խաղի ավարտը լինում է ինքնասպանություն գործելը:

«Եվ հետո այդ դեստրուկտիվ ֆիլմերը, խաղերը... Խաղ-սարսափներ կան, որ դեռահասները շատ են սիրում խաղալ: Անընդհատ արյուն ու կռիվ է: Այդքան դեստրուկտիվությունը կարող է այդպիսի մտքեր առաջացնել»,- հավելեց մասնագետը:

Սամվել Խուդոյանը դեռահասների ծնողների ուշադրությունը հրավիրում է մեկ այլ հանգամանքի վրա: Նա նշում է, որ երեխաների անկանոն եւ ուշ քնելը կարող է նպաստավոր միջավայր ստեղծել ինքնասպանության մտքերի համար:  «Հետաքրքիր բան է պարզվել. սուիցիդալ մտքեր եւ դեպրեսիվ տրամադրություններ ունեցող դեռահասների մեծ մասի մոտ բացահայտվել են քնի խանգարումներ: Այդ խանգարումներն ավելի հաճախ ոչ թե կապված են ինչ-որ լուրջ խնդիրների հետ, այլ ուղղակի իրենք` դեռահասներն են ուշ քնում: Այս հանգամանքի վրա ծնողները պետք է ուշադրություն դարձնեն եւ թույլ չտան, որ դեռահասները ուշ քնեն»,- ասաց նա:

«Առաջին անգամ այդ տարիքում սկսում են փսիխոպատիաները `բնավորության հիվանդագին խանգարումների դրսեւորումները: Շիզոֆրենիան նույնպես առաջին անգամ իր բուռն տեսքով այդ տարիքում է հանդես գալիս, ինչը որոշակի ռիսկ ստեղծում է: Այդ տարիքում խիստ իմպուլսիվ է երեխաների վարքը, մի հասարակ բանից կարող են պոռթկալ, եւ այն դեպքերում, երբ չեն կարողանում իրենց հարցերը լուծել, կամ ծնողների վիրավորվածություն ունեն, սիրածից մերժում են ստացել, այդ ամեն ինչը կարող են բուռն հակազդում առաջացնել, եւ դրա հետեւանքով նրանք գնան այդպիսի քայլի: Բայց բոլոր դեպքերում ինքնասպանությունը նրանց համար տիպական չէ»,- մանրամասնեց պրոֆեսորը:

Մեր զրուցակիցը նկատեց, որ վերոնշյալը կարող է առավել հատուկ լինել քաղաքում ապրող երեխաներին:

Անդրադառնալով այսօր տեղի ունեցած ինքնասպանության փորձին, որը գյուղական համայնքում էր, նշեց, որ նման դեպքերում առավել հավանական պատճառ կարող են լինել ընտանեկան խնդիրները ( չնայած ավելի վաղ այս ընտանիքի մասին միայն դրական կարծիքներ ենք լսել) կամ սիրած աղջկա հետ կապված հարցերը:

«Կարծում եմ` այդ երեխան ավելի շուտ ծնողների հետ կոնֆլիկտ է ունեցել`ընտանիքի անբարենպաստ վիճակ, հարբեցող հայր, անընդհատ ծեծուջարդ, երեխային հասցվող վիրավորանքներ: Անհնար է, նորմալ ընտանիքում սուիցիդ անող երեխան համարյա բացառված բան է: Կարող է տվյալ ընտանիքում առկա խնդիրները դրսից չեն երեւում, բայց ինքնասպանության գնածած երեխան չի կարող միջանձնային հարաբերությունների, դաստիարակության առումով նորմալ ընտանիքում ապրած լինել: Դա այդպես է ոչ միայն երեխաների, այլ նաեւ մեծերի պարագայում»,- եզրափակեց հոգեբան Խուդոյանը:

Տպել
7710 դիտում

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են